Ցողունի բարձրությունը 20-40 (մինչև 100) սմ է։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը քառաբաժան է, ընկուզանման։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Ծաղկաբուծության մեջ օգտագործում են արևադարձ պերուականից (H. peruvianum) ստացված բազմաթիվ տեսակներ, որոնք կիրառվում են ծաղկային ձևավորումներում, պարտեզներում և բնակարաններում։
Տարածված է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին, դաշտերի և ճանապարհների եզրերին, աղբոտում խաղողի այգիները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 24)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։