Ջոնաթան Լինդեյլ Քիրք (անգլ.՝ Jonathan Lyndale Kirk; դեկտեմբերի 22, 1991(1991-12-22)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[2][1]), առավել հայտնի է որպես DaBaby (նախկինում հայտնի էր որպես Baby Jesus), ամերիկացի ռեփեր և երգերի հեղինակ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքից[4][5][6]։

DaBaby
Ի ծնե անունանգլ.՝ Jonathan Lyndale Kirk[1]
Նաև հայտնի է որպեսBaby Jesus[1]
Ծնվել էդեկտեմբերի 22, 1991(1991-12-22)[1] (32 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[2][1]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն[3]
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և հավաքորդ
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records
ԿրթությունVance High School? և Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորոյի համալսարան
Կայքofficialdababy.com
 DaBaby Վիքիպահեստում

Նրա «Baby on Baby» (2019) դեբյուտային ստուդիական ալբոմը զբաղեցրել է Billboard 200 չարթի 7-րդ հորիզոնականը[7], իսկ երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Kirk»-ը (2019)՝ առաջին հորիզոնականին[8][9][10]։ Ալբոմների կազմում թողարկվել են այնպիսի հիթ սինգլներ, ինչպիսիք են «Suge» «Intro» և «Bop» երգերը[11]։ Բացի իր սեփական աշխատանքներից, նա նաև մասնակցել է Post Malone-ի, Կամիլա Կաբելոյի և Megan Thee Stallion-ի երգերին։ 2020 թվականի ապրիլի 17-ին նա թողարկել է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ «Blame It on Baby»-ն։

Վաղ տարիներ խմբագրել

Ջոնաթան Լինդեյլ Քիրքը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Օհայո նագանգի Քլիվլենդ քաղաքում։ 1999 թվականին նա տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաք, որտեղ նա անցկացրել է վաղ տարիների մեծ մասը։ Նա հաճախել և ավարտել է Vance High School 2010 թվականին։ Նա հաճախել է Գրինսբորոյի Հյուսիսային Կարոլինայի համալսարանը երկու տարի[12], սակայն չի ավարտել ուսուցումը, ասելով, որ դպրոցը հաճախում էր միայն ծնողների խնդրանքով[13]։

Կարիերա խմբագրել

DaBaby-ն սկսել է լրջորեն երաժշտության զբաղվել 2014 և 2015 թվականների միջև[13]։ 2015 թվականին նա սկսել է իր երաժշտական կարիերան, թողարկելով դեբյուտային միքսթեյփը՝ «Nonfiction»-ը։ Դրան շուտով հաջորդել են «God's Work», «Baby Talk» միքսթեյփերի շարքերը և «Back on My Baby Jesus Sh*t»-ը։ Ի սկզբանե նա հանդես էր գալիս Baby Jesus կեղծանվան ներքո[13][14]։

2019 թվականի հունվարին, երբ Քիրքը պայմանագիր է կնքել Interscope-ի հետ, նա սկսել է զբաղվել իր սեփական լեյբլով, որն անվանվել է Billion Dollar Baby Enteratinment[15]։ 2019 թվականի մարտի 1-ին Քիրքի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Baby on Baby»-ն, թողարկվել է Interscope Records-ում։ Նա նաև պայմանագիր է կնքել South Coast Music Group-ի հետ և ընդհանուր պայմանագիր ունի երկու լեյբլների հետ։ 13 երգից բաղկացած ծրագիրը ներառել է այնպիսի արտիստների մասնակցությունները, ինչպիսիք են Offset-ը, Rich Homie Quan-ը, Rich the Kid-ը և Stunna 4 Vegas-ը։ «Baby on Baby»-ն դեբյուտել է Billboard 200 ալբոմային չարթի 25-րդ հորիզոնականին։ Քիրքի «Suge» երգը դեբյուտել է Billboard Hot 100-ի 87-րդ հորիզոնականին և հետագայում ընդգրկվել է չարթի լավագույն տասնյակում[16][17]։

DaBaby-ն մասնակցել է 2019 թվականի տարբեր հիթերի, ներառյալ Megan Thee Stallion-ի «Cash Shit» և Quality Control-ի «Baby» երգերը, որոնք ընդգրկվել են Billboard Hot 100 չարթի թոփ-40-ում։ 2019 թվականի հուլիսի 5-ին DaBaby-ն մասնակցել է Dreamville Records-ի «Revenge of the Dreamers» հավաքածու ալբոմի բացող թրեքին՝ «Under the Sun»-ին։ Նա բարձր գնահատականներ է ստացել իր մասնակցության համար, և տարբեր հրատարակություններն անվանել են նրա մասը 2019 թվականի լավագույն աշխատանքներից մեկը[18][19][20], ներառյալ Complex ամսագիրը, որն անվանել է այն «նոր ռեփ սուպերաստղի բեկումնային պահ»։

2019 թվականի օգոստոսին նա հայտարարել է իր երկրորդ ստուդիական ալբոմի մասին, որի անվանումը լինելու է «Kirk»[8]։ Այն թողարկվել է սեպտեմբերի 27-ին և գլխավորել ամերիկյան Billboard 200 չարթը[10]։ Իր սոլո սինգլը՝ «Intro»-ն, շատ հաջող էր, զբաղեցնելով ամերիկյան Billboard Hot 100 չարթի 13-րդ հորիզոնականը։ Դրանից հետո DaBaby-ն նշանավոր մասնակցություն է ունեցել Post Malone-ի «Enemies» երգին[21], որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 16-րդ հորիզոնականը, և YG-ի «Stop Snitchin», Լիզզոյի «Truth Hurts»[22] և Լիլ Նաս Էքսի «Panini»[23] երգերին, որոնք համապատասխանաբար թողարկվել են 2019 թվականի մայիսի 24-ին, օգոստոսի 23-ին և սեպտեմբերի 13-ին[24]։

DaBaby-ն ավարտել է 2019 թվականը, այդ տարվա ընթացքում ունենալով ամենաշատ 22 երգերը Billboard Hot 100 չարթում[25][26]։

Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականին, DaBaby-ն երկու մրցանակ է ստացել «Suge» երգի համար, «Լավագույն ռեփ ելույթ» և «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում[27]։ 2020 թվականի ապրիլի 13-ին նա հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում իր «Blame It on Baby» երրորդ ստուդիական ալբոմի մասին, որը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 17-ին[28]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Baby on Baby (2019)[29]
  • Kirk (2019)[8]
  • Blame It on Baby (2020)

Շրջագայություններ խմբագրել

Հեդլայն խմբագրել

  • Baby on Baby Tour (2019)[30]
  • Kirk Tour (2019)[31]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://hedendaagsesieraden.nl/2024/04/06/dababy/
  2. 2,0 2,1 2,2 https://kulturehub.com/who-is-dababy-charlotte-rapper/
  3. https://www.complex.com/music/best-songs-2019/
  4. «BMI | Repertoire Search». repertoire.bmi.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. Hamilton, Fred. «Dababy | History». AllMusic. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  6. Breihan, Tom (2019 թ․ հունվարի 16). «DaBaby Is 2019's Funniest, Weridest Rapper». Stereogum. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  7. Austin, Mohawk (2019 թ․ ապրիլի 30). «DaBaby». Do-512. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Renshaw, David (2019 թ․ սեպտեմբերի 2). «DaBaby says he's releasing new album Kirk later this month». The Fader. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. Droke, Carolyn (2019 թ․ օգոստոսի 26). «DaBaby's Reveals His Upcoming Album Will Be Titled After His Birth Name». Uproxx. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. 10,0 10,1 Caulfield, Keith (2019 թ․ հոկտեմբերի 6). «DaBaby Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Kirk'». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «DaBaby». Spotify. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  12. Holmes, Charles (2020 թ․ նոյեմբերի 14). «The Baby of the Year». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  13. 13,0 13,1 13,2 Weiss, Jeff (2020 թ․ հունվարի 10). «DaBaby boom: meet the controversial rapper taking over America». The Guardian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  14. Coscarelli, Joe (2019 թ․ հոկտեմբերի 3). «DaBaby Blew Up. But Can He Settle Into Stardom?». The New York Times. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  15. Payne, Ogden (2019 թ․ մայիսի 14). «Meet DaBaby, Charlotte's Newest Up-And-Coming Rapper With Universal Promise». Forbes. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  16. «DaBaby Chart History: Hot 100». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  17. Staff, X. X. L. «XXL 2019 Freshman Class Revealed». XXL Mag (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  18. «DaBaby's Best Guest Verses of 2019, Ranked». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «DaBaby's Best Guest Verses, Ranked». Complex (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. «DaBaby's Top 10 Best Features Of 2019». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. «Post Malone's 'Hollywood's Bleeding' is Packed with 17 Tracks». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  22. «Lizzo & DaBaby Team Up For "Truth Hurts" Remix: Listen». 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  23. Pulliam-Moore, Charles (2019 թ․ սեպտեմբերի 13). «Lil Nas X's "Panini" Finally Gets the Chowder Treatment It Deserves». io9 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  24. «WATCH: DABABY + RICH DUNK RELEASE NEW HIGH SCHOOL VIDEO». Sohh. 2019 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  25. Zellner, Xander (2019 թ․ հոկտեմբերի 8). «DaBaby Charts 18 Songs on Hot 100, Including All 13 From New Album 'Kirk'». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. «DaBaby Chart History - Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  27. «2020 GRAMMY Awards: Complete Nominees List». The Recording Academy. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  28. «DaBaby on Twitter: "THIS FRIDAY! 🤫💿" / Twitter». Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին – via Twitter.
  29. Thompson, Paul A. (2019 թ․ մարտի 8). «DaBaby: Baby On Baby». Pitchfork. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. «DaBaby announces Baby on Baby 2019 tour». AXS. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  31. Post, Chantilly (2019 թ․ հոկտեմբերի 4). «DaBaby Announces North American "Kirk" Tour With Stunna 4 Vegas». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DaBaby» հոդվածին։