Ֆաբիեն Ինքարդոնա (ֆր.՝ Fabien Incardona, մայիսի 18, 1985(1985-05-18), Սիս Ֆուր լե Պլաժ), ֆրանսիացի երգիչ և երաժիշտ։

INCA
Ծնվել էմայիսի 18, 1985(1985-05-18) (38 տարեկան)
Սիս Ֆուր լե Պլաժ
Երկիր Ֆրանսիա
Ժանրերռոք
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Կայքfabienincardona.fr
 Fabien Incardona Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆաբիեն Ինքարդոնան 8 տարեկանից զբաղվել է երգեցողությամբ և դերասանական վարպետությամբ։ Նա բեմի վրա հանդես է եկել տարբեր խմբերով, ներկայացումներով և 20 տարեկանում մասնակցել է Պասկալ Սևրանի (Pascal Sevran) «Entrées d’Artistes» շոուին France 2 հեռուստաալիքում։ Նա անցել է հեռուստաշոուի եզրափակիչ փուլ, ինչը թույլ է տվել դառնալ «Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ»-ի ընտրական փուլի մասնակից։ Նա երկրորդ տեղն է զբաղեցրել Վիրջինի Փուշանից հետո (Virginie Pouchain), որը Ֆրանսիան ներկայացրել է այդ տարի[1]։

Հաջորդ տարի Ֆաբիենը միացել է Ռոմեո և Ջուլիետ մյուզիքլին («Ռոմեո և Ջուլիետ, Վերոնայի երեխաները»), Ժերար Պրեսգուրվիկին, Ասիայի շրջագայության ժամանակ, ինչպես նաև մասնակցել է ներկայացումների Փարիզի Կոնգրեսների պալատում (Palais des Congrès de Paris)։

2011 թվականին, տեղափոխվելով Փարիզ և ոգեշնչվելով Queen և The Doors խմբերով, Ֆաբիենը դարձել է Gravity off ռոք խմբի մենակատարը։ Խումբը մինի-ալբոմ է թողարկել և մի քանի համերգ է տվել Փարիզում[2]։

2014 թվականի հունվարին Ֆաբիենը մասնակցել է ֆրանսիական «Ձայնը» («The Voice, la plus belle voix») նախագծի երրորդ եթերաշրջանին։ Նա կատարել է Քեյթ Բուշի «Wuthering Heights» երգը, սակայն մարզիչներից ոչ ոք չի պտտվել կույր լսումների ժամանակ[3]։ Հեռուստատեսությունում դրա հայտնվելը նրան հնարավորություն է տվել թողարկել Change մինի-ալբոմ, որը ֆինանսավորվել է MyMajorCompany քրաուդֆանդինգային հարթակում 201 մասնակցի կողմից[4]։

Նույն թվականի հոկտեմբերին Ֆաբիեն Ինքարդոնան M6 ալիքում դարձել է «Rising star» հեռուստաշոուի մասնակիցը (շոուի ռուսական տարբերակումը՝ «Արտիստ»)։ Նա մասնակցել է երկու թողարկման նկարահանումներին։ Դով Աթյան (Dove Attia), որը Մոցարտ ռոք օպերայի և 1789, les amants de la bastille մյուզիքլների պրոդյուսերն է, առաջարկել է նրան Մելեգանտի դերը նոր «Արթուր արքայի լեգենդը» (La Légende du roi Arthur) մյուզիքլում[5][6][7]։

2015 թվականի սեպտեմբերին Փարիզի Կոնգրեսների պալատում կայացել է «Արթուր արքայի լեգենդը» (La Légende du roi Arthur) մյուզիքլի պրեմիերան, ավելի ուշ սկսվել են շրջագայությունները, որոնք շարունակվել են մինչև 2016 թվականը։ Մյուզիքլի նրա գործընկերները դարձել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ֆլորան Մոթը (Florent Mothe), Չառլի Բուասոն (Charlie Boisseau), Zaho-ն, Կամիյ Լուն (Camille Lou) և Դավիթ Ալեքսիսը (David Alexis)։ Ֆաբիենի վոկալի և բեմական տվյալների վրա ուշադրություն են դարձրել ԶԼՄ-ները և այն անվանել բեմադրության «բացահայտում»[8][9][10]։

2017 թվականին Ֆաբիեն Ինկարդոնան վերցրել է INCA կեղծանունը։ Քրաուդֆանդինգի շնորհիվ նա թողարկել է «Je vivrai» («Ես կապրեմ») ալբոմը, որը ներառում է տասներկու երգեր։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2013՝ Dust to Rise, EP
  • 2014՝ Change, EP
  • 2017՝ Je vivrai
  • 2018՝ Je me sens vivant, EP
  • 2022՝ Je me demande, EP
  • 2023՝ Incantation

Մյուզիքլ խմբագրել

Անվանակարգեր խմբագրել

  • NRJ Music Awards 2015՝ Խումբ/ դուետ/ թատերախումբ/ տարվա ֆրանսիական խումբը «Արթուր թագավորի լեգենդը»-ում (La Légende du roi Arthur)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել