Բացել գլխավոր ցանկը

Քվոն Ջի Յոնգ (հանգըլ՝ 권지용, օգոստոսի 18, 1988(1988-08-18), Սեուլ), հարավկորեացի երգիչ, ռեփեր, կոմպոզիտոր, պարող, մոդել, BIGBANG խմբի առաջնորդ։ 6 տարի YG Entertainment Group-ում լինելով՝ 2006 թվականին 4 տղաների հետ ստեղծում է K-Pop BIGBANG խումբը։

G-Dragon
G-Dragon - 0.TO.10 in Seoul - 3.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն지디
Ի ծնե անուն권지용 ― Քվոն Ջի Յոնգ
Նաև հայտնի է որպեսG-Dragon, GD (지디), Leader Kwon 권리더
Ծնվել էօգոստոսի 18, 1988(1988-08-18) (31 տարեկան)
Սեուլ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել, հեղինակ-կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2001 ― ներկա
ԼեյբլYG Entertainment(Հարավային Կորեա)
Universal Music Japan, Avex/YGEX (Ճապոնիա)
Warner Taiwan (Թայվան)
United Asia Management[1]
ԿրթությունԿյոնգ Հի համալսարան և Սեջոնգի համալսարան
ԱնդամակցությունBIGBANG
ԿապվածBIGBANG
Կայքygbigbang.com
Ստորագրություն
Ստորագրություն
G-Dragon Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

2009 թվականին G-Dragon-ի «Heartbreaker» ալբոմը հասնում է մեծ հաջողությունների՝ վաճառվելով 200 000 օրինակով և դառնալով տարվա ամենահաջողված ալբոմներից մեկը։ «Heartbreaker»-ը ստանում է «Տարվա ալբոմ» կոչումը «Mnet Asian Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։

ԿենսագրությունԽմբագրել

Քվոն Ջի Յոնգը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 18-ին Սեուլում։ 8 տարեկանում սկսել է կարիերան և դարձել Little Roora խմբի անդամ։ 12 տարեկանում սկսել է հետաքրքրվել ռեփով։ Երիտասարդ Ջի Յոնգով հետաքրքրվել է SM Entertainment Group֊ը, որտեղ տղան 5 տարի սովորել է պար։ 14 տարեկանում Ջի Յոնգը դառնում է YG Entertainment Group-ի սան և ծանոթանում իր հասակակից Դոնգ Յոնգ Բեի հետ։ 6 տարի ուսանելուց հետո երիտասարդը ստանում է նոր կեղծանուն՝ G-Dragon, որով էլ նա հայտնի է մինչ օրս։

2006 թվականի օգոստոսի 19-ին G-Dragon-ը Դոնգ Յոնգ Բեի (Թաեյանգ) և երեք այլ սաների հետ միասին ձևավորում են BIGBANG հնգյակը։

«G-Dragon» -ի կերպարըԽմբագրել

G-Dragon-ը համարվում է ինչպես Big Bang-ի, այնպես էլ Կորեայի ամենանորաոճ դեմքերից մեկը։ G-Dragon-ն ինչպես սիրվել, այնպես էլ քննադատվել է հանդիսատեսի կողմից՝ տեսահոլովակներում չափազանց էպոտաժային և տարբերվող կերպարներով հանդես գալու պատճառով։

Նա գլխավորել է Forbes ամսագրի «Ամենաաշխատասեր աստղը» ցուցակը։

ՍկավառակագրությունըԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • Heartbreaker (2009)
  • Coup D'Etat (2013)
  • COUP D’ETAT [+ ONE OF A KIND & HEARTBREAKER] (2013)

Մինի-ալբոմներԽմբագրել

  • One of kind (2012)

Միասնական ալբոմներԽմբագրել

  • GD & TOP (2010)

DVD համերգԽմբագրել

  • Shine a Light (2010)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. (կոր.) Lee, Jung Hyung (2011-04-08)։ «키이스트, SM, YG, JYP 등 6개사 아시아 매니지먼트 에이전시 'UAM' 설립! (KeyEast, SM, YG, JYP & more join forces to establish a new global agency, "United Asia Management")»։ Naver.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 8 

Արտաքին հղումներԽմբագրել

  1. http://doramakun.ru/Asian_Music/About/1335865209.html
  2. http://asianpop.wikia.com/wiki/G-Dragon_discography
BIGBANG

G-DragonT.O.PԹեյանգՏե ՍոնգՍընգ Ռի