Iron Sky (թարգ.՝ «երկաթե երկինք»), շոտլանդացի երգիչ, երգահան Պաուլո Նուտինիի երգը՝ իր երրորդ Caustic Love ստուդիական ալբոմից՝ թողարկված 2014 թվականի ապրիլին։ Երգը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին՝ որպես սինգլ Atlantic Records լեյբլի միջոցով։ 2014 թվականի գարնանը երգը Մեծ Բրիտանիայի շքերթներում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը՝ մինչև պաշտոնական թողարկումը[1]։

«Iron Sky»
Պաոլո Նուտինիի երգը «Caustic Love» ալբոմից
Թողարկված2014 թվականի օգոստոսի 14
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014 թվական
Ժանր
Տևողություն6:13
ԼեյբլAtlantic Records
Հեղինակ
  • Պաոլո Նուտինի
  • Դեվ Նելսոն
ՊրոդյուսերՊաոլո Նուտինի
Caustic Love ալբոմի երգացանկ
Let Me Down Easy
(2014)
«Iron Sky»
(2014)

Երգը նկարագրում են «դանդաղորեն այրող» խոսքերով։ The Independent-ը երգը նկարագրել է որպես «գիտակից և խորը հոգու հուզիչ խառնաշփոթ» և համեմատել Փերսի Սլեջի և Քուրթիս Մեյֆիլդի երգեցողության հետ[2]։ Այն ներառում է «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմից Չարլի Չապլինի հայտնի խոսքի ձայնագրությունը[3]։

Սկզբնապես Նիդերլանդներում շքերթներում չհայտնված երգը 2015 թվականի սկզբին լսվեց երկրում 3FM ռադիոկայանի շնորհիվ՝ 2015 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած Չարլի Հեբդոյի գրասենյակների վրա կրակոցներից հետո։ Այն վերաթողարկվել է որպես սինգլ և մեկ շաբաթ անց զբաղեցրել 15-րդ հորիզոնականը 3FM-ի Mega Top 50 շքերթում։

Երգը նշվում է նաև Bon Iver խմբի 22, A Million ալբոմի «33 «GOD»» երգում։

Տեսահոլովակ

խմբագրել

Տեսահոլովակը նկարահանել է Դանիել Ուոլֆը՝ Ուկրաինայի Կիև քաղաքում։ 2015 թվականին SXSW կինոյի փառատոնում տեսահոլովակը հաղթել է լավագույն տեսահոլովակ մրցանակը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Officialcharts.com
  2. The Independent (UK), 20 April 2014
  3. «The Final Speech from The Great Dictator». charliechaplin.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  4. «Daniel Wolfe wins at 2015 SXSW Awards with Iron Sky». Promonews. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել