Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեդփուլ (այլ կիրառումներ)

Deadpool (հայերեն՝ Դեդփուլ)՝ Էքշն ժանրի համակարգչային խաղ կոմքիսների համանուն կերպարի մասին, որը թողարկվում է Marvel Comics ընկերության կողմից։ Խաղը ստեղծված է High Moon Studios ընկերության կողմից և հրատարակվել է Activision ընկերության կողմից։ Դցենարիստ է նշանակվել Դենիել Ուեյը, ով կերպարի մասին կոմիքսներով զբաղվում է 2008 թվականից[3]։ Նոլան Նորթը, ով առաջ նաև աշխատել է Դեդփուլիհետ, զբաղվել է նրա հնչյունավորմամբ[4]։

Deadpool
ՄշակողԱմերիկայի Միացյալ Նահանգներ High Moon Studios
ՀրատարակիչԱմերիկայի Միացյալ Նահանգներ Activision
Ռուսաստան Նովիյ Դիսկ
ԴիստրիբյուտորMarvel Entertainment
ՎայրՆյու Յորք
Թողարկման թվական2013 թվականի հունիսի 25
ՊլատֆորմներPlayStation 3, Xbox 360[1]
PlayStation 4, Xbox One, Microsoft Windows[2]
ՇարժիչUnreal Engine 3
ԺանրԷքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 18
ESRB17+
Կրիչօպտիկական սկավառակ
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար և մկնիկ
🌐deadpoolgame.com

Խաղը թողարկվել է 2013 թվականի հունիսի 25-ին[5] PlayStation 3, Xbox 360[1][6] և Microsoft Windows պլատֆորմաներում[2]։

2015 թվականի նոյեմբերի 17-ին խաղը դուրս է եկել PlayStation 4 և Xbox One պլատֆորմաներում[7]։

Խաղային պրոցեսը

խմբագրել

Խաղը հանդիսանում է էքշն, hack and slash և շութեր ժանրերի խառնուրդ երրորդ դեմքից, որտեղ հարվածների նոր համակցությունները բացվում են ըստ կերպարի ունակությունների, այդ դեպքում նոր բռնելաձևերի և ունակությունների զարգացման համար պահանջվում է սպանել նշանակված թվով թշնամիներ։ Ինչպես նաև կոմիքսներում Դեդփուլը հաճախ ջարդում է չորրորդ պատը և խաղային պրոցեսի ընթացքում ուղիղ ձևով շփվում է խաղացողի հետ. նա հաճախ քննարկում է, թե որքան լավ է խաղացողը ղեկավարում կերպարին, ինչպես նաև պատմում է խաղացողին սյուժեի տվյալները։

Հենց մարտի խաղային պրոցեսը իր մեջ է ներառում մոտակա ու հեռահար մարտերի զուգակցված զենք, ինչպես Դեդփուլը դա անում է կոմիքսներում։ Խաղացողը կարող է փոխել իր զենքերը և կերպարի ռազմական հանդերձանքը հենց խաղային պրոցեսի ժամանակ։ Դեդփուլը կարող է օգտագործել տելեպորտացիան կարճ ճանապարհները անցնելու համար։ Կերպարը նաև ունի այնպիսի ռեգեներացիոն գործոններ, ինչպիսին Ռոսոմախամ, և հաճախ, ըստ սյուժեի հնարավոր է կտորների բաժանվի լուրջ վնասվածքների ժամանակ[8]։

Սյուժե

խմբագրել

Դեդփուլ, խելագար և անմահ վարձու մարդասպան, ցանկանում է, որ իր վերաբերյալ տեսախաղ թողարկվի։ Սպառնալով High Moon Studios-ի աշխատողներին խոշտանգումով, նա կարողանում է անել այն, ինչ ցանկանում էր։ Նրա առաջին աշխատանքն է դառնում մեդիամագնատ Չենս Ուայթի առևանգումը, սակայն Զլիդենն Արկլայտի և Վետիգոի հետ միասին տանում է նրան Դեդփուլի քթի տակից, ինչից հետո Զլիդենը սպանում է Չենսին։ Դրանից հետո Դեդփուլը Կաբելի և Իքս Մարդկանց (Ռոսոմախա, Ռոուգ, Պսայլոկ, Դոմինո) հետ միասին սկսում է Զլիդնի որսը։ Խաղացողը պետք է մի շարք կռիվների և ծանր խոչընդոտների միջով անցնի։

Կերպարներ

խմբագրել
  • Դեդփուլ — խաղի պրոտագոնիստը
  • Ռոսոմախա
  • Պսայլոկ
  • Դոմինո
  • Ռոուգ
  • Կաբել
  • Զլիդեն — խաղի գլխավոր անտագոնիստը, Մարոդյորների ղեկավարը
  • Արկլայն — Մարոդերների անդամ
  • Վերտիգո — Մարոդերների անդամ
  • Բլոկբաստեր — Մարոդերների անդամ
  • Չենս Ուայթ
  • Պիթեր Դելլա Պեննա — High Moon Studios տնօրենը, որը ստեղծում է Դեդփուլի մասին ֆիլմը
  • Մահ

Ստեղծումը և մարկետինգը

խմբագրել

Առաջին անգամ խաղի անոնսը տեղի է ունեցել San Diego Comic-Con International-ում 2012 թվականին[9]։ Անոնսը իրենից ներկայացրել է միայն խաղի թրեյլերը, իսկ պլատֆորմաները, որոնց համար կթողարկվի խաղը, չէին համաձայնվում[9]։ Շուտով Marvel-ի հրատարակչության պաշտոնական կայքում հրատարակվեց մի հոդված, որը գրվել էր Դեդփուլի կողմից և որը հաստատում էր, որ High Moon Studios ընկերությունը վարձել է այդ խաղի ստեղծման գործընթացը[3]։

GameSpot-ը թողարկել է խաղի ամանորյա գովազդը, որտեղ Դեդփուլը շնորհավորում է մարդկանց տոնի արթիվ և պատմում է խաղի մասին, հայտնելով, որ այն կթողարկվի 2013 թվականում[10]։

Ավելի ուշ, Փիթեր Դելլա Պեննան պատմել է, որ Դենիել Ուեյը արդեն գրել է խաղի սցենարը, դրա մեջ ավելացնելով կոմիքսներից հայտնի կատակները[11]։

Խաղը ստեղծվել է Unreal Engine 3 շարժիչի վրա, որը նաև օգտագործվել է Transformers: War for Cybertron-ի և Transformers: Fall of Cybertron-ի ստեղծողների կողմից[12]։

Թողարկում

խմբագրել

Խաղի թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 25-ին[13]։ Microsoft Windows-ի վերսիան միացած է Steam-ին մյուս պլատֆորմաների բոլոր նվաճումների հետ միասին[14]։

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, բացի Լատվիա, Լիտվա, Էստոնիայից որպես հրատարակող է ներկայացել Новый Диск ընկերությունը, որը նաև տեղայնացրել է խաղը, սակայն դրա հետ միասին թողնելով օրիգինալ հնչյունավորումը։

Նախնական պատվեր

խմբագրել

Խաղը մատչելի է եղել նախնական պատվերի համար այնպիսի խանութներում, ինչպիսիք են Amazon, EBGames և GameStop: Amazon-ով նախնական պատվեր կատարելու ժամանակ հնարավորություն է ընձեռնվում ստանալ 5 դոլլար կամ 3 ֆունտ, որը հնարավոր էր ծախսել Marvel Comics ընկերության կոմիքսները գնելու համար, ինչպես նաև պատվիրողը կարող է թվային պաստառներ։ GameStop-ից և EBGames-ից նախնական պատվեր կատարելուց հետո հնարավոր է լինում ներբեռնել խաղի ևս երկու աստիճան, որոնք կարելի էր բացել միայն փորձության ռեժիմում, ինչպես նաև կերպարի համար ևս երկու մարզական կոստյում[15][16]։

Արձագանքներ և քննադատություն

խմբագրել
Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
GameSpot5.5 / 10[17]
Joystiq     [18]
IGN6 / 10[19]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Absolute Games65%[20]
Riot Pixels60/100[21]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings(X360) 68.29%[22]
(PS3) 65.41%[23]
(PC) 64.29%[24]
Metacritic(X360) 64/100[25]
(PC) 64/100[26]
(PS3) 60/100[27]

Gamescom 2012 ցուցահանդեսում լրագրողներին ցույց է տրվել խաղի դեմո տարբերակը, որը ստացել է «ցուցադրվածներից լավագույնը» անվանակարգը։ Որոշ վեբ կայքեր, ինչպիսիք են Joystiq-ը և GameSpot-ը, դեմոյում դրական արձագանքներ են գրել[28]։ Absolute Gamesճ-ը դնելով 65 % գնահատական, նկատում է արել, որ խաղը ավելի հեշտ կլիներ, եթե այն ավելի կարճ լիներ[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Offical Website» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Brian Ashcraft (15-08-12). «It's Not Just the Voices You Hear, Deadpool Still Looks Good» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 «Deadpool Announces the Deadpool Game» (անգլերեն). Marvel Comics. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  4. Greg Miller (2012 թ․ հուլիսի 14). «Comic-Con: Deadpool Video Game Announced, Trailer» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Выход Deadpool назначен на июнь». Дата выхода Deadpool. Games-Inn.ru. 2013 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  6. Stephen Dove (2013 թ․ փետրվարի 13). «Deadpool Expecting Summer Release Date». Latest Games News (անգլերեն). Games Latest News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  7. Даниил Берг (2015 թ․ սեպտեմբերի 3). «Видео-игра Дэдпул выйдет на PS4 и Xbox OneSciFi Daily». SciFi Daily. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Deadpool: An Article About a Video Game» (անգլերեն). IGN. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  9. 9,0 9,1 Carmine "Cai" M. Red (2012 թ․ հուլիսի 15). «Deadpool Game Announced, No Platforms Given» (անգլերեն). Nintendo World Report. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Gamespot's Deadpool Holiday Greetings» (անգլերեն). GameSpot. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Deadpool Put In Charge of Marketing Deadpool Game» (անգլերեն). The Escapist. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Deadpool the Game news» (անգլերեն). Forbes. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  13. «Deadpool: The Video Game release dates» (անգլերեն). DeadpoolBugle. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. «Deadpool, Mortal Kombat, Strider, KOF XIII, Prey 2 Steam Achievements Leaked — PES 2013 On Steam» (անգլերեն). DSOGaming. 2012 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  15. Stephen Dove (2013 թ․ ապրիլի 17). «Deadpool Bonuses & Release Date Revealed». Latest Games News (անգլերեն). Games Latest News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  16. «Deadpool PRE-ORDER INCENTIVES» (անգլերեն). HeroHQ. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  17. Tom McShea (2013 թ․ հունիսի 25). «Deadpool review». GameSpot (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  18. Ludwig Kietzmann (2013 թ․ հունիսի 25). «Deadpool review: Crazy for thinking». Joystiq (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  19. Chuck Osborn (2013 թ․ հունիսի 25). «Deadpool review». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  20. 20,0 20,1 «Рецензия на Deadpool». AG.ru. 2013 թ․ հուլիսի 3.
  21. Faceless (2013 թ․ հուլիսի 12). «Рецензия на Deadpool» (անգլերեն). Riot PIxels. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  22. «Deadpool for Xbox 360». GameRankings (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  23. «Deadpool for PlayStation 3». GameRankings (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  24. «Deadpool for PC». GameRankings (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  25. «Deadpool for Xbox 360 Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  26. «Deadpool for PC Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  27. «Deadpool for PlayStation 3 Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  28. «Gamescom Demo Show» (անգլերեն). DeadpoolBugle. 2012 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել