Fake You Out, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Vessel» երրորդ ստուդիական ալբոմի համար։ Վոկալիստ Թայլեր Ջոզեֆը երգը գրել է պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ միասին։ Երգը գրված է սինթ փոփ և ինդի ռոք ժանրերում, մարդու իրական «ես»-ի մասին։

«Fake You Out»
Twenty One Pilotsի երգը
Ժանրսինթիփոփ
ԼեյբլFueled by Ramen
ՊրոդյուսերԳրեգ Ուելս

Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ Սկանդինավյան երկրներում iTunes Store-ի միջոցով և ներկայացվել է նույն հարթակում՝ Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում։ Այն լավ է ընդունվել քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի տեքստը։ Երգը քրիստոնեական Billboard ռոք-երգերի հիթշքերթներում հասնել է 21-րդ հորիզոնական և այնտեղ մնացել հինգ շաբաթ։ Խումբը կատարել է Fake You Out երգը իր Quiet Is Violent World Tour-ի (2014) ժամանակ, միքսելով այն ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի Summertime Sadness երգի քավեր-տարբերակի հետ։

Արտադրություն և թողարկում խմբագրել

Fueled by Ramen լեյբլի հետ 2012 թվականին պայմանագիր կնքելուց հետո Twenty One Pilots-ը սկսել է իր դեբյուտային ալբոմի վրա աշխատել պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ, որը նախկինում համագործակցել է Ադելի և Քեթի Փերիի հետ[1][2]։ Vessel-ը խմբի թողարկած երրորդ, իսկ լեյբլի ներքո թողարկած առաջին ալբոմն է, որում կան ինչպես նոր, այնպես էլ հին երգերի վերաձայնագրված տարբերակներ՝ դուետի նախորդ՝ Regional At Best (2011) ալբոմից։ Fake You Out-ը, Vessel-ի մնացած մասի հետ, ձայնագրվել է Լոս Անջելեսի Rocket Carousel ստուդիայում[3][4]։ Երգը գրել է խմբի ֆրոնտմեն և վոկալիստ Թայլեր Ջոզեֆը, իսկ պրոդյուսերը դարձել է Գրեգ Ուելսը։ Խմբի թմբկահար Ջոշ Դանը նվագում է հարվածային գործիքների և օժանդակ հարվածային գործիքների վրա[5]։

Fake You Out-ը թողարկվել է որպես Vessel ալբոմի չորրորդ սինգլ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Սկանդինավյան երկրներում iTunes Store-ի միջոցով[6][7][8][9][10]։

Կոմպոզիցիա խմբագրել

Fake You Out երգը գրված է սինթ փոփ և ինդի ռոք ժանրերում, որը տևողությունը երեք րոպե հիսուն մեկ վայրկյան է[2][11]։ Ջոզեֆը հայտարարել է, որ ինքը հուզված էր, երբ գրում էր երգը, քանի որ նա օգտագործում էր շատ տարրեր, որոնք նա նախկինում չէր լսել երաժշտության մեջ[12]։ Վոկալիստը նաև հայտնեց, որ նա փորձել է շատ երաժշտական ժանրեր միացնել մի երգի մեջ։ Նա հստակեցրեց.«Անկեղծ ասած, ես պարզապես չգիտեի, որ կան երգեր գրելու կանոններ, և գիտեք, ես պարզապես աշխատել եմ մեկ ժանրից մյուսին անցնել»[13]։

Ձայնագրման անդամներ խմբագրել

  • Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
  • Ջոշ Դան — թմբուկների հավաքածու

Հիթշքերթներ խմբագրել

Հիթշքերթ (2013) Դիրք
US Christian Rock Songs (Billboard) 21

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Sweden[8] September 15, 2013 Թվային վերբեռնում Fueled by Ramen
Norway[9]
Denmark[7]
Finland[10]
United Kingdom Սեպտեմբերի 17, 2013
Netherlands Հոկտեմբերի 13, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Twenty One Pilots sign to Fueled By Ramen Records». Columbus Alive. 2012 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Thomas, Fred. «Vessel». Allmusic. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  3. Thomas, Fred. «Twenty One Pilots Biography». Allmusic. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. Sawyer, Thea (2016 թ․ նոյեմբերի 16). «20 Facts on twenty one pilots' 'Vessel'». Medium. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  5. Vessel (liner notes). Twenty One Pilots. United States: Fueled by Ramen. 2013.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  6. Smolinski, Jillian (2016 թ․ հունիսի 20). «Twenty One Pilots to bring sold out Emotional Roadshow to Canalside». AXS. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին. «...includes the singles 'Holding On to You', 'Guns for Hands', 'Lovely', 'House of Gold', 'Fake You Out' and 'Car Radio'.»
  7. 7,0 7,1 «Fake You Out – Single by twenty one pilots». iTunes Store. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  8. 8,0 8,1 «Fake You Out – Single by twenty one pilots» (Swedish). iTunes Store. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 «Fake You Out – Single by twenty one pilots». iTunes Store. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  10. 10,0 10,1 «Fake You Out – Single by twenty one pilots». iTunes Store. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  11. Pettigrew, Jason (2013 թ․ հունվարի 22). «Twenty One Pilots – Vessel». Alternative Press. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  12. Track By Track Video Commentary, from Vessel (Bonus Tracks Version). Twenty One Pilots. iTunes Store. Fueled by Ramen. 2013.
  13. «Fake You Out – Digital Sheet Music». Musicnotes.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.