Just Dance
«Just Dance», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը Colby O'Donis-ի մասնակցությամբ, որը թողարկվել 2008 թվականի ապրիլին որպես The Fame ալբոմի դեբյուտային սինգլ։ Հեղինակներն են Ստեֆանի Ջերմանոտտան, Ալյաուն «Akon» Թիամը և Նադիր Հայաթը, ով նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր։ Երգը գրվել է R&B ժանրի ազդեցության ներքո և պատմում է ալկոհոլային հարբածության վիճակի մասին գիշերային ակումբում։
«Just Dance» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Լեդի Գագայի սինգլը | |||||
«The Fame» ալբոմից | |||||
Թողարկված | 8 ապրիլի, 2008 | ||||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում, 12", 7" | ||||
Ձայնագրված | Record Plant Studios, (Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆորնիա) | ||||
Ժանր | |||||
Տևողություն | Ալիունե | ||||
Լեյբլ | Streamline, Interscope, Kon Live | ||||
Պրոդյուսեր | RedOne | ||||
Լեդի Գագա ժամանակագրություն | |||||
|
|||||
Colby O'Donis ժամանակագրություն | |||||
|
Երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր այն բնութագրել են որպես սինթի-փոփ ժանրի երգ՝ ակումբային հիմնի տարրերով։ Ստեղծագործությունն ունեցել է առևտրական հաջողություններ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում, նաև ընդգրկվել է տարբեր երկրների լավագույն սինգլների շարքում։ Հինգ ամիս Billboard Hot 100 հիթ-շքերթում գտնվելուց հետո «Just Dance»-ը դարձել է «անսպասելի հիթ» և բարձրացել է հիթ-շքերթի առաջին հորիզոնական 2009 թվականի հունվարին, թեև թողարկվել էր դեռ 2008 թվականի ապրիլին։
Ստեղծագործության ստեղծումըԽմբագրել
«Just Dance» երգը գրել են Գագան և Էյկոնը RedOne-ի հետ, որը նաև եղել է երգի պրոդյուսերներից։ «Heat magazine» ամսագրին տված հարցազրույցում Գագան ասել է.
«Ես ունեի սարսափելի խումհար։ Ես գրել եմ երգը 10 րոպեի ընթացքում RedOne-ի հետ միաժամանակ։ Եվ ես առաջին անգամ եղա Հոլիվուդյան ձայնագրման ստուդիայում։ Շատ մեծ սենյակում հսկայական սյուներով»[1]։
Գագան «Just Dance»-ը գրել է 2008 թվականի հունվարին։ Նրա խոսքերով՝ դա «ծանր աշխատանք է և շատերը սկզբում չեն հավատացել դրան»[2]։ «Contactmusic.com»-ին տված հարցազրույցի ժամանակ Գագան ասել է, որ «Just Dance»-ը ուրախ ձայնագրություն է և այն գնահատվում է մարդկանց կողմից, որոնք անցնում են կյանքի տարբեր դժվարությունների միջով, ինչպիսիք են աշխատանքը, տունը կորցնելը և այլն[3]։ Հետագայում՝ «Artistdirect.com»-ին հետ հարցազրույցի ժամանակ, Գագան բացատրել է, որ «Just Dance» երգում ինքը ցանկացել է ստեղծել հրաշալի ձայնագրություն։
Երբ նրան հարցրել են երգի՝ այդքան հանրահայտ դառնալու պատճառների մասին, նա ասել է.
«Յուրաքանչյուր մարդ փնտրում է երգ, որը իսկապես պատասխանում է այն ուրախություններին, որոնք պահվում են մեր հոգիներում և սրտերում, և որոնց տակ հնարավոր է լավ ժամանակ անց կացնել։ Այդ երգը ուղղակի դրա մասին է։ Դա զգացվում է, և երբ դու լսում ես այդ երգը, այն ստիպում է քեզ լավ զգալ։ Ոչ ավելին։ Ես չեմ մտածում, որ պետք են ինչ-որ տիեզերական հետազոտություններ, երբ գործը վերաբերում է սրտին։ Ես մտածում եմ, որ այդ երգը ուղղակի հոգեհարազատ է»[4]։
Երաժշտություն և տեքստԽմբագրել
«Just Dance»-ը ռոմատիկ պարային երգ է։ Երգի մեջ խառնված են քայլերգի, էլեկտրոնիկ և R&B երաժշտության տարրեր[5]։ Երգը գրված է բարդ տեմպում, րոպեում 124 հարված բիթրեյթում, Դո-մինոր տոնայնությամբ։ Գագայի երգը ընդգրկում է երկու օկտավա՝ Սոլ 3 նոտայից մինչև Դո-5[6]։ Երգն սկսվում է սինթեզատորների ձայնով արագ տեմպում, և Գագան արտասանում է «RedOne» անունը։ Երգը նույն տեմպով հնչում է կրկներգում։ Կրկներգը գործիքավորված է հետևյալ ակկորդներով՝ F—Am—C—G—D—F—Am—C—G—D—F[6]: Կոլբի Օ’Դոնիսը երգում է այն նույն տոնայնությամբ, ինչպես Գագան[6]։
Երգի տեքստն սկսում է հետևյալ կերպ. «Ի՞նչ է տեղի ունենում պարահրապարակում։ Ես սիրում եմ այդ երգը, փոքրիկ, բայց ես էլ չեմ կարող կենտրոնացնել իմ հայացքը»[7]։ Տեքստն ամբողջությամբ խոսում է այն մասին, թե ինչ է նշանակում ինտոքսիկացիայի ենթարկվել խնջույքի ժամանակ[8]։ Երգի սկզբում «A RedOne» խոսքի արտասանությունը հաճախ շփոթում են «red wine»-ի հետ (հայերեն՝ Կարմիր գինի), բայց իրականում Գագան ներկայացնում է իր պրոդյուսեր RedOne-ին[9]։
ՔննադատությունԽմբագրել
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ Մեթյու Չիզլինգը Allmusic-ից բնութագրել է երգը որպես «գալակտիկական» և համեմատել է այն «The Fame» ալբոմի «Money Honey» երգի հետ[10]։ Ալեքս Պետրիդիսը «The Guardian»-ից երգն անվանել է «գրավիչ և կպչուն պատմվածք թեթև թմրանյութերի ընդունման մասին, որի մեջ խառնված են քայլերգի, էլեկտրոնիկ և R&B երաժշտության տարրեր, որը ունի անբացատրելի նմանություն Նելլի Ֆուրտադոյի „Maneater“ երգի հետ»[5]։ Բեն Նորմանը «About.com»-ից ասել է, որ երգը «բացում է ալբոմը որպես մարտիկ-վալկիրիա […] հանդիսավոր գնալով բանակի առջևում։ Եթե դուք չգիտեք այդ երգը, օգտագործեք ձեր բրաուզերը։ Ես ժամանակ չեմ ծախսի բացատրելու համար, թե ինչպես է հնչում այդ երգը»։ Սակայն նա նաև ավելացրել է, որ երգը չի հանդիսանում նորարարական և համեմատել է այն այլ արտիստների կատարումների հետ, ինչպիսիք են Ռիհաննան, Քրիս Բրաունը, Pussycat Dolls-ը[11]։ «About.com»-ից Բիլլ Լեմբը երգն անվանել է հեղինակային, բայց բավականաչափ աչք ծակող Գագայի համար, որպեսզի այն նկատվի մեյնսթրիթում։ Նա նաև ավելացրել է, որ «Just Dance»-ը շատ հզոր ստեղծագործություն է, և այն ցույց է տալիս Գագայի տպավորիչ ձայնը, բայց վերջնական արդյունքում այն միայն լավ պարային փոփ-երաժշտություն է։ Նա նաև նշել է Կոլբի Օ’Դոնիսի լավ վոկալը[12]։ «PopMatters.com»-ից Էվան Սոուդեյն ասել է, որ «Just Dance»-ը աչք ծակող սինգլ է և հրաշալի ինդիկատոր՝ պարզելու, թե ինչի մասին է ամբողջ ալբոմը[13]։ «MusicOMH.com»-ից Բեն Հոգվուդը գովել է երգը՝ ասելով, թե «դուք չեք գտնի երեկույթին ձոնված ավելի տպավորիչ երգ, քան „Just Dance“-ը՝ մշակված մի ադամանդ, որը տիրում է ձեր մտքին հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում»[14]։ Ֆրիդոմ Լու Լասը Վաշինգտոն Փոստից երգի մասին ասել է, թե այն «լցված է անիմաստ օդային սինթի-փոփով, որը համապատասխանում է ցածրաստիճան պարային տրամադրությանը՝ համակցված Գագայի սառը, համարյա ազատ վոկալի հետ, որը գովերգում է պարային ուրախությունը»[15]։ Լինն Սեկսբերգը «The Ottawa Citizen»-ից, բնութագրելով Գագայի «The Fame Ball Tour» համերգային շրջագայությունը, երգն անվանել է հրաշալի ակումբային հիմն, որը կարելի է կատարել երգչախմբով[16]։ «Afisha.uz»-ից Դամիր Սագդիևը անվանել է երգը «կենդանի և էներգետիկ ակումբային թրեք»՝ ընդգծելով պրոդյուսեր RedOne-ի լավ աշխատանքը[17]։
Ստեղծագործությունների ցանկըԽմբագրել
|
|
Հիթ-շքերթներ և հավաստագրերԽմբագրել
Շաբաթական հիթ-շքերթներԽմբագրել
|
Տարեկան հիթ-շքերթներԽմբագրել
Տասնամյակի հիթ-շքերթներԽմբագրել
|
ՀավաստագրումներԽմբագրել
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[69] | 3× Platinum | 210 000^ |
Բելգիա (BEA)[70] | Gold | 15 000* |
Կանադա (Music Canada)[71] | 6× Platinum | 480 000^ |
Դանիա (IFPI Denmark)[72] | 2× Platinum | 30 000^ |
France | — | 56,110[73] |
Գերմանիա (BVMI)[74] | Gold | 150 000^ |
Իտալիա (FIMI)[75] | Gold | 25,000* |
Ճապոնիա (RIAJ)[76] PC format |
Gold | 100 000^ |
Ճապոնիա (RIAJ)[77] Mobile download |
Gold | 100 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[78] | Platinum | 15 000* |
Նորվեգիա (IFPI Norway)[79] | 2× Platinum | 20 000* |
Իսպանիա (PROMUSICAE)[80] | Platinum | 20 000^ |
Շվեդիա (GLF)[81] | Platinum | 20 000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[82] | 2× Platinum | 60 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[83] | 2× Platinum | 1,270,000[84] |
ԱՄՆ (RIAA)[85] | 9× Platinum | 7,200,000[86] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման ժամանակագրությունԽմբագրել
Երկիր | Թողարկման ամսաթիվ | Ֆորմատ |
---|---|---|
ԱՄՆ | 8 ապրիլի, 2008[87] | CD սինգլ |
Կանադա | 17 հունիսի, 2008[88] | |
Ֆրանսիա | 13 հունիսի, 2008[89] | Remixes EP — Թվային ներբեռնում |
Կանադա | 25 հունիսի, 2008[90] | |
ԱՄՆ | 4 նոյեմբերի, 2008[91][92] | Remixes Part 2 EP — Թվային ներբեռնում |
Կանադա | ||
ՄԵծ Բրիտանիա | 24 դեկտեմբերի, 2008[93][94] | CD սինգլ, 7" |
ԱՄՆ | 6 հունվարի, 2009[95] | 7" |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Reporter Daily (April 17, 2009)։ «Lady GaGa's Poker Face about bisexuality, Just Dance written in 10 minutes»։ The Daily Telegraph։ News Limited։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Madsen Ben (January 15, 2009)։ «Lady GaGa Interview»։ MTV։ MTV Networks Entertainment Group։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Press Contactmusic (April 17, 2009)։ «'I wrote hit in 10 minutes'»։ Contactmusic.com։ Contact Music Ltd.։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ «Interview: Lady Gaga»։ Artistdirect.com։ ARTISTdirect, Inc.։ January 30, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-27
- ↑ 5,0 5,1 Petridis Alex (January 9, 2009)։ «Lady Gaga: The Fame»։ The Guardian։ Guardian Media Group։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ 6,0 6,1 6,2 «Digital Sheet Music - Lady Gaga Just Dance»։ Music Notes.com։ Alfred Publishing Company։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Koski Genevieve (November 10, 2008)։ «Lady Gaga:The Fame»։ A. V. Club։ www.avclub.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ «Just Dance by Lady Gaga Songfacts»։ Songfacts։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-05-03
- ↑ Mullally Una (մայիսի 17, 2009)։ «Gaga by name...»։ Tribune (www.tribune.ie)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2009-05-24
- ↑ Chisling Matthew (September 9, 2008)։ «allmusic ((( The Fame > Overview )))»։ Allmusic։ Macrovision Corporation։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Norman Ben (October 2, 2008)։ «Lady Gaga - 'The Fame'»։ About.com։ The New York Times Company։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Lamb Bill (October 3, 2008)։ «Lady GaGa featuring Colby O'Donis - "Just Dance"»։ About.com։ The New York Times Company։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Sawdey Evan (January 12, 2009)։ «Lady GaGa: The Fame»։ PopMatters.com։ PopMatters Media Inc.։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Hogwood Ben (January 12, 2009)։ «Lady Gaga - The Fame»։ MusicOMH։ OMH։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ du Lac J. Freedom (October 28, 2008)։ «'Fame' Isn't Worth Getting GaGa Over»։ The Washington Post։ The Washington Post Company։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-04-28
- ↑ Saxberg Lynn (March 28, 2009)։ «Concert Review: Lady Gaga's Fame Ball»։ The Ottawa Citizen։ Canwest Publishing Inc։ Վերցված է 2009-04-28 (չաշխատող հղում)
- ↑ «Lady GaGa. The Fame — обзор альбома, рецензии, отзывы — Afisha.uz»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-26-ին։ Վերցված է 2016-06-17
- ↑ «Lady Gaga – Just Dance»։ Amazon։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-08-15
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 «Just Dance Tracklisting»։ Ultratop.de։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-08-17
- ↑ «Lady Gaga - Just Dance» (Japanese)։ Mora.jp։ 2008-06-25։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2009-05-03
- ↑ «Australian ARIA Singles Chart»։ australian-charts.com (անգլերեն)։ Hung Medien։ 2008-09-21։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ austriancharts.at (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ ultratop.be (հոլանդերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ ultratop.be (ֆրանսերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «RADIO TOP100 Oficiální – Czech Republic»։ IFPI (չեխերեն)։ IFPIcr.cz։ 2008-12-26։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Canadian Hot 100: Week Ending August 23, 2008»։ Billboard (անգլերեն)։ Nielsen Business Media, Inc։ 2008-08-23։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ danishcharts.com (անգլերեն)։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Dutch Top 40» (անգլերեն)։ MegaCharts։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ finnishcharts.com (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ lescharts.com (ֆրանսերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Chartverfulgong > Lady Gaga featuring Colby O' Donis > Just Dance»։ Musicline.de (գերմաներեն)։ Media Control Charts։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Irish Singles Chart» (անգլերեն)։ IRMA։ 2009-01-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «ビルボード邦楽チャートTOP20»։ Billboard Japan (ճապոներեն)։ Hanshin Contents Link.։ 2009-06-01։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «New Zealand Top 40»։ RIANZ (անգլերեն)։ Hung Medien։ 2008-08-11։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ norwegiancharts.com (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Russian Airplay tracking for Lady Gaga «Just Dance»» (ռուսերեն)։ Tophit.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ spanishcharts.com (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ swedishcharts.com (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga Feat. Colby O'Donis - Just Dance»։ hitparade.ch (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2013-11-30
- ↑ «UK Singles Chart: Archive Date January 17, 2009» (անգլերեն)։ The Official Charts Company։ 2009-01-17։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ Jonathan Cohen (2009-01-08)։ «Lady GaGa Dances To The Top Of Hot 100»։ Billboard (անգլերեն)։ Nielsen Business Media Inc.։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga — Chart History, The Hot 100»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-12-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga — Chart History, Dance Club Songs»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga — Chart History, Hot R&B/Hip-Hop Songs»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-13-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Lady Gaga — Chart History, Pop Songs»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-12-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2008» (անգլերեն)։ ARIA։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Canadian Hot 100 – End Of Year Charts – Top 100 Singles 2008»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Classement Singles - année 2008»։ Snepmusique.com (ֆրանսերեն)։ Disque en France։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Årslista Singlar – År 2008» (շվեդերեն)։ Grammofon Leverantörernas Förening։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2013-11-30
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2009» (անգլերեն)։ ARIA։ Վերցված է 2013-11-30
- ↑ «2009 Year End Austrian Singles Chart» (գերմաներեն)։ Ö3 Austria Top 40։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Jaaroverzichten 2009 (Flanders)» (հոլանդերեն)։ Ultratop։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Ultratop Belgian Charts» (ֆրանսերեն)։ ultratop.be։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Charts Year End: Canadian Hot 100»։ Billboard (անգլերեն)։ Nielsen Business Media, Inc.։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Danish Year-end chart» (PDF)։ Tracklisten։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-22-ին։ Վերցված է 2010-04-21
- ↑ Steffen Hung։ «Dutch charts portal»։ dutchcharts.nl։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին։ Վերցված է 2010-07-19
- ↑ «Charts Year End: European Hot 100 Singles»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ 2009-12-19։ Վերցված է 2009-12-23
- ↑ «Single Jahreschart 2009»։ Media Control Charts։ MTV.de։ 2009-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-13-ին։ Վերցված է 2009-12-23
- ↑ «Éves összesített listák – MAHASZ Rádiós TOP 100 (súlyozott)»։ Mahasz։ Mahasz
- ↑ «Best of 2009»։ IRMA։ Վերցված է 2010-07-13
- ↑ «Chart: PROMUSICAE 2009»։ PROMUSICAE։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2010-02-04
- ↑ «Årslista Singlar – År 2009»։ Swedish Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2010-10-09
- ↑ «2009 Year End Swiss Singles Chart»։ Swiss Music Charts։ 2009։ Վերցված է 2010-07-16
- ↑ Yates Reggie (2009-12-31)։ «Chart of the Year 2009» (PDF)։ Chart Plus (BBC Online)։ Վերցված է 2010-01-05
- ↑ «Charts Year End: The Billboard Hot 100»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ 2009-12-19։ Վերցված է 2009-12-23
- ↑ «ARIA Chart Sales - ARIA End of Decade Singles/Top 100» (անգլերեն)։ Australian Recording Industry Association Ltd.։ 2009-12-31։ Վերցված է 2013-11-30
- ↑ «Radio1 Decade End UK Singles»։ BBC։ BBC Online։ 2009-12-30։ Վերցված է 2010-01-12
- ↑ «The Billboard Hot 100 Decade End Charts»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ 2009-12-31։ Արխիվացված օրիգինալից 2009-12-21-ին։ Վերցված է 2016-06-17
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2009 Singles»։ Australian Recording Industry Association
- ↑ «Ultratop − Goud en Platina – singles 2010»։ Ultratop. Hung Medien
- ↑ «Canadian single certifications – Lady Gaga – Just Dance»։ Music Canada
- ↑ «Danish single certifications – Lady Gaga – Just Dance»։ IFPI Denmark։ Արխիվացված է օրիգինալից January 17, 2015-ին։ Վերցված է November 21, 2014
- ↑ «Les Singles les plus Vendus en 2008» (ֆրանսերեն)։ InfoDisc։ Արխիվացված է օրիգինալից April 20, 2009-ին։ Վերցված է November 22, 2014
- ↑ «Gold-/Platin-Datenbank (Lady Gaga; 'Just Dance')» (German)։ Bundesverband Musikindustrie
- ↑ «Italian single certifications – Lady Gaga – Just Dance» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Just Dance" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
- ↑ «Digital sales certification: February, 2010»։ Recording Industry Association of Japan։ March 22, 2010։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2010-ին։ Վերցված է September 12, 2010
- ↑ «Digital sales certification: February, 2011» (ճապոներեն)։ Recording Industry Association of Japan։ February 20, 2011։ Արխիվացված է օրիգինալից February 25, 2011-ին։ Վերցված է February 21, 2011
- ↑ «New Zealand single certifications – Lady Gaga – Just Dance»։ Recorded Music NZ
- ↑ «IFPI Norsk platebransje Trofeer 1993–2011» (Norwegian)։ IFPI Norway
- ↑ «Spanish single certifications – Lady Gaga – Just Dance» (PDF) (Spanish)։ Productores de Música de España Select Songs under "Chart", enter 2009 in the field "Year". Select 40 in the field "Semana". Click on "Search Charts".
- ↑ «Guld- och Platinacertifikat − År 2009» (PDF) (Swedish)։ IFPI Sweden
- ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards (Lady Gaga; 'Just Dance')»։ IFPI Switzerland. Hung Medien
- ↑ «British certifications – Lady Gaga – Just Dance»։ British Phonographic Industry
- ↑ «Lady Gaga's Top 40 biggest songs on the Official UK Chart»։ Official Charts։ Վերցված է May 30, 2020
- ↑ «American single certifications – Lady Gaga – Just Dance»։ Recording Industry Association of America If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH.
- ↑ Trust Gary (February 25, 2018)։ Ask Billboard: Lady Gaga's Career Sales, The Biggest No. 2 Hits & Ed Sheeran's Latest Chart Record։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից February 25, 2018-ին։ Վերցված է February 25, 2018
- ↑ «Lady Gaga –Just Dance Single»։ LadyGaga.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance (1+ Tracks) [Single]»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance (Remixes) [feat. Colby O'Donis] - EP»։ iTunes։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance (Remixes) [feat. Colby O'Donis] - EP»։ iTunes։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance (Remixes, Pt. 2) - EP - USA»։ iTunes։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance (Remixes, Pt. 2) - EP - Canada»։ iTunes։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Lady Gaga – Just Dance»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance [7" VINYL]»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05
- ↑ «Just Dance [7-inch single] [Vinyl]»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-09-05