It's a Man's Man's Man's World
«It's a Man's Man's Man's World», ամերիկացի երգիչ Ջեյմս Բրաունի և Բեթի Ջինի Նյուսոմի երգը։ Բրաունը ձայնագրել է երգը 1966 թվականի փետրվարի 16-ին Նյու Յորքյան Talent Masters Studios ստուդիայում և թողարկել է որպես սինգլ նույն թվականին։ Այն հասել է Hot R&B/Hip-Hop Songs չարթի առաջին և Billboard Hot 100 չարթի 8-րդ հորիզոնականներին[1][2]։ Երգն անվանվել է 1963 թվականի «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է» ֆիլմի պատվին։
«It's a Man's Man's Man's World» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ջեյմս Բրաունի սինգլը | ||||
«It's a Man's Man's Man's World» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Is It Yes or Is It No?» | |||
Թողարկված | Ապրիլ, 1966 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | Փետրվարի 16, 1966, Talent Masters Studios, Նյու Յորք | |||
Ժանր | ||||
Երգահան |
| |||
Տևողություն | 2:52 | |||
Լեյբլ | King Records | |||
Պրոդյուսեր | Ջեյմս Բրաուն | |||
Ջեյմս Բրաունի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
2004 թվականին Rolling Stone ամսագիրն այս երգը ներառել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 123-րդ հորիզոնականում[3]։ 2011 թվականի ցանկում երգը գտնվում էր 124-րդ հորիզոնականում[4]։
2014 թվականին բրիտանական New Musical Express ամսագիրը երգը ներառել է իր սեփական՝ «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 288-րդ հորիզոնականում[5][6]։
2010 թվականին սինգլն ընդգրկվել է Գրեմմիի փառքի սրահում[7]։
Ձայնագրման մասնակիցներ
խմբագրել- Ջեյմս Բրաուն՝ գլխավոր վոկալ
ստուդիայի խմբի հետ՝
- Դեդ Բեսքոմբ՝ շեփոր
- Ուեյմոն Ռիդ՝ շեփոր
- Լամար Ռայտ՝ շեփոր
- Հեյվուդ Հենրի՝ բարիտոն սաքսոֆոն
- Յան Բրիդլի՝ դաշնամուր
- Բիլլի Բաթլեր՝ կիթառ
- Բերնարդ Պերդի՝ հարվածայիններ
Այլ երաժիշտներ, ներառյալ տրոմբոնը, բասը և լարերը, անհայտ են։
Մշակումը և ղեկավարումը Սեմմի Լոուի[8]։
Չարթեր
խմբագրելՉարթ (1966) | Բարձրագույն դիրք |
---|---|
Ultratop Flanders[9] | 14 |
SNEP[10] | 49 |
Billboard Hot 100[11] | 8 |
US R&B Singles (Billboard)[12] | 1 |
UK Singles Chart[13] | 13 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Whitburn, Joel[en] Top R&B/Hip-Hop Singles: 1942-2004. — Record Research, 2004. — С. 84.
- ↑ White, Cliff (1991). "Discography". In Star Time (pp. 54–59) [CD booklet]. Tamworth: PolyGram Records.
- ↑ «The RS 500 Greatest Songs of All Time : Rolling Stone» (անգլերեն). 2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «James Brown, 'It's A Man's Man's Man's World' - 500 Greatest Songs of All Time» (անգլերեն). Rolling Stone. 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «The 500 Greatest Songs Of All Time - 300-201 - NME» (անգլերեն). NME.COM. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Kaye, Ben (2014 թ․ փետրվարի 7). «The Top 500 Songs of All Time, according to NME». Consequence of Sound (անգլերեն). Townsquare Music. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «GRAMMY Hall Of Fame». GRAMMY.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Leeds, Alan, and Harry Weinger (1991). "Star Time: Song by Song". In Star Time (pp. 46–53) [CD booklet]. New York: PolyGram Records.
- ↑ Ultratop.be — James Brown — It's A Man's Man's Man's World (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 3, 2013.
- ↑ Lescharts.com — James Brown — It's A Man's Man's Man's World (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 3, 2013.
- ↑ James Brown Album & Song Chart History Billboard Hot 100 for James Brown. Ստուգվել է August 3, 2013.
- ↑ It's a Man's Man's Man's World - James Brown - Awards. Allmusic. Rovi Corporation. Accessed on August 3, 2013.
- ↑ June 1966 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 3, 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի տեքստը MetroLyrics կայքում