«Forever Not Yours», նորվեգական a-ha խմբի առաջին սինգլը Lifelines ձայնասկավառակից։ Եվրոպայի շատ երկրներում սինգլը առաջին անգամ հնչել է ռադիոյով 2002 թվականի փետրվարի 22-ին (Բելգիայում՝ ապրիլի 15-ին)։ Սինգլի թողարկումը եվրոպական երկրների մեծ մասում կայացել է 2002 թվականի ապրիլի 2-ին (Նորվեգիայում՝ ապրիլի 8-ին)։

«Forever Not Yours»
a-haսինգլը
«Lifelines» ալբոմից
Թողարկված2 ապրիլի 2002
ՖորմատCD
ՁայնագրվածLydlab Studios (Օսլո) և Strongroom (Լոնդոն), 2002
ԺանրՍինտի փոփ
Նոր ալիք
Տևողություն4:06
ԼեյբլWEA Records
ՊրոդյուսերՍթիվեն Հոջ
Մարտին Լենդկվիսթ
a-ha-ի սինգլների ժամանակագրություն
«The Sun Never Shone That Day»
(2000)
«Forever Not Yours»
(2002)
«Lifelines»
(2002)

Սինգլը ձայնագրվել է Lydlab Studios-ում (Օսլո) և Strongroom-ում (Լոնդոն)։ Երգի բառերի հեղինակը Մորթեն Հարքեթն ու Օլե Սվերե Օլսենն են, երաժշտության հեղինակները՝ Մագնե Ֆուրուհոլմենը և Մորթեն Հարքեթը։ Պրոդյուսերներն են Սթիվեն Հոջը և Մարտին Լենդքվիսթը։

«Forever Not Yours» սինգլը առաջին տեղն է զբաղեցրել նորվեգական վարկանիշային սանդղակում։

Ստեղծագործություններ խմբագրել

  1. «Forever Not Yours» — 4։06
  2. «Differences» (Original Demo) — 2։47
  3. «Hunting High and Low» (Live in Oslo) — 7։07
  4. «Manhattan Skyline» (Live in Oslo) — 6։14

Արտաքին հղումներ խմբագրել