Dragon Force, մետալ խումբ Մեծ Բրիտանիայից, նրանք կատարում են «փաուեր մետալ» ժանրում։ Հայտնի է որպես ամենաարագ խմբերից մեկը տվյալ ժանրում։ Ոչ շատ խմբերից է, որի մասնակիցները վեց տարբեր երկրներից են՝ Ուկրաինայից (Վադիմ Պրուժանով), Նոր Զելանդիայից (Սեմ Տոթման), Մեծ Բրիտանիայից (Մարկ Հադսոն), Ֆրանսիայից (Ֆրեդերիկ (Ֆրիդրիխ)), Իտալիայից (Գիի Անզալոնե) և Չինաստանից(Հերման Լի

Հերման Լի`կիթառ

Պատմություն խմբագրել

Ստեղծումը խմբագրել

Dragon Force խումբը հիմնվեց Սեմ Տոթման և Հերման Լի կիթառահարների կողմից, ովքեր արդեն ունեին երաժշտական փորձ, նվագելով Demoniac խմբում։ Առաջ խումբը կրում էր Dragon Heart անվանումը։ Շուտով հայտարարությամբ գտնվեց վոկալիստ Զիփփի Թերթը, նաև որոշ ժամանակ անց խմբին միացան թմբկահար Մատեյ Սետինկը, բաս կիթառահար Ստիվ Սքոթթը և դաշնակահար Ստիվ Ուիլիամսը։ 2002 թվականին հայտնաբերվեց, որ արդեն գոյություն ունի փաուեր մետալ խումբ Dragon Heart անունով և երաժիշտները փոխեցին անունը Dragon Force։

Թմբկահար Մատեյ Սետինկը լքեց խումբը 1999 թվականի դեկտեմբերին, որպեսզի շարունակի ուսումը Սլովենիայում։ Նրա փոխարեն հրավիրվեց Դիդիեռ Ալմաուզնին։ 2000 թվականի սկզբերում նրանց լքեց Ստիվ Ուիլիամսը, իսկ նոյեմբերին դուրս եկավ Ստիվ Սքոթթը։ Ուիլիամսը քիչ ժամանակահատվածում վերադառնում է և նորից լքում դեկտեմբերին, Halford և Stratovarius խմբերի հետ համերգային շրջագայություններից մի քանի օր առաջ։ Ստիվ Սքոթթը միացավ Shadow Keep, իսկ հետո Power Quest խմբին։ Բաս կիթառ նվագող Դիկոն Հարփերը 2000 թվականի նոյեմբերին միացավ Dragon Force խմբին և նրան է հետևում դաշնակահար Վադիմ Պրուժանովը։ Այս կազմով են նրանք ձայնագրել խմբի դեբյուտային ալբոմը։

Բաս կիթառահար Հարփերը ձայնագրումից հետո ստիպված դուրս եկավ խմբից, ջիլերի խնդիրների պատճառով։

Valley Of The Damned (2000—2003) խմբագրել

Dragon Force-ը իր առաջին դեմո-ալբոմը ձայնագրել է 2000 թվականին։ Դրա շնորհիվ նրանք դարձան այդ ժամանակվա Մեծ Բրտանիայի պաուեր մետալ խմբերից ամենահայտնիներից մեկը։ Valley Of The Damned երգը դարձավ խմբի առաջին սինգլը։ Երգը ուներ մեծ հաջողություն MP3.com-ում, որտեղ երկու շաբաթ այն առաջին տեղն էր գրավել, որպես ամենաշատ քաշվող երգ։ Դեմոյի լույս տեսնելուց հետո Ստիվ Ուիլիամսը և Ստիվ Սքոթթը լքում են խումբը։ Նրանց փոխարինում են Վադիմ Պրուժանովը և Դիկոն Հարփերը։ Հետևաբար Ստիվ Ուիլիամսը ստեղծեց Power Quest խումբը։ Valley Of The Damned ալբոմը վերջին անգամ կատարել են 2004 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։

Sonic Fire Storm (2004—2005) խմբագրել

Խմբի հաջորդ ալբոմը՝ Sonic Firestorm-ը և «Fury of the Storm»-սինգլը եղան ավելի լավարդյունք։ Sonic Firestorm-ը առաջին ալբոմն էր, որտեղ ձայնագրվել էին բաս կիթառահար Ադրիան Լամբերտը և թմբկահար Դեիո Մակինտոշը։ Մակինտոշը DragonForce-ին միացել է 2004 թվականին։ Խումբը սկսում է դառնալ ավելի հայտնի համաշխարհային ասպարեզում և ստանում է մականուններ՝ "Bon Jovi-ն արագության վրա" և "Journey-ը հանդիպեցին Slayer-ի հետ"։

Պատկեր:Image 159 Freddie.jpg
Ֆրեդերիկը Ավստրալիայում 2007 թվականի մայիսի 9-ին
Inhuman Rampage (2006—2007) խմբագրել

Խումբը հասավ մեծ հաջողությունների Inhuman Rampage ալբոմով։ Այն լույս է տեսել 2006 թվականին, Roadrunner Records-ի հետ պայմանագիր կնքելուց հետո։ «Through the Fire and Flames» երգը դարձավ DragonForce-ի ամենահայտնի երգերից մեկը և հայտնվել էր հետևյալ խաղերում. Guitar Hero III։ Legends of Rock, Guitar Hero։ Smash Hits, Brütal Legend և Rock Band։ Demoniac խմբի Լինդսեյ Դոուսոնը՝ հանդիսանալով Սեմ Տոթմանի և Հերման Լիի հին խմբի ընկեր, հայտնվեց այս ալբոմում որպես բեք-վոկալիստ։ Ալբօմը լույս տեսնելուց առաջ խմբից հեռանում է Ադրիան Լամբերտը, որը կապված է իր որդու ծնվելու հետ՝ 2005 թվականի նոյեմբերին։ Նրա փոխարեն DragonForce-ին է միանում Ֆրեդերիկ Լեքլերը։ 2006 թվականի հունվարին նա դարձավ խմբի լիովին անդամ։ Նա նույնիսկ նկարահանվեց Operation Ground and Pound երգի վիդեոյում։ Through the Fire and Flames սինգլը ԱՄՆ-ում և Կանադայում արժանացավ ոսկե ստատուսի։

Ultra Beat Down (2008—2009) խմբագրել

2008 թվականի ամռանը Dragon Force-ը հանդես էր գալիս Slipknot և Disturbed խմբերի հետ Rockstar Energy Metal Mayhem ֆեստիվալում։ 2008 թվականի աշնանը դուրս եկավ իրենց չորրորդ ստուդիական ալբոմ՝ Ultra Beatdown-ը։ «Heroes Of Our Time»-ը նոմինացված էր ՞Գրեմմի՛-ի մրցանակաբաշխությանը, ամենալավ մետալ կատարման համար, սակայն այն զիջում է միայն Metallica խմբի «My Apocalypse» երգին։ Heroes Of Our Time երգի կարճ տարբերակը օգտագործվում է Skate 2 и NHL 10 խաղերում։