Hey, Class President! (ճապ.՝ 生徒会長に忠告 Seitokaichou ni Chukoku), ճապոնացի հեղինակ Կաորի Մոնչիի(ճապ.՝ 門地かおり) յաոյ մանգան, որը թողարկվում էր Shinshokan հրատարակչության Dear+ ամսագրում։ Այսօր մանգան կազմված է ութ հատորներից, որոնցից առաջինը հրատարակվել է 2005 թվականի սեպտեմբերին[1]։ ԱՄՆ-ում Seitokaichou ni Chukoku-ը լիցենզիա է ստացել 801 Media ընկերության կողմից Hey, Class President! անվան տակ, իսկ առաջին երկու հատորները անգլերեն թարգմանությամբ հրատարակվել են 2009 թվականի գարնանը[2]։ Մանգան լիցենզավորվել է նաև Գերմանիայում Egmont Manga and Anime հրատարակչության կողմից («Highschool Love» անվան տակ)[3]։ 2008 թվականին հայտարավել էր տվյալ աշխատանքի մոտիվներով անիմեի թողարկման մասին[4]։ 2009 թվականի նոյեմբերին թողարկվել է Prime Time ստուդիայում (ANIK-ի ապրանքային նշանը) նկարված OVA-ն[5]։

Hey, Class President!
'
ԺանրՅաոյ
Թվական2009
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Սյուժե խմբագրել

Պատմությունը նվիրված է երկու դպրոցականների՝ ուսխորհրդի նախագահ Կոկուսայի և մարզիկ Չիգայի փոխհարաբերություններին։ Հիմնականում տղաները հանդիպում են ձյուդոյի դասերի ժամանակ, որոնցից մեկի ժամանակ Չիգային լուրեր են հասնում փոխնախագահի կողմից Կոկուսայի նկատմամբ ոտնձգությունների մասին, և այս հանգամանքը բարկացնում է Չիգային։ Միաժամանակ նոր փոխնախագահի նշանակման հարց է առաջանում։ Արդյունքում, հենց Չիգան է դառնում նոր փոխնախագահը (Կոկուսայի խնդրանքով)։

Տղաներին մոտեցնում է ևս մեկ հանգամանք. մետրոյում հանդիպելով Կոկուսային՝ Չիգան նկատում է, որ տղային անընդհատ հետևում են։ Նա որոշում է պաշտպանել նախագահին՝ միաժամանակ նպատակ դնելով պարզել, թե որն է Կոկուսայի նկատմամբ մշտական «ոտնձգությունների» պատճառը։ Արդյունքում Չիգան հասկանում է, որ Կոկուսայը անհավատալի գրավչություն ունի, որը թույլ չի տալիս նրան հայացքը կտրել տղայից։

Անիմե խմբագրել

Անիմեյի պրեմյերան (երկու մասով) եղել է 2009 թվականի աշնանը։ Ռեժիսորն էր Կեյձի Կավակուբոն (川久保圭史), սցենարիստը՝ Յուու Կոիշիկավան (川小石川由宇), արտադրությունը՝ Prime Time ստուդիանը։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Կոսուկե Տորիումի - Յուուզո Կոկուսայ (国斉 裕三)
  • Տոմոկազու Սուգիտա - Յասուհիրո Չիգա (知賀 泰広)
  • Դայսուկե Կիսիո - Մասաշի Կոնդո (近藤 武蔵)
  • Տակեհիտո Կոյասու - Նաոկո Ակուցու (阿久 津直也)

Քննադատություն խմբագրել

Մանգան նշվել է քննադատների կողմից իր անկեղծության համար, հատկապես ActiveAnime-ի գրախոս Ռեյչել Բենթհամը նշում էր մանգակայի «սահուն պատկերները»[6], իսկ երկրորդ հատորի էրոտիկ տեսարաններն համարում ամենամանրամասն տեսարանները, որոնց նա երբևէ հանդիպել է[7][8]։ Լերոյ Դուրեսսոն (ComicBookBin) պատմությունը նկարագրել է որպես «ցանկության մասին տենդային երազ» («fever dream of want»)[7], նկատելով, որ պատմության շարունակությունում կրքի թեման երկրորդ պլան է մղվում։ Դենիել Լին (Comic Book Resources) խոստովանել է, որ իրական հաճույք է ստացել՝ դիտելով միմյանց նկատմամբ ոչ միայն մարմնական, այլև հոգևոր համակրանք զգալու հերոսների փորձերը («stumbling attempts to connect on a deeper level»)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «生徒会長に忠告1» (ճապոներեն). Shinshokan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Hey, Class President!». 801 Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
  3. «Highschool Love, Bd. 01» (ֆրանսերեն). Egmont Manga & Anime. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
  4. Hey Class President Boys-Love Manga Gets Video Anime — Anime News Network
  5. «生徒会長に忠告». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  6. Bentham, Rachel (2009 թ․ մարտի 29). «Hey, Class President Vol. 1». Active Anime. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 Douresseaux, Leroy (2009 թ․ ապրիլի 17). «Hey! Class President: Volume 1». Coolstreak Comics. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
  8. Bentham, Rachel (2009 թ․ հունիսի 14). «Hey! Class President Vol. 2». ActiveAnime. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
  9. Leigh, Danielle (2009 թ․ հունիսի 7). «Hey, Class President! Vol 2». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել