Holding on to You
Holding on to You, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ։ Երգը ձայնագրվել է խմբի երկրորդ՝ Regional at Best ստուդիական ալբոմի համար, իսկ Fueled by Ramen լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո վերաձայնագրվել և թողարկվել է խմբի երրորդ՝ Vessel ալբոմի վրա։ Holding on to You երգը թողարկվել է որպես Vessel ալբոմի առաջին սինգլ iTunes Store-ում 2012 թվականի սեպտեմբերի 11-ին[1], բայց առաջին անգամ թողարկվել է Twenty One Pilots-ի PureVolume-ի պաշտոնական ուջում 2012 թվականի սեպտեմբերի 7-ին։ Երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվեց Յություբում նոյեմբերի 15-ին։ Տեսահոլովակի ռեժիսոր դարձավ Ջորդան Բահաթը[2]։ Երգը խմբի դեբյուտային սինգլն է[3]։
«Holding on to You» Holding on to You | |
---|---|
Twenty one Pilotsի երգը «Regional at Best, Vessel» ալբոմից | |
Թողարկված | 2012 թվականի 7-ին |
Ֆորմատ | CD, թվային բեռնում |
Ժանր | այլընտրանքային ռեփ, ինդի փոփ, ինդի ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 3։45 |
Լեյբլ | Fueled by Ramen |
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ |
Պրոդյուսեր | Twenty One Pilots |
Նախապատմություն խմբագրել
SiriusXM-ին տված հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆը, պատմել է որ մտածում էր կարիերան ավարտելու մասին, սակայն նա շարունակեց քանի որ ցանկանում էր աշխատել Entertain my Faith երգի վրա, որը այնուհետև փոխվել է Holding on to You-ի, որովհետև Ջոզեֆը ավելի լավ անվանում չէր կարողանումմտածել[4][5]։ Regional at Best ալբոմի երգի վոկալը լավագույն դեպքում ձայնագրվել է Ջոզեֆի նկուղում, և նույնը օգտագործվել է լեյբլում իրենց առաջին թողարկած ալբոմի համար[6]։
Կոմպոզիցիա խմբագրել
Սա հիփ-հոփ և ինդի ռոք այլընտրանքային երգ է, կարող եք ինքներդ գտնել ինդի փոփ տարրեր[7]։ Ըստ Musicnotes.com հրապարակված նյութի երգը գրված է չափավոր՝ 90 bpm տեմպում։ Holding on to You-ն գրված է սի մաժորի տոնայնությամբ, իսկ Թայլեր Ջոզեֆի վոկալային դիապազոնը կազմում է F♯4-ից B5[8][9]:
Երաժշտական տեսահոլովակ խմբագրել
Holding on to You-ի երաժշտական տեսահոլովակը ցույց է տալիս Թայլեր Ջոզեֆին, ով երգում է իր շուրջը պարողների մեջ, և Ջոշ Դանին, որը նվագում է նրանց կողքին։ Պարողները, ներկայացնում են Ջոզեֆի մտքերը՝ թե ինչպես է նա փորձում պահել իր մտքի բարի մասը և փորձում ազատվել չար մասից[10]։
Տեսահոլովակը Alternative Press-ի կազմած 11 լավագույն ալտերնատիվ երգերի տեսահոլովակների թոփում գրավել է երկրորդ տեղը։
Երգերի ցանկ խմբագրել
Թվային բեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Holding on to You» (Վերաձայնագրված սինգլ) | 3:22 |
Extended Play | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Holding on to You» | 4:23 | |||||||
2. | «Holding on to You» (live at the LC Pavilion) | 5:36 | |||||||
3. | «Can't Help Falling in Love» (originally by Elvis Presley) | 2:38 | |||||||
4. | «The Run and Go» | 3:49 |
Անձնակազմ խմբագրել
- Թայլեր Ջոզեֆ – վոկալ, կիթառ, բաս, ստեղնաշարային գործիքներ
- Ջոշ Դան – հարվածային գործիքներ
Հիթշքերթ խմբագրել
Շաբաթական չարտեր խմբագրել
Հիթշքերթն(2013) | Դիրք position |
---|---|
Ultratip Flanders[11] | 77 |
Hot Rock Songs (Billboard)[12] | 33 |
Alternative Songs (Billboard)[13] | 10 |
Rock Airplay (Billboard)[14] | 32 |
Տարեվերջի հիթշքերթներ խմբագրել
Հիթշքերթ (2013) | Դիրք |
---|---|
US Hot Rock Songs (Billboard)[15] | 96 |
US Alternative Songs (Billboard)[16] | 33 |
Հավաստագրումներ խմբագրել
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
ԱՄՆ (RIAA)[17] | Platinum | 1 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն խմբագրել
Տարածաշրջան | Տարեթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Worldwide[1] | September 11, 2012 | Fueled by Ramen | |
United States[18] | June 11, 2013 | Top 40 radio |
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Holding On to You». iTunes US. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «AllAccess.com Alternative eWeekly». AllAccess. 2012 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Airplay Archive: CHR». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ twenty one pilots - Holding On To You (SiriusXM Session) ՅուԹյուբում
- ↑ «Track by track analysis of Vessel by Tyler Joseph». Source from YouTube, recorded for Spotify. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Ragogna, Mike (2013 թ․ հունվարի 14). «Vessel : Chatting With Twenty One Pilots' Tyler Joseph, Plus Reintroducing The Johnny Stallings Arts Program and Six Market Blvd». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Josh, Dun; Gerald, Tiller; Bernard, Leverette; Jamall, Willingham; Tyler, Joseph; Robert, Hill; Deangelo, Hunt; Charles, Hammond; Maurice, Gleaton (2016 թ․ օգոստոսի 29). «Holding On to You». Musicnotes.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Twenty One Pilots "Holding On to You" Sheet Music in B Major – Download & Print». Musicnotes.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Darus, Alex (2018 թ․ հուլիսի 27). «Find out which Twenty One Pilots song matches your zodiac sign». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «11 alternative music videos with the best choreography, ranked - Alternative Press». Alternative Press (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 27. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Ultratop.be — Twenty One Pilots — Holding On to You (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է June 13, 2014.
- ↑ Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Twenty One Pilots. Ստուգվել է June 13, 2014.
- ↑ Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Alternative Songs for Twenty One Pilots. Ստուգվել է June 13, 2014.
- ↑ Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Rock Airplay for Twenty One Pilots. Ստուգվել է June 13, 2014.
- ↑ «Hot Rock Songs: Year End 2013». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Alternative Songs: Year End 2013». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «American single certifications – Twenty One Pilots – Holding On to You». Recording Industry Association of America. Վերցված է July 13, 2017-ին.
- ↑ «Future Releases». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.