Izumi Garden Tower (ճապ.՝ 泉ガーデンタワー Իձումի Գա. դեն տավա), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Մինատո շրջանի Ռոպոնգի 1-6-1 թաղամասում։ Աշտարակում տեղակայված են բնակելի հարկաբաժիններ, հյուրանոց, ֆիտնես կենտրոն, օֆիսներ, խանութներ և ռեստորաններ։ Շինարարությունն ավարտելու պահին՝ 2002 թվականի հունիսի 30-ին, երկնաքերը Մինատո շրջանի ամենաբարձր շենքն էր, բայց արդեն 2003 թվականին իր բարձրությամբ զիջեց Roppongi Hills Mori Tower երկնաքերին։ Ստացավ շինարարության բնագավառի մրցանակ։ Izumi Garden Tower-ը կառուցվել է 1999 թվականի մարտի 16-ից մինչև 2002 թվականի հունիսի 30-ը, երկնաքերի բարձրությունը 216 մետր[1] է, ունի 45 հարկ՝ գետնի վրա, և 2-ը՝ ստորգետնյա։ Այն ունի բացառիկ աստիճանակարգված ձև, ամբողջությամբ ապակեպատ վերելակ, որը գտնվում է շենքից դուրս։ Երկնաքերի ստորգետնյա հարկն անմիջականորեն կապված է Ռոպոնգի-Իտյոմո կայարանի, Նամբոկու մետրոյի գծի և Tokyo Metro-ի հետ։ Երնաքերի փոխարեն ենթադրվում էր ճապոնացի գրող Կաֆու Նագաիի տունը կառուցել, այդ իսկ պտաճառով երկնաքերի ներսում տեղադրեցին հուշատախտակ։

Izumi Garden Tower
Տեսակերկնաքեր և Երկաթուղային կայարան
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունՏոկիո և Ռոպոնգի
Հասցե106-0032
Հարկեր43
Ստորգետնյա հարկեր2
Մակերես157 365 քառակուսի մետր
ՍեփականատերSumitomo Realty & Development?
Հիմնադրված է2002
ՃարտարապետՆիկկեն Սեկկեի
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Терраса Izumi Garden Tower
Ճապոնիայի առաջին արտաքին վերելակը՝ արտադրված Toshiba ընկերության կողմից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Поскольку он был построен на наклонной земле, высота различна в зависимости от позиции измерения. Высота от средней поверхности земли составляет 201 м.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Izumi Garden Tower» հոդվածին։