Fenty Beauty («FEИTY»), ամերիկյան կոսմետիկ ապրանքանիշ, որը թողարկել է երգչուհի Ռիհաննան 2017 թվականին։ Հայտնի է տարբեր երանգների մաշկի համար նախատեսված միջոցների շնորհիվ։ Ընկերությունը Time ամսագրի կողմից ճանաչվել է 2017 թվականի լավագույն գյուտերից մեկը։

Fenty Beauty
Տեսակբրենդ, բիզնես ձեռնարկություն և Էլեկտրոնային առևտուր
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2017
Վերադաս կազմակերպությունLVMH և Coty
ՀիմնադիրՌիհաննա
Կայքfentybeauty.com

Ապրանքանիշի պատմություն

խմբագրել

2014 թվականի հունիսին Ռիհաննան նշում էր իր ազգանունը՝ Ֆենթի, մի շարք ապրանքատեսակների օգտագործման համար, ինչը ենթադրում էր, որ երգչուհին կսկսի աշխատել ոչ միայն երաժշտական ոլորտում[1]։

Երգչուհին «Fenty Beauty»-ը թողարկել է 2017 թվականին, երբ 29 տարեկան էր։ Նախկինում նա համագործակցել է MAC Cosmetics-ի հետ, ինչպես նաև Parlux Ltd-ի միջոցով թողարկել է 10 համային տեսականի, սակայն FB-ն իր առաջին սոլո կոսմետիկայի ապրանքանիշն էր։ 2016 թվականին կնքել է Fenty Beauty-ի արտադրության մասին համաձայնագիր։

Ռիհաննան ստեղծել Է Fenty Beauty-ը, որպեսզի ապահովի մաշկի բոլոր երանգների ներառումը կոսմետիկ առաջարկների մեջ, ներառյալ մաշկի մուգ երանգներով մարդկանց համար լայնածավալ առաջարկները։

Թողարկում

խմբագրել
 
Ռիհաննան Fenty Beauty-ի գովազդային հոլովակում, 2018 թվական

ԱՄՆ-ում գործարկվել է Sephora-ի խանութներում և վեբ-կայքում, ինչպես նաև Fenty Beauty կայքում։ Մեծ Բրիտանիայում FB-ն ի սկզբանե բացառիկ էր «Harvey Nichols» հանրախանութների համար, քանի դեռ 2019 թվականի մայիսին չէր հայտարարվել, որ այն հասանելի կլինի նաև Boots UK-ի գլխավոր փողոցի դեղատներում[2]։

Բրենդի կոսմետիկան կարելի է ձեռք բերել համացանցի կամ ավելի քան 15 երկրում եղած խանութի միջոցով։ Fenty Beauty-ը վաճառվում է նաև Սաուդյան Արաբիայում, որը դիտվում է որպես բրենդի համար պոտենցիալ շահութաբեր շուկա, իսկ կոսմետիկայի վաճառքը երկրում հասել է ռեկորդային բարձր մակարդակի։

Ճանաչում

խմբագրել

Fenty Beauty-ի արտադրանքը միջազգային ճանաչում է ստացել առաջարկվող երանգների լայն շրջանակի համար, մասնավորապես, առաջին 40-ում մուգ երանգները ներառելու համար, ապա 50 տարբեր գույներ իր Pro Filt'R-ի համար, որը վերացնում է սևամորթ և այլ մաշկի կանանց համար կոսմետիկ արդյունաբերության առաջարկներում երկարատև քննադատելի բացը[3]։ Նոր արտադրանքի հետագա թողարկումները քննադատվել են Fenty Beauty-ի կողմից սահմանված նոր ստանդարտին չհամապատասխանելու անկարողության համար, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանի «KKW Beauty»-ն, Tarte’s Tape Shape Foundation-ը և այլն[4]։

Շահույթ

խմբագրել

Գոյության առաջին ամսում Fenty Beauty ապրանքանիշը գրանցել է 72,0 միլիոն ԱՄՆ դոլար շահույթ (մարքեթինգային հաջողության ցուցանիշ)՝ առաջ անցնելով մի շարք այլ հայտնի բրենդերից, ինչպիսիք են Kylie Cosmetics-ն, Benefit Cosmetics-ը, Urban Decay-ը, KKW Beauty-ը և NYX[5]։ Նաև ապրանքանիշի առաջին ամսվա ընթացքում Fenty Beauty-ի հետ կապված բովանդակությունը YouTube-ում ունեցել է 132 միլիոն դիտում[6][7]։ LVMH ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Բեռնար Առնոյի խոսքով՝ Fenty Beauty-ի վաճառքները 2018 թվականի վերջին հասել են գրեթե 500 միլիոն եվրոյի (573 միլիոն դոլար)[8]։

Պարգևներ

խմբագրել

Fenty Beauty-ն «Time» ամսագրի ցանկում 2017 թվականի լավագույն 25 գյուտերից մեկն է ճանաչվել NASA InSight տիեզերանավի, Apple iPhone X-ի, Pro Hijab Nike-ի և Tesla Model 3-ի հետ միասին[9][10]։ Ընկերությունը նաև արժանացել Է WWD Beauty Inc մրցանակին[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sharkey, Linda (2014 թ․ օգոստոսի 8). «Rihanna trademarks her name for use on a clothing empire». The Independent. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  2. Scott, Ellen (2017 թ․ դեկտեմբերի 21). «Where to buy Rihanna's Fenty Beauty in time for Christmas». Metro. UK. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  3. Blaec, Jagger (2017 թ․ սեպտեմբերի 19). «Fenty Beauty Is Winning Because Rihanna Delivered What Black Women Have Been Asking For». BET.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  4. Lang, Cady (2018 թ․ մարտի 7). «Get Out Star Daniel Kaluuya Had a Little Help From Rihanna for the Oscars Red Carpet». Time. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  5. Ilchi, Layla (2017 թ․ հոկտեմբերի 24). «Fenty Beauty Earns Third Spot in Earned Media Value». Women's Wear Daily. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  6. Capon, Laura (2018 թ․ մարտի 23). «Benefit is launching a new 'Hello Happy' foundation». Cosmopolitan. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  7. Thompson, Sonia (2017 թ․ նոյեմբերի 22). «Rihanna's Fenty Beauty Earned $72 Million and 132 Million YouTube Views in Just the First Month, Proving Inclusion Is Good for Business». Inc.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. «#LVMH remarks on incredible success of #FentyBeauty in 2018 that achieved 500 million euros in sales». Snobette. 2019 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  9. Mandell, Janna (2017 թ․ նոյեմբերի 20). «Rihanna's Fenty Beauty Named One of Time Magazine's Best Inventions of 2017». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  10. Lang, Cady (2017 թ․ նոյեմբերի 16). «The 25 Best Inventions of 2017». Time. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  11. Conti, Samantha; Naughton, Julie (2013 թ․ փետրվարի 20). «MAC Joins Forces With Rihanna». Women's Wear Daily. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.