«Je suis Charlie» ([ʒə sɥi ʃaʁ.li]; հայերեն՝ Ես եմ Շառլին), կարգախոս, որը դարձել է ֆրանսիական սատիրիկ «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) ամսագրի խմբագրության վրա ահաբեկիչների հարձակման քննադատման խորհրդանիշը, ինչի արդյունքում մահացան խմբագրության 12 աշխատակիցներ։

Charlie Hebdo կայքի կարգախոսի ստանդարտ գրառում

Պատմություն խմբագրել

Արտահայտության հեղինակը ֆրանսիացի դիզայներ, Stylist ամսագրի գեղարվեստական տնօրեն Յոահիմ Ռոնսանն է (ֆր.՝ Joachim Roncin)[1][2]։ Կարգախոսը սկսել է կիրառվել Twitter-ում և լայնորեն տարածվել է համացանցով։ Charlie Hebdo կայքն անջատվել է կրակոցների սկսվելուց հետո, իսկ միացնելուց հետո միակ էջը պարունակում էր Je suis Charlie բովանդակությունը սև ֆոնի վրա, ինչը թարգմանվել էր յոթ լեզուներով[3]։

  • պարսկերեն․ من شارلی هستم
  • գերմաներեն․ Ich bin Charlie
  • իսպաներեն․ Yo soy Charlie
  • սլովակերեն․ Som Charlie Hebdo
  • չեխերեն․ Jsem Charlie Hebdo
  • արաբերեն․ انا شارلي
  • ռուսերեն․ Я Шарли Эбдо
Ամսագրի կայքում կարգախոսը ահաբեկչության օրը տարբեր լեզուներով
 
Գերմաներեն
Գերմաներեն  
 
Իսպաներեն
Իսպաներեն  
 
Սլովակերեն
Սլովակերեն  
 
Չեխերեն
Չեխերեն  
 
Արաբերեն
Արաբերեն  
 
Ռուսերեն
Ռուսերեն  

Ահաբեկչությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի Ինտելեկտուալ սեփականության ազգային ինստիտուտը (ֆր.՝ Institut national de la propriété industrielle) ստացավ 50-ից ավելի հարցում Je suis Charlie ապրանքանիշի գրանցման համար և հունվարի 14-ին հայտարարեց գրանցման անհնարինության մասին հասարակության մեջ լայն տարածման պատճառով[4]։

Համերաշխության և բողոքի խորհրդանիշ խմբագրել

Ահաբեկիչների հարձակումից հետո Je suis Charlie արտահայտությունը դարձավ ամբողջ աշխարհում խոսքի ազատության կողմնակիցների կարգախոսը[5]։ Կարգախոսը նաև կիրառվում է որպես #jesuischarlie կամ #iamcharlie հեշթեգ[6] Twitter-ում[7], ինչպես նաև բաներներում, փակցվող այլ թղթերում։ Կարգախոսով տպած թղթերը ունեին 2015 թվականի հունվարի 10-11-ը կայացած Հանրապետության արշավի շատ մասնակիցներ։ Այս ելույթները նվիրված էին մահացած լրագրողների և ծաղրանկարիչների հիշատակին։ Համերաշխությունը խորհրդանշող կարգախոսը՝ սպանված լրագրողներով, դարձավ ահաբեկչության դեմ պայքարի արշավի խորհրդանիշը[8]։ Ահաբեկչությունների զոհերի հիշատակին արշավների աջակցության նպատակով ստեղծվեց բջջային հավելված՝ Je suis Charlie, որը միավորում էր հազարավոր օգտատերեր ողջ աշխարհում[9]։

Կրակոցներից հետո երկու օրվա ընթացքում կարգախոսը դարձավ ամենահայտնիներից մեկը Թվիթերի պատմության մեջ[10]։ Je suis Charlie-ն հիշատակվել է նաև երաժշտության մեջ, կոմիքսներում և մուլտֆիլմերում (այդ թվում՝ The Simpsons

Հունվարի 12-ին Charlie Hebdo-ն ներկայացրեց հունվարի 14-ին թողարկված համարի առաջին էջը՝ կրակոցներից մեկ շաբաթ անց։ Դրա վրա պատկերված էր մարգարե Մուհամեդը, որը լաց էր լինում՝ Je suis Charlie կարգախոսը ձեռքերում։ Նկարի տակ գրված էր․ «Կաղապար:Comm»[11]։

Նշելով, որ «Ես Շառլին եմ» կարգախոսը նպաստել է Ֆրանսիայի համար ռեկորդային մարդկանց (մոտավորապես 4 միլիոն) ներգրավմանը արշավ, քննադատները դիտարկում էին այն որպես «այլ երկրների բողոքական մշակույթներին» ադապտացման օրինակ։

Քննադատություն խմբագրել

 
Je ne suis pas Charlie կարգախոսի տարբերակ Twitter-ում

Կարգախոսն առաջացրեց ոչ միայն դրական արձագանք, այլև բողոքների առիթ դարձավ։ Je suis Charlie-ից հետո հայտնվեց Je ne suis pas Charlie (ռուս.՝ Я не Шарли) կարգախոսը, որը միավորեց հասարակության այն մասը, որը կարծում էր, թե ահաբեկչության զոհերին աջակցությունը չի նշանակում աջակցություն «Շառլին Էբդո» ամսագրի քաղաքականությանը[12][13][14][15]։ Վերլուծելով ահաբեկչության թեմայով «Ես Շառլին եմ» և «Ես Շառլին չեմ» կարգախոսների նկատմամբ հասարակական արձագանքը՝ տեսաբանները ներկայացրին վերաբերմունքը ազատության սահմանների խնդրի նկատմամբ[16][17]։

Los Angeles Times-ի հեղինակ Ս․ Մաքդիսիի կարծիքով՝ Je suis Charlie կարգախոսը «ոչ միայն չի որոշում լուրջ մշակութային և քաղաքական խնդիրներ, այլև բարդացնում է դրանք»՝ ոչ թե նպաստելով, այլ խանգարելով քննարկմանը[18]։

Վերլուծաբան Ն․ Լենարդը երկու կարգախոսն էլ համարում է փարիզյան ողբերգության անհաջող պատասխան, քանի որ երկու կողմերին երկխոսության կոչ անելու փոխարեն նրանք տեղափոխում են խնդիրները հակամարտության հարթություն («մենք նրանց դեմ|us vs. them}»)[19]։

Տեղանուն խմբագրել

Կարգախոսի պատվին անվանակոչվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի Լա Տրամբլադ (ֆր.՝ La Tremblade) կոմունայի քաղաքային գրադարանի դիմաց գտնվող Je suis Charlie (ֆր.՝ Place Je suis Charlie) հրապարակը[20]։ Այնտեղի քաղաքապետ Ժան Պիեր Տալյեն (ֆր.՝ Jean-Pierre Tallieu) հայտնել է այն մասին, որ մտադրվում է այդ հրապարակում ամենամյա միջոցառումներ անցկացնել՝ նվիրված զոհերի հիշատակին[21]։

Ազդեցություն խմբագրել

Ուկրաինական մամուլն օգտագործում էր համերաշխության կարգախոսի զանազան տարբերակներ։ 2015 թվականի հունվարի 8-ին ուկրաինացի բլոգեր և հասարակական գործիչ Դենիս Կազանսկին հրապարակեց «Մենք բոլորս ցուցարարներ ենք Սլովյանսկից» գրառումը՝ հիշեցնելով հիսունականների՝ Սլովյանսկում տեղի ունեցած սպանությունը․ նյութը վերահրատարակվեց մի շարք ԶԼՄ-ի կողմից[22][23][24]։

Վոլնովախայի մոտ ավտոբուսի կրակոցներից հետո՝ 2015 թվականի հունվարի 13-ին, ուկրաինական ցանցում սկսվեց «Ես Վոլնովախան եմ» ակցիան, որի նախաձեռնողը դարձավ Մարիուպոլում գտնվող Դմիտրի Կորչինսկին, ով առաջինը նման նկար տեղադրեց այդ կարգախոսով[25]։ Հաջորդ օրը Ռադայի որոշ պատգամավորներ խորհրդարան եկան «Ես Վոլնովախան եմ» գրությամբ պաստառներով[26]։ Հետագայում հունվարի 18-ին Կիևում անցկացվեց բազմամարդ երթ այդ կարգախոսով․ այնտեղ էին եկել նաև նախագահ Պյոտր Պորոշենկոն և վարչապետ Արսենիյ Յացենյուկը «Ես Վոլնովախան եմ» պաստառներով[8][27]։

Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանությունից հետո անցկացվեց բողոքի ցույց՝ Je suis Boris («Ես եմ Բորիսը»)[28][29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Автор лозунга Je Suis Charlie собирается запатентовать эту фразу». Газета.Ru. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  2. «Спекулянты от Charlie, или Кто заработал на трагедии». РИА Новости. 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  3. «Je suis Charlie» (PDF). Charlie Hebdo. 2015 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  4. «Автор лозунга Je Suis Charlie зарегистрирует на него свои права». Forbes. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  5. «image». Enis Yavuz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  6. Cormack, Lucy (2015 թ․ հունվարի 8). «Paris terrorist attack: Charlie Hebdo shooting video provokes social media backlash». The Sydney Morning Herald (անգլերեն). Fairfax Media. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  7. Richard Booth (2015 թ․ հունվարի 7). «'Je suis Charlie' trends as people refuse to be silenced by Charlie Hebdo gunmen». Daily Mirror.
  8. 8,0 8,1 Олейник, А. (2015 թ․ հունվարի 16). «О секрете эффективного лозунга». Газета.Ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  9. «Приложение Je suis Charlie объединило десятки тысяч пользователей». Газета. Ru. 2015 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  10. David Goldman; Jose Pagliery (2015 թ․ հունվարի 9). «#JeSuisCharlie becomes one of most popular hashtags in Twitter's history». CNNMoney (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  11. Michael Cavna (2015 թ․ հունվարի 12). «Charlie Hebdo reveals first cover since attack: A 'prophet Muhammad' caricature, crying behind the sign, 'Je suis Charlie'». The Washington Post (անգլերեն).
  12. Lévesque, C. (2015 թ․ հունվարի 7). «Je ne suis pas Charlie: mouvement à contre-courant sur les réseaux sociaux» (ֆրանսերեն). Le Huffington Post. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  13. «Le mouvement "Je ne suis pas Charlie" : à contre-courant de l'émotion» (ֆրանսերեն). France24. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  14. «#JeNeSuisPasCharlie, le hashtag qui indigne» (ֆրանսերեն). 7sur7. 2015 թ․ հունվարի 8. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  15. Ярошинская, А. (2015 թ․ հունվարի 15). «Я не Шарли Эбдо». Росбалт.RU. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  16. «Шарли и неШарли». Полит.ру. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  17. Давыдов, И. (2015 թ․ հունվարի 21). «Не шарли, убьёт. Свобода слова и её пределы». Slon.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  18. Макдиси, C. (2015 թ․ հունվարի 17). «Je suis Charlie лишь усугубляет ситуацию». ИноСМИ.ру. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  19. Lennard, N. (2015 թ․ հունվարի 14). «'Je Suis Charlie' and 'Je Ne Suis Pas Charlie' Are Both the Wrong Response to the Paris Massacre» (անգլերեն). Vice.com. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  20. «Charente-Maritime : une «place Je suis Charlie» inaugurée à La Tremblade ce samedi» (ֆրանսերեն). SudOuest. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  21. «Площадь города Ла-Трамблад получит название «Жё Сюи Шарли»». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  22. Денис Казанский (2015 թ․ հունվարի 19). «Мы все - протестанты из Славянска». Портал Релігія в Україні. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  23. Денис Казанский (2015 թ․ հունվարի 9). «Мы все - протестанты из Славянска». Интернет-издание «Аргумент». Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  24. Денис Казанский (2015 թ․ հունվարի 9). «Почему фанатики, убившие французов, поставили на уши всю Европу, а фанатики, убившие украинцев, раздают в Москве интервью?». Главком, ООО «Украинские медийные системы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  25. В украинских сетях началась акция «Я - Волноваха». Мариупольцы присоединились (ФОТО. Дополнено)
  26. «Депутаты Верховной Рады пришли на заседание с плакатами: «Я – Волноваха» - ФОТО». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  27. «Je suis Volnovakha: Порошенко и Яценюк вышли на Марш единства с французскими лозунгами». НТВ. 2015 թ․ հունվարի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  28. «На месте убийства Немцова появились листовки Je suis Boris». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  29. «Je suis Boris: с Немцовым простятся в центре Сахарова». Вести.Ru. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Артёмова, Е. (2015 թ․ հունվարի 15). «Запретная обложка» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.