Hells Angels (ճապ.՝ ヘルズエンジェルス հերեձու էնձերուսու), ֆենտեզի մանգա, որի հեղինակն ու պատկերազարդողը Շինիչի Հիրոմոտոն է։ Հետագայում մանգան Madhouse ստուդիայի կողմից վերամշակվել է Hells անունով անիմացիոն ֆիլմի (ճապ.՝ ヘルズ հերեձու)[1], որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 18-ին, Տոկիոյի քսանմեկերորդ միջազգային կինոփառատոնի ժամանակ[2]։

Hells Angels
Երկիր Ճապոնիա
Ժանրկատակերգական անիմե և մանգա, սարսափ անիմե և մանգա, սարսափ ժանրի կատակերգություն և կինոկատակերգություն
Թվական2008
Լեզուճապոներեն

Սյուժե խմբագրել

Լիննե Ամագանեն որոշ ժամանակ առաջ տեղափոխվել է նոր քաղաք, այդ պատճառով ցանկանում է դպրոցում գտնել շատ նոր ընկերներ, բայց հենց առաջին օրն էլ ուշանում է։ Ճանապարհին Լիննեն ավտովթարի է ենթարկվում, երբ փորձում է կատվին փրկել։ Մի քանի վայրկյանից նա շարունակում է դպրոց վազել, կարծես ոչինչ չի պատահել։ Լիննեն գտնում է իր դասարանը, բայց երբ բացում է դուռը, տեսնում է սեղանների մոտ նստած հրեշների։ Նա չի հասկանում, որ դժոխքում է գտնվում, այդ պատճառով ուզում է հնարավորինս շուտ տուն վերադառնալ։ Դպրոցի տնօրենը` Հելվիսը, Լիննեին բացատրում է, որ նա կարող է այստեղից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ կավարտի ուսումը։

Կերպարներ խմբագրել

  • Լիննե Ամագանե(ճապ.՝ 天鐘りんね Ամագանե Րիննե)
Սեյու` Միսատո Ֆուկուեն
  • Րյու Կուտո(ճապ.՝ 九頭龍 Կուտո Րյու)
Սեյու` Դայսուկե Կիշիո
  • Մարիո(ճապ.՝ マリオ Մարիո)
Սեյու` Հիդենոբու Կիուչի
  • Հելվիս(ճապ.՝ ヘルヴィス Հերուվիսու)
Սեյու` Ֆումիհիկո Տաչիկի
  • Ստիլեր(ճապ.՝ スティーラ Սուտի րա)
Սեյու` Միյուկի Սավաշիրո
  • 69 / Աստված(ճապ.՝ 神サマ Կամի-սամա}}
Սեյու` Սիգերու Նագաշիմա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1st 3 Minutes of Dark Fantasy Anime Hells Posted». AnimeNewsNetwork. 2012 հունիսի 13. Վերցված է 2014 մարտի 18-ին.
  2. «Tokyo Film Fest to Host Anime/Manga Film Premieres». AnimeNewsNetwork. 2008 հոկտեմբերի 16. Վերցված է 2014 մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել