Dark Paradise
«Dark Paradise», ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի սինգլը իր երկրորդ ստուդիական` «Born to Die» ալբոմից (2012)։ Կոմպոզիցիայի հեղինակներն են ինքը՝ Լանա Դել Ռեյը, և կոմպոզիտոր Ռիք Նոուեելսը, պրոդյուսերն է Էմիլի Հեյնին։ Սինգլը պաշտոնապես թողարկվել է 2013 թվականի մարտի 1-ին (ռադիոտարբերակ), առաջին ալբոմային տարբերակը ալբոմի հետ միասին թողարկվել է 2012 թվականին։ Սինգլը թողարկվել է Universal և Vertigo լեյբլների ներքո։ Երգն ալբոմում թվով յոթերորդն է[1][2]։
«Dark Paradise» | |
---|---|
-ի սինգլը | |
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում |
Ժանր | փոփ |
Լեյբլ | Interscope Records |
Պրոդյուսեր | Էմիլ Հեյնի |
Սինգլի թողարկում
խմբագրել2012 թվականի հունիսին՝ հարցազրույցի ժամանակ, Լանա Դել Ռեյը հայտարարել է, որ երգը չի թողարկելու որպես սինգլ[3], բայց ասել է, որ 2012 թվականի սեպտեմբերին տեսահոլովակ թողարկելու պլաններ ունի։ Այնուամենայնիվ, երգի համար երաժշտական տեսահոլովակ այդպես էլ չի թողարկվել, և 2013 թվականի հունվարի 29-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Dark Paradise երգը կթողարկվի որպես սինգլ։ Այս կերպ այն պաշտոնապես դարձել է հինգերորդ սինգլը Ավստրիայի և Գերմանիայի, իսկ վեցերորդը՝ Շվեյցարիայի ալբոմներում։ 2013 թվականի մարտի 1-ին այն թողարկվել է թվային բեռնման համար[4]։
Գրություն և ստեղծում
խմբագրելBillboard-ը մեկնաբանել է երգի քնարերգությունը․ «Լանա Դել Ռեյը կրկին հայտարարում է «վատ» տղայի հանդեպ իր հավերժ սիրո մասին»՝ ավելացնելով, որ երգի երաժշտությունը «նման է 80-ական թվականներին թողարկված Մադոննայի երգերի հիշողություններին»[5]։
Քննադատություն
խմբագրելԵրգը քննադատների կողմից տարբեր գնահատականների է արժանացել։ Քննադատական ակնարկների մեծ մասը եկել է այն եզրակացության, որ երգն ունի մեղեդային տոն՝ քնարական բովանդակության և կրկնող ստեղծագործության հետ միասին։ Billboard-ի հրատարակությունը երգին բացասական գնահատական է տվել՝ հայտարարելով, որ «հոգնածություն է առաջացնում»[5], երբ այն հայտնվում է ալբոմում, և որ այս երգը «կործանիչ տարբերակ կլինի Լանա Դել Ռեյի համար», եթե անգամ նա թողարկած չլիներ «Blue Jeans» կամ «Video Games» երգերը։ Հայմե Ջիլը BBC Music-ից[6] օգտագործել է երգը որպես օրինակ, որպեսզի ապացուցի, որ «Born to Die» ալբոմը կատարյալ չէ՝ ասելով[6], որ «սա կտրուկ ընկնում է վերջ, և փայլուն թրիփ հոփի ստեղծագործությունը աճում է դեպի ավելի փոքր մելոդրամաներ, ինչպես «Dark Paradise»-ը»։ «Drowned in Sound»-ից Դեվիդ Էդվարդսը ասել է, որ «Carmen» երգի հետ միասին դրանք ալբոմի ամենալավ ստեղծագործությունները չեն[7]։
Մյուս կողմից, շատ քննադատներ կարծում էին, որ երգի քննադատությունը նրան գրավել է որպես ալբոմի հիանալի ուղղություն։ Լոս Անջելես Թայմսը այն անվանել է ամենալավ թրեքերից մեկն ալբոմում՝ «Video Games» և «Summertime Sadness» երգերի հետ միասին[8]։ MuuMuse-ը ալբոմը նշանավոր է ճանաչել՝ ասելով․ «Այնուամենայնիվ, երգի գոթական էքստերիերի տակ թաքնված է ռոմանտիկ տրամադրություն, որը ենթադրում է, որ սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները, այդ թվում մահը…»[9]։
Ձայնագրության մասնակիցներ
խմբագրելՏվյալները վերցված են Born to Die բուկլետից[10][11]։
- Հիմնական
- Լանա Դել Ռեյ - երգեցողություն, բեք վոկալ
- Մարիա Վիդալ - լրացուցիչ երգեցողություն
- Գործիքներ
- Էմիլի Հեյնի - հարվածային, ստեղնաշարային
- Դևրի Կարաոուգլյու - լրացուցիչ սինթեզատոր, հարվածայինների նվագախումբ
- Ռիք Նոուելս - կիթառ
- Դին Ռեյդ - սինթեզատոր
- Պաթրիք Որեն - լրացուցիչ ստեղնաշարայիններ
- Ստեղծում և պրոդյուսերություն
- Ջոն Դևիս - վարպետություն
- Քրիս Հալլանդ - միքսերի ընթերակա
- Լարի Գոլդ - դիրիժոր
- Էմիլի Հեյնի - պրոդյուսեր (ալբոմային տարբերակ)
- Դևրի Կարաոուգլյու - ռադիոպրոդյուսեր (ռադիոտարբերակ)
- Էրիկ Մեդրիդ - մաքսերի ընթերակա
- Մենի Մարոքլյուն - երգի մոնտաժ
- Ռիք Նոուելս - համապրոդյուսեր (ալբոմային տարբերակ), պրոդյուսեր (ռադիոտարբերակ)
- Սթիվ Թիրպաք - պրոդյուսերի ընթերակա
Շքերթներ
խմբագրելՇքերթ (2013) | Բարձրագույն դիրք |
---|---|
Ö3 Austria Top 75[12] | 42 |
Media Control AG[13] | 45 |
Polish Airplay Top 20[14] | 5 |
Schweizer Hitparade[15] | 48 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Տարեթիվ | Ձևաչափ(եր) | Լեյբլ |
---|---|---|---|
Ավստրիա[16] | 2013 թվականի մարտի 1 |
|
|
Գերմանիա[1][17] | |||
Շվեյցարիա[18] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Dark Paradise (2-Track)». Amazon.de. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Dark Paradise». Amazon.de. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Cotton, Fearne. «Lana Del Rey — Interview with Fearne Cotton on Radio 1 (June 21st 2012)». Radio 1. SoundCloud. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Lana Del Rey choisit «Dark Paradise» comme nouvel extrait de l’album «Born to Die»
- ↑ 5,0 5,1 OutBrain (2012 թ․ հունվարի 25). «Lana Del Rey's 'Born To Die': Track-By-Track Review». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 6,0 6,1 BBC — Music — Review of Lana Del Rey — Born to Die
- ↑ «Lana Del Rey — Born to Die — The Paradise Edition / Releases / Releases // Drowned In Sound». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Roberts, Randall (2012 թ․ հունվարի 27). «Album review: Lana Del Rey's 'Born to Die'». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Lana Del Rey: Born To Die (Album Review) | MuuMuse
- ↑ Born to Die (booklet). London, United Kingdom; Santa Monica, California: Polydor Records, Interscope Records. 2012.
- ↑ Dark Paradise (Media notes). London, United Kingdom; Santa Monica, California: Polydor Records, Interscope Records. 2013.
- ↑ Lana Del Rey — Dark Paradise Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 18, 2014.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Lana Del Rey — Dark Paradise (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է April 18, 2014.
- ↑ Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է April 18, 2014.
- ↑ Lana Del Rey — Dark Paradise swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 18, 2014.
- ↑ «Dark Paradise (2013)». 7digital Austria. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Dark Paradise (2013)». 7digital Germany. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Dark Paradise (2013)». 7digital Switzerland. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.