«Fragile» (հայ. Փխրուն), բրիտանցի ռոք երաժիշտ Սթինգի չորրորդ սինգլը «...Nothing Like the Sun» ալբոմից։

«Fragile»
«Fragile» սինգլի շապիկը (Սթինգ, 1988)
Սթինգի սինգլը
«…Nothing Like the Sun» ալբոմից
Թողարկված1988, ապրիլի 1
ՖորմատՁայնապնակ
Ձայնագրված1987
ԺանրԱկուստիկ ռոք
ԵրգահանՍթինգ
Տևողություն3:54
ԼեյբլA&M Records
ՊրոդյուսերՍթինգ
Սթինգի սինգլների ժամանակագրություն
«Englishman in New York»
(1988)
«Fragile»
(1988)
«They Dance Alone (Cueca Solo)»
(1988)

Ձայնագրվել են նաև երգի իսպաներեն և պորտուգալերեն տարբերակները՝ համապատասխանաբար «Fragilidad» և «Fragil» անուններով, որոնք թողարկվել են Սթինգի «…Nada como el sol» մինի ալբոմի կազմում։ Իսպաներեն տարբերակը դուրս է եկել նաև «I’m So Happy I Can’t Stop Crying» սինգլի Բ կողմում։

Երգը նվիրվել է Բեն Լինդերին՝ ամերիկացի ինժեներին, ով սպանվել է 1987 թվականին Նիկարագուայում հիդրոէներգետիկ նախագծի վրա աշխատելու ժամանակ[1]։ «Fragile»-ի ստուդիական տարբերակը «Fields of Gold»-ի հետ միասին դարձել է Սթինգի այցեքարտային երգերից մեկը։

Երգի մասին

խմբագրել
  • Երգը մտել է «The Panama Deception» փաստագրական ֆիլմի սաունդթրեքի մեջ։ Այդ ֆիլմը 1989 թվականին ԱՄՆ-ի՝ Պանամա ներխուժման մասին է, 1992-ին ուշադրության է արժանացել Օսկար մրցանակաբաշխության կողմից։
  • «Fragile»-ի կատարմամբ Սթինգը սկսել է իր «...All This Time» համերգը;
  • Երգը հնչում է «Ջամփ Սթրիթ, 21» սերիալի չորրորդ եթերաշրջանի վերջին դրվագներում։
  • Երգը հնչել է «Կենդանի ծով» ֆիլմի սաունդթրեքում[2]։
  • Կատարվել է 2002 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը։
  • Համերգներից մեկի ժամանակ Սթինգն այս երգը կատարել է Սթիվի Ուանդերի հետ[3]։
  • 2014-ին կատարել է Փոլ Սայմոնի հետ «Paul Simon & Sting On Stage Together» համատեղ համերգային շրջագայության ժամանակ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sting.com - Official Site and Official Fan Club for Sting discography - studio_albums - STING: Fragile, CD». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. The Living Sea: Soundtrack from the Imax film
  3. Սթինգ և Սթիվի Ուանդեր
  4. «Paul Simon & Sting On Stage Together». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել