Elbit Hermes 900, մարտավարական, հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից։ Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականի դեկտեմբերին[1]։ Սերիական արտադրությունը սկսվել է Իսրայելում 2010 թվականի կեսից։

Elbit Hermes 900
Elbit Hermes 900 ԱԹՍ
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել Elbit Systems
Առաջին թռիչք2 դեկտեմբերի 2009
Շահագործման սկիզբ2011
ՇահագործողներԻսրայելի ռազմաօդային ուժեր
 Elbit Hermes 900 Վիքիպահեստում

ԱԹՍ-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակային կապի միջոցով վերգետնյա կառավարման կենտրոնից։

Նկարագիր խմբագրել

«Hermes 900» ունի թռիչքի մեծ բարձրություն և նախատեսված է դիտարկումներ, հսկողություն կամ հետախուզություն կատարելու համար։ Որպես հնարավոր կիրառման տարբերակ դիտարկվում է նաև հարվածային համակարգերով զինումը։

Կառավարման համակարգը համապատասխանում է այլ Hermes տիպի սարքերի համակարգերին, ինչը հնարավորություն է տալիս մեկ օպերատորին վերահսկել տարբեր տիպի ԱԹՍ-ներ[2]։

Սարքը կարող է թռչել մինչև 9000 մետր ծովի մակերևույթից բարձր և կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ[3]։

Տարբերակներ խմբագրել

  • «Hermes 900» - բազային մոդել։
  • «Hermes 900 „Kohav“ (Աստղ)» - նոր կառավարման համակարգով տարբերակ[4]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

  • Թևերի բացվածքը՝ 15 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 1180 կգ

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 36 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 9000 մ

Օպերատորներ խմբագրել

  •   Իսրայել - 2010 թվականի մայիսին Իսրայելի օդուժը գնել է մի շարք նոր ԱԹՍ-ներ, ընդհանուր առմամբ 50 միլիոն ԱՄՆ դոլար գնով, դրանց մեջ ներառվում էին երեք «Hermes 900», գնահատման նպատակով։ 2011 թվականի փորձարկումները ավարտվեցին, և կայացվեց որոշում այս տիպի ԱԹՍ-ների գնման մասին 2012 թվականին[5]։
  •   Ադրբեջան - 2012 թվականի տվյալների համաձայն գործում են 12 «Hermes 900» տիպի ԱԹՍ[6]։
  •   Կոլումբիա - 2014 թվականի նոյեմբերի տվյալներով 1 «Hermes 900»[7]։
  •   Բրազիլիա - 2014 թվականի մարտին կնքվել է պայմանագիր Hermes 900 սարքերի մատակարարման մասին[8]
  •   Շվեյցարիա - 2015 թվականի նոյեմբերի պայմանագիր է կնքվել ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլար արժողության «Hermes 900 HFE» ԱԹՍ-ների գնման մասին[9]

Կիրառում խմբագրել

2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը կիրառվել է Հայաստանի տարածքում և Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է այն[10]։ Համարվում է, որ սա աշխարհում առաջին խոցված Elbit Hermes 900-ն է[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իսրայելական անօդաչու Hermes 900 սարքը կատարեց առաջին թռիչքը (ռուս.)
  2. «Elbit Systems»-ը սկսում է երկրորդ Hermes 900 ԱԹՍ-ի փորձարկումները (ռուս.)
  3. Elbit
  4. Իսրայելի օդուժը ստացել է Hermes 900 ԱԹՍ-ի նոր տարբերակ Արխիվացված 2014-03-29 Wayback Machine (ռուս.)
  5. Իսրայելի օդուժը պատրաստվում է գնել Hermes 900 տեսակի մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ (ռուս.)
  6. «sipri.org/databases/armstransfers» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  7. Կոլումբիան ստացել է Hermes 900 ԱԹՍ
  8. Բրազիլիան գնել է Hermes 900 ԱԹՍ-ներ (ռուս.)
  9. «זה סופי: שוויץ קונה את ההרמס 900 של אלביט מערכות». NRG. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  11. «ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել