Galacidalacidesoxyribonucleicacid
Սալվադոր Դալիի նկար
«Galacidalacidesoxyribonucleicacid», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը, որը նվիրված է 1953 թվականին ԴՆԹ կրկնակի պարույրի կառուցվածքը հայտնաբերած Ֆրենսիս Քրիքին և Ջեյմս Ուոթսոնին։
Galacidalacidesoxyribonucleicacid | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1963[1] |
բարձրություն | 305 սանտիմետր |
լայնություն | 410 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սալվադոր Դալիի թանգարան[2] |
հավաքածու | Սալվադոր Դալիի թանգարան |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելՆկարը պատվիրել է Բոստոնի Նոր Անգլիայի ազգային բանկը[3]։ Այն ցուցադրվել է Քնոուդլերում 1963 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը[4]:
«Galacidalacidesoxyribonucleicacid» նկարը ցույց է տալիս Գալա Դալիի ուրվագիծը միջուկային աշխարհի ֆոնին (Գալա Դալին պատկերված է նկարի առաջին պլանում՝ մեջքով դեպի դիտողը)։ Գտնվում է Սալվադոր Դալի թանգարանում, Սենտ Պետերբուրգ, Ֆլորիդա։
Նկարն ավարտվել է 1963 թվականին։ Այս նկարի վերաբերյալ իր գրառումներում Դալին գրում է, որ ԴՆԹ-ի կրկնակի պարույրը միակ կառույցն է, որը մարդուն կապում է Աստծո հետ։
Մատենագրություն
խմբագրել- Keller, Georges (1963). Georges Keller presents DALI: November 26 to December 26, 1963. New York: M. Knoedler & Co.
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Phillip Lambro. Close Encounters of the Worst Kind. 2007. ISBN 978-1-4303-0401-2. Page 24
- Suzanne Anker and Dorothy Nelkin. The Molecular Gaze: Art in the Genetic Age. Cold Spring Harbor Laboratory Press, 2004. AuthorsEdition 2, illustrated. ISBN 0-87969-697-4. Page XII.