Գեղորաշուշան
Գեղորաշուշան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Asphodelaceae |
Ենթաընտանիք | Գեղորաշուշանայիններ (Hemerocallidoideae) |
Ցեղ | Գեղորաշուշան (Hemerocallis) L., 1753 |
Ոսկեղենիկ կամ գեղորաշուշան, (լատին․՝ Hemerocallis) պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Չինաստանը, Ճապոնիան, Հեռավոր Արևելքը և Սիբիրն է։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԲավական ցրտադիմացկուն է և ձմռանը մեր պայմաններում չի ցրտահարվում, իսկ ամռանը նույնիսկ ամենաուժեղ շոգերն էլ չեն ազդում նրա վրա։ Բազմամյա կոճղարմատավոր բույս է, ժապավենաձև փռված-լայնատարած տերևներով։ Տարբեր տեսակների և սորտերի բարձրությունը տատանվում է 0,5-1,0 մ-ի սահմաններում։ Ծաղիկները նման են շուշանի ծաղիկներին, լինում են դեղին, դեղնակիտրոնագույն, նարնջագույն և այլ երանգների։
Մշակում
խմբագրելԲազմացվում է հիմնականում թփի բաժանումով։ ՈՒռուցքանման կոճղարմատներով արագ տարածվելով առաջացնում է բուսուտներ, որտեղից կարելի է ցանկացած քանակությամբ բույսեր անջատել։ Նախընտրում է արևոտ հողամասեր, սակայն վատ չի աճում նաև կիսաստվերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Մեկ երկու տարին մեկ անգամ գոմաղբով պարատացնելու դեպքում, առանց տեղից փոխադրելու, բույսը կարող է ապրել ու աճել տասնյակ տարիներ։ Չափավոր ոռոգում է պահանջում, քանի որ խիտ տերևային զանգվածի շնորհիվ ստվերացնում է հողը և կասեցնում խոնավության գոլորշիացումը։ Մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Կտրած վիճակում ջրի մեջ շատ երկար է դիմանում, ընդ որում ծաղկակիր ցողունի վրա գտնվող բոլոր ծաղկակոները աստիճանաբար բացվում են։ Ծաղիկները գիշերը փակվում են, բացվելով միայն արևածագից 1-2 ժամ հետո։
Տարածվածություն
խմբագրելՈսկեղենիկների մի շարք տեսակներ լայնորեն տարածված են մշակության մեջ։ Օրինակ, շիկակարմրավունը (H.fulva L.) ամենատարածված և դիմացկուն տեսակներից մեկն է։ Բարձրությունը հասնում է 1-մ-ի։ Ծաղիկները դարչնա-նարնջագույն են, ծաղկում է մայիսի երկրորդ կեսից։ Դեղին ոսկեղենիկից (H.flava L.) հայրենիքը Սիբիրն է։ Ծաղկում է մայիսի սկզբներից՝ դեղին-ոսկեգույն թեթև բուրմունք արձակող ծաղիկներով։ Բարձրությունը հասնում է 70-80 սմ-ի։ Միդենդորֆի ոսկեղենիկի (H.Midendorfu) բարձրությունը հասնում է 50-60 սմ-ի։ Սեզոնի ընթացքում ծաղկում է երկու անգամ՝ գարնան վերջին և աշնանը, դեղնաոսկեգույն, բուրավետ ծաղիկներով։ ՈՒշագրավ է նաև Նիլբիո ոսկեղենիկը (Nilbio) իր կիսաբազմաթերթ, գեղեցիկ նարնջագույն ծաղիկներով։
Օգտագործում
խմբագրելՕգտագործվում է ծաղկանոցներ դեկորատիվ ձևավորման համար։ Շատ գեղեցիկ է մարգախոտերի ֆոնի վրա խմբերով կամ մեկական տնկելիս, ջրավազանների եզրին, բարձր թփերի դիմաց և այլն։
Տեսակներ
խմբագրել- Hemerocallis citrina Baroni — Ոսկեղենիկ դեղնակիտրոնագույն
- Hemerocallis darrowiana S.Y.Hu
- Hemerocallis dumortieri E.Morren
- Hemerocallis esculenta Koidz.
- Hemerocallis ×exilis Satake
- Hemerocallis ×fallaxlittoralis Konta & S.Matsumoto
- Hemerocallis forrestii Diels — Ոսկեղենիկ Ֆորեստը
- Hemerocallis fulva (L.) L. — Ոսկեղենիկ շականակագույն-դեղին
- Hemerocallis hakuunensis Nakai
- Hemerocallis hongdoensis M.G.Chung & S.S.Kang
- Hemerocallis lilioasphodelus L. — Ոսկեղենիկ դեղին
- Hemerocallis littorea Makino
- Hemerocallis middendorffii Trautv. & C.A.Mey. — Ոսկեղենիկ մարգագետնային
- Hemerocallis minor Mill. — Ոսկեղենիկ փոքրիկ
- Hemerocallis multiflora Stout
- Hemerocallis nana W.W.Sm. & Forrest — Ոսկեղենիկ գաճաճ
- Hemerocallis plicata Stapf — Ոսկեղենիկ հոտավետ
- Hemerocallis taeanensis S.S.Kang & M.G.Chung
- Hemerocallis thunbergii Barr — Ոսկեղենիկ խողովակաձև
- Hemerocallis yezoensis H.Hara
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Подборка статей о лилейниках на сайте Gardenia.ru
- Путеводитель по лилейникам. Ганов А., On-line газета «Академия садовода» Արխիվացված 2010-05-06 Wayback Machine
- Подборка статей о лилейниках Արխիվացված 2015-12-07 Wayback Machine
- База данных по видам, формам и сортам лилейников Արխիվացված 2021-12-01 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղորաշուշան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղորաշուշան» հոդվածին։ |