Ֆինանսական գրագիտություն

Ֆինանսական գրագիտություն (անգլ.՝ Financial literacy), ֆինանսավորման հետ կապված իրազեկության, գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքի համադրություն է, որոնք անհրաժեշտ են առողջ ֆինանսական որոշումներ կայացնելու, ինչպես նաև անձնական ֆինանսական բարեկեցություն ձեռք բերելու համար։ Ենթադրվում է, որ ֆինանսական գրագիտության զարգացումը հնարավորություն է տալիս պահպանել և բարելավել ֆինանսական բարեկեցությունը։

Կառուցվածք խմբագրել

Ֆինանսական գրագիտությունը ներառում է չորս առանցքային ոլորտ՝ փող և գործարքներ, ֆինանսական պլանավորում և կառավարում, ռիսկ և վարձատրություն և ֆինանսական դաշտ։

Բնութագիր խմբագրել

Ընդհանուր առմամբ ֆինանսական գրագիտության մակարդակը անբավարար է, և որոշակի սոցիալական խմբերի (կանայք, տարեցներ և ցածր կրթական մակարդակ ունեցող անձինք) համար այն լուրջ խնդիր է։ Լրացուցիչ ռիսկի գործոն է ֆինանսական հարաբերությունների ընդհանուր բարդությունը, կենսաթոշակային պահուստի ընտրության հարցում պետության կողմից քաղաքացիների պատասխանատվության բարձրացումը, փոխառու միջոցներ ստանալու եղանակները և այլն։

Որպես իրենց ամենօրյա գործունեության մի մաս, մարդիկ մշակում են գործողությունների օպտիմալ ալգորիթմներ։ Բայց կարևոր իրադարձություններ (օրինակ՝ գրավ վերցնելը, կրթություն ստանալը, երկարաժամկետ ներդրումներ կատարելը) հազվադեպ են լինում, ուստի անձի սեփական փորձը հաճախ պակասում է։ Այստեղ է, որ կարևորվում է դրսից ստացված հատուկ ֆինանսական գիտելիքները։

Ֆինանսական գրագիտության ինքնագնահատումը գիտական հետազոտությունների ընդհանուր հիմք է։ Այնուամենայնիվ, կան այլ մոտեցումներ, որոնք ավելի օբյեկտիվ են։ Օրինակ՝ Շվեդիան օգտագործում է մի մեթոդ, որը հաշվի է առնում մարդկանց զգայունությունը երեք տարբեր տեսակի ֆինանսական «սխալների» նկատմամբ՝ դիվերսիֆիկացիայի պակաս, ռիսկի դիմելու իներցիա և բաժնային սեփականության իրավունքի դիրքի ազդեցություն։

Ֆինանսական գրագիտությունը տեսականորեն տնտեսական իրավիճակը բարելավելու ուղիներից մեկն է։ Այնուամենայնիվ, ըստ հետազոտողների, խիստ կանոնակարգումը, ապրանքների գների, պայմանների կամ բնութագրերի վերաբերյալ տեղեկատվության պարզեցումը, գործողություններ կատարելու խթանները՝ բոլորն էլ նույն էաազդեցությունն են ունենում ավելի ցածր ծախսերով.

Հետազոտություններ Ռուսաստանում խմբագրել

 
Բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը

Ռուսաստանում ֆինանսական գրագիտությամբ զբաղվում են Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը, Ռոսպոտրեբնաձորը, Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը, այլ պետական (քաղաքային) մարմինները, ֆինանսական շուկայի հաստատությունները և շահագրգիռ այլ կողմեր[1]։

Սբերբանկն ընդլայնել է իր մասնակցությունը Կենտրոնական բանկի «Ֆինանսական գրագիտության առցանց դասեր» նախագծում[2]։

2016 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հրապարակել է 30 երկրներում ֆինանսական գրագիտության միջազգային համեմատական ուսումնասիրության արդյունքները։ Ռուսաստանում այս ուսումնասիրությունը նախաձեռնել է Ֆինանսների նախարարությունը՝ «Ռուսաստանի Դաշնությունում բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ու ֆինանսական կրթության զարգացմանը աջակցություն» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն, բոլոր երկրների համար ֆինանսական գրագիտության միջին գնահատականը 13,2 միավոր է առավելագույն 21-ից։ ՏՀԶԿ երկրներում միջին գնահատականը 13,7 միավոր է։ Ռուսաստանը ստացել է 12,2 միավոր (25-րդ տեղ)[3]։

2019 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը G20-ի երկրների շարքում բնակչության ֆինանսական գրագիտության վարկանիշով զբաղեցնում է իններորդ տեղը։ Ռուսների շրջանում ֆինանսական գրագիտության միջին ցուցանիշը 21-ից 12,12 միավոր էր. G20-ի երկրների միջին միավորը 12,7 միավոր է[4].

«Դուք ձեզ ֆինանսապես գրագետ մարդ համարու՞մ եք։ Գնահատեք ձեր գիտելիքները և հմտությունները հինգ բալանոց սանդղակով, ինչպես ընդունված է դպրոցում, որտեղ 1-ը համապատասխանում է անձնական միջոցների կառավարման գիտելիքների և հմտությունների բացակայությանը, իսկ 5-ը` այս ոլորտում գերազանց գիտելիքների և հմտությունների առկայությանը»[5].
2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
Գերազանց / լավ գիտելիքներ և հմտություններ 17 15 25 20 17 13 15 20 24 12
Բավարար գիտելիքներ և հմտություններ 38 50 44 44 41 38 42 46 51 50
Անբավարար / գիտելիքներ և հմտություններ չունեն 38 35 31 36 43 49 43 34 25 38

Երեխաների ֆինանսական գրագիտություն խմբագրել

Ըստ հետազոտության արդյունքների, բանկային քարտ ունեցող երեխաների գրեթե երկու երրորդը (63%) գիտի խարդախների դեմ պաշտպանության այնպիսի ձևեր, ինչպիսիք են քարտը կանխիկ դրամից առանձին պահելը, 61%-ը գիտի SMS-ով տեղեկանալու և դրա օգտագործմամբ բանկային քարտով գործարքներին հետևելու հնարավորության մասին[6]։ Միևնույն ժամանակ (ըստ VTsIOM հարցման) 15-17 տարեկան դպրոցականների շրջանում յուրաքանչյուր հինգերորդը (20%) համարում է, որ իրենց տեղեկացվածությունը ֆինանսատնտեսական ոլորտում անբավարար է և ցանկանում է ավելի լայն գիտելիքներ ստանալ[7]։

Ռուսաստանի որոշ դպրոցներ դասավանդում են ֆինանսական գրագիտության հիմունքներ[8]։

Հետազոտություններ Հայաստանում խմբագրել

Ֆինանսական կրթման ծրագրերի շնորհիվ գյուղական շրջաններում բնակիչների ֆինանսական կայունության մակարդակը բարձրացել է 20 տոկոսով (50.1 տոկոսից մինչև 70.6 տոկոս)։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ֆինանսական կրթման ծրագրերին, 20 տոկոսով ավելի պատրաստված և վստահ են գործում ֆինանսական շոկերի դեպքում և պահպանում իրենց ֆինանսական կայունությունը։ Ազգային ռազմավարության համաձայն, Հայաստանի բնակչության մոտ 90-95 տոկոսը պետք է տիրապետեն ֆինանսական կրթության հիմունքներին։ Հայաստանի բնակիչներըի միայն 25-30 տոկոսն են կարողանում իրականացնել սեփական ֆինանսների երկարաժամկետ կառավարում, իսկ ֆինանսական հնարավորությունների ցուցիչը կազմում է 44 տոկոս[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Стратегия повышения финансовой грамотности в Российской Федерации на 2017–2023 годы». mosmetod.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  2. «Онлайн-уроки финансовой грамотности». dni-fg.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. OECD financial literacy study finds many adults struggle with money matters
  4. «Россия вошла в топ-10 стран G20 по уровню финансовой грамотности населения» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  5. Е.И. Корконосова, Г.Р. Имаева, О.А. Шарова Социально-экономическое развитие. — Социология. Статистика. Публикации. Отраслевые обзоры. — Москва: Издательство НАФИ, 2017. — С. 45—46. — 81 с. — ISBN 2541-9927
  6. Дети и финансы 2.0: Безопасность сбережений и расчетов / Антонян С. С., Имаева Г. Р., Аймалетдинов Т. А., Баймуратова Л. Р., Шарова О. А.; Аналитический центр НАФИ. — М.: Издательство НАФИ, 2017. — 72 c.
  7. «Что знают школьники о деньгах?». ВЦИОМ (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  8. Александра Воздвиженская (2016 թ․ սեպտեմբերի 7). «В школах ввели уроки финансовой грамотности». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  9. https://newsarmenia.am/am/news/dramapanak/finansakan-gragitutyuny-HH-varchapeti-ushadrutyan-kentronum-/

Նորւթյուններ

Արտաքին հղումներ խմբագրել