Իզիփեյ (անգլ.՝ EasyPay), Հայաստանում գործող վճարահաշվարկային կազմակերպություն, որը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլին (ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 17 առ 04.11.2014թ., հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016թ-ին)։ Ընկերությունն ունի ավելի քան 200 աշխատակից։ Իզիփեյ անվանումը կապված է ընկերության փիլիսոփայության հետ, այն է՝ բոլորի համար ապահովել պարզ վճարային լուծումներ։ Իզիփեյ ընկերության երկու հիմնական պրոդուկտներն են՝ վճարային տերմինալները և օնլայն դրամապանակը (easywallet)։

Պատմություն[1]։ խմբագրել

 

2014 թ.-ին ԻզիՓեյ ՍՊԸ-ն սկսեց իր գործունեությունը Հայաստանում՝ Երևան քաղաքի շրջակայքում տեղադրելով վճարային տերմինալներ։ Հայաստանի և Արցախի հանրապետության ողջ տարածքում տեղադրված են ավելի քան 3000 վճարային տերմինալներ։ Գործունեության 7 տարիների ընթացքում ԻզիՓեյ ընկերությանը հաջողվել է կայուն դիրք գրավել շուկայում՝ համախմբելով հավատարիմ և նորարար աշխատուժ[փա՞ստ]։

EasyPay
ՏեսակՖինտեխ
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված2014
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Անձնակազմ200+
Կայքeasypay.am

ԻզիՓեյն իր առաջին քայլերն արեց 8 վճարային տերմինալով և շարունակեց աճ գրանցել։ 2021 թվականին ընկերությունն արդեն հասցրել է տեղակայել ավելի քան 3000 տերմինալ՝ տեղակայված ամբողջ երկրում։ Վճարային տերմինալներից 1370-ը գտնվում են Երևանում, իսկ 1650-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում[փա՞ստ]։

Ասիական բանկի տվյալներով՝ 2019 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 6-7 տոկոսով՝ տարածաշրջանում հաստատելով ՀՆԱ-ի ամենաբարձր աճը[փա՞ստ]։ Դրան զուգահեռ ԻզիՓեյը դրական աճ գրանցեց նաև մարդկային ռեսուրսների տեսքով։ 2017-2021 թվականներին ԻզիՓեյի աշխատակիցների թիվը 17-ից հասել է 170-ի։

2017 թվականին ԻզիՓեյը թողարկեց իր երկրորդ պրոդուկտը՝ easywallet օնլայն դրամապանակը, որը թույլ է տալիս մեկ կողմին կատարել առցանց գործարքներ՝ ապրանքներ և ծառայություններ առաջարկող կողմի հետ։ Գրեթե 4 տարվա ընթացքում հավելվածը կարողացել է հավաքագրել և առաջարկել ավելի քան 500 ծառայություն։

Ընկերությունը քաղաքացիների համար ստեղծում է մի շարք ծառայությունների համար  վճարելու հնարավորություններ, ինչպիսիք են՝

Փիլիսոփայություն խմբագրել

Դեռևս 2014 թվականին ընկերությունը որդեգրեց  պարզ վճարային համակարգեր տրամադրեու գաղափարախոսություն, որի նպատակը մարդկանց ֆինանսական կյանքը հեշտացնելն է։

«Ժամանակակից աշխարհը արագ է զարգանում, իսկ դրա ռիթմին հարմարվելը երբեմն թվում է անհնարին։ Ամենօրյա հոգսերի ու առօրյա անցուդարձի ժամանակ մենք մոռանում ենք ինքներս մեզ։ Մենք առաջարկում ենք ընտրել պարզ ֆինանսական օգնականի, որը կխնայի ձեր՝ այդքան կարևոր ժամանակը։ ԻզիՓեյ-ում մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ կենտրոնանալ ինքնազարգացման և մտերիմների հետ ժամանակ անցկացնելու վրա։ Եկեք միասին սկսենք նման իրականություն բերելու ճանապարհորդությունը, չէ որ դա պարզ է։

Ծառայություններ խմբագրել

Ընկերությունն առաջարկում է ֆինանսական գործարքներ կատարելու 2 միջոց՝ վճարային տերմինալ և օնլայն դրամապանակ (easywallet)։ Քաղաքում տեղակայված տերմինալների հիմնական նպատակն է՝ օգնել մարդկանց խուսափել հերթերից՝ առաջարկելով արագ վճարային գործարքներ։

easywallet-ը օնլայն դրամապանակ է, որը նախատեսված է տարատեսակ վճարումներ իրականացնելու համար՝ սկսած կոմունալ վճարներից, վերջացրած վարկային մարումներով և ոչ միայն։ Ներքին QR կոդերի համակարգը և տարբեր խանութներում տեղակայված QR-ները թույլ են տալիս մարդկանց վճարել նույնիսկ գնումների ժամանակ՝ անկանխիկ։

easywallet խմբագրել

 

Իզիուոլեթը (անգլերեն՝ easywallet)[2]։ օնլայն դրամապանակ է, որը թույլ է տալիս օգտատերերին վճարել հավելվածում մատուցվող ծառայությունների համար՝ օգտագործելով իրենց սմարթֆոնները։ easywallet-ը հաջորդ սերնդի օնլայն դրամապանակն է, որը նախատեսված է մարդկանց ֆինանսական գործարքները հեշտացնելու համար։ Այն առաջարկում է պարզ և անվտանգ վճարային համակարգ՝ 500 + ծառայություններով։ Հավելվածը թույլ է տալիս օգտատիրոջը պլանավորել իր ծախսերը բոլորը մեկում՝ օնլայն դրամապանակով։

Անձնական տվյալների և ֆինանսական գործարքների համար ծրագիրն ապահովում է անվտանգություն և գաղտնիություն։ Հավելվածը վարկային կամ դեբետային քարտերով գործարքների և վճարային տերմինալների այլընտրանք է։ Թեև easywallet-ն առաջարկում է 500+ ծառայություններ, այնուամենայնիվ, ծրագրի բոլոր հնարավորություններից օգտվելու համար օգտատերը պետք է անցնի նույնականացման գործընթացը՝ դրամապանակին կցելով սոցիալական քարտ կամ բանկային քարտ։

Բացի առցանց վճարային համակարգ լինելուց, հավելվածը նաև հնարավորություն է տալիս՝ իրականացնել P2P փոխանցումներ, ստանալ վարկ՝ անմիջապես օգտագործողի easywallet հաշվին, հետևել ամսական և տարեկան ծախսերին, գնումներ կատարել QR վճարային համակարգով, ստանալ քեշբեքեր։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (CSR) խմբագրել

ԻզիՓեյի ԿՍՊ քաղաքականությունը հիմնված է նրա հիմնական արժեքների վրա, որոնք կենտրոնացած են հաճախորդների կարիքների բավարարման, ազնվության, թափանցիկության, նորարարության և ստեղծարարության վրա։ Իզիփեյը վստահ է, որ պատասխանատվությունը պետք է արտահայտվի լոկալ և նպատակային մոտեցումներով։ ԻզիՓեյի ԿՍՊ հիմնական ուղղությունը ֆինանսական գրագիտությունն է[3]։՝ տարիքային բոլոր խմբերի համար։

ԻզիՓեյը նաև որդեգրել է երկրորդական ԿՍՊ ուղղություններ՝ կարճաժամկետ նախագծերի համար։

Ուղղությունները ներառում են՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EasyPay | Մեր մասին». www.easypay.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  2. «easywallet - վճարիր պարզ». www.easypay.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  3. «EasyPay-ը կաջակցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագրին». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  4. «"EasyPay launches tree-planting campaign with easywallet payments"». www.panarmenian.net. 16/12/2021. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  5. «EasyPay․ 1 QR վճարում, 1 նոր ծառ». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  6. «Ամանորյա հրաշքի այլընտրանք». Երևան. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  7. «Don't Cut A Christmas Tree, Plant One! EasyPay Suggests an Alternative Miracle». adsofbrands.net. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.