Զեհիրա, ավելի հայտնի որպես Զահո (մայիսի 10, 1980(1980-05-10), Ալժիր, Ալժիր), ալժիրցի R’n’B երգչուհի, ով ապրում է Մոնրեալում և Քվեբեկում[1][2]։

Զահո
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունֆր.՝ Zehira Darabid և արաբ․՝ زهيرة درابيد‎‎
Ծնվել էմայիսի 10, 1980(1980-05-10) (43 տարեկան)
Ալժիր Ալժիր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրերPop, R&B
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլSony BMG, Epic
 Zaho Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Zaho-ն ծնվել է Ալժիրում։ Իր մանկությունն անցկացրել է Բաբ-Էզուարում՝ Ալժիր քաղաքի արևելյան շրջանում։ Երբ նա դարձավ 18 տարեկան, ընտանիքն տեղափոխվեց Մոնրեալ՝ Կանադա։ Հայրը ղեկավար է, մայրը մաթեմատիկայի դասախոս է համալսարանում։ Երգչուհին ունի հարազատ քույր և եղբայր։

Կարիերա խմբագրել

7 տարեկան հասակում նա սովորել է գիթար նվագել և երգել, իսկ 10 տարեկան հասակում նա արդեն կարողանում էր նվագել Ֆրանսիս Կաբրելի երգերը (ֆր.՝ Francis Cabrel)։ 1999 թվականին, երբ ընտանիքն տեղափոխվեց Կանադա, նա սկսեց զբաղվել երաժշտությամբ՝ որպես հմուտ երաժիշտ։ Zaho-ն թողեց ուսումը՝ երաժշտության բնագավառում էլ ավելի կենտրոնանալու համար։

2008 թվականին թողարկվեց նրա դեբյուտային «Dima»(Միշտ) ալբոմը։

Նա ներկայացրեց Ֆրանսիան 2008 թվականին՝ MTV EMA փառատոնին և ստացավ «Լավագույն ֆրանսիացի կատարող» մրցանակը։

Բացի դրանից, Zaho-ն գրել է «Tout ce temps» երգը ալժիրցի Իդիրա երաժիշտի համար։

Սինգլներ խմբագրել

  • 2006 - «Hey papi» Soprano-յի հետ
  • 2008 - «Lune de miel» Don Choa-յի հետ
  • 2008 - «C’est chelou»
  • 2008 - «La roue tourne» Tunisiano-յի հետ
  • 2008 - «Kif’n´Dir»
  • 2008 - «La Roue Tourne»
  • 2009 - «Je te promets»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահո» հոդվածին։