SZ DJI Technology Co., Ltd. (Dajiang Innovation Technology Co., (չինարեն՝ 大疆创新科技有限公司), չինական մասնավոր ընկերություն, վիդեո սարքավորումների և միկրոկոտրոլերների արտադրող։ Անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) շուկայի առաջատարներից մեկը։ Թռչող դռոնների, ԱՕԹՍ-ների համար կոնտրոլերների և վիդեոսդաբիլացման սարքավորումների շուկայի նորարար[7][8][9]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Շենչժենում։

DJI
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2006[1]
ՀիմնադիրFrank Wang?
ՎայրՇենժեն, Չինաստան[2] և Պեկին, Չինաստան[3]
Երկիր Չինաստան[4]
ԱրդյունաբերությունԷլեկտրոնիկայի արդյունաբերություն, Էլեկտրոնիկա և Տեղեկատվական տեխնոլոգիա
Աշխատողների թիվ2800 մարդ (2015)[5]
Կայքdji.com
Մասնակից էITU Telecommunication Standardization Sector?[6]
 DJI (company) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջին մտահղացումները և փորձերը հավաքել թռչող սարքեր կատարվել են 2006 թվականին։ Ընկերության հիմնադրողը համարվում է Վան Տաոն։ Առաջին մոդելը վաճառվել է 6000 դոլար արժողությամբ։ Դրանք գնում էին հիմնականում այն ընկերությունները, որոնք կատարում էին փորձեր թռչող սարքերի հետ։ Առաջին սերիական կոնտռոլեռները, որոնք օգնում էին թռչող սարքերին թռչել տրված ուղղությամբ և ետ դառնալ, թողարկվել են 2010 թվականին և վաճառվել են շատ բարձր՝ մոտ 10 հազար դոլար սկզբնական գնով[10][11]։ 2010 թվականին ընկերությունում աշխատում էր 10-20 մարդ, իսկ ընկերության եկամուտը կազմում էր մի քանի հարյուր հազար դոլար։

Ներկայիս մոդելները կատարելագործելու փորձերի ժամանակ ստեղծվեցին նոր ավելի մասայական մոդելներ 800 դոլարից պակաս, որը առաջացրեց անսպասելի մեծ հետաքրքրություն դեպի ընկերությունը։ Արտադրանքը գնում էին անգամ հասարակ մարդիկ, ովքեր ցանկանում էին ունենալ թռչող տեսախցիկ։ Որը ի վերջո բերեց վաճառքների ավելացման։

2013 թվականին ընկերությունը թողարկեց իր Phantom շարքը։ Դրանով նա ավարտեց տարին 130 մլն դոլար եկամուտով։ Իսկ արդեն 2014 թվականին վաճառվեց 400 000 այդպիսի մոդել։ 2015 թվականին ընկերության եկամուտը կազմել է 500 մլն դոլար։ Ի տարբերություն մի շարք չինական ընկերությունների DJI ընկերությունը չի պատրաստում ապրանքներ այլ ապրանքների հիման վրա, այլ հենց ինքը համարվում է նորարար ԱՕԹՍ շուկայում։ Մամուլը հաճախ է զուգահեռներ տանում DJI ընկերության և Apple միջև կամ ասում «DJI դռոնները Apple դռոնների շրջանում»[7][12][13]։

Ընկերության ներկայիս վիճակը խմբագրել

Ընկերության տնօրենը և հիմնադիրը Վան Տաոն է[14]։ Տնօրենների կազմի մասին այլ մանրամասներ հայտնի չեն[15]։ Հիմնական շուկաները բաժանված են հավասար 30%-ը ԱՄՆ-ում, 30%-ը Եվրոպայում և 30%-ը Ասիայում, մնացած 10%-ը Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում։ 2015 թվականի արդյունքում DJI ընկերություը Frost & Sullivan ընկերության վերլուծության արդյունքներով գրավեց ԱՕԹՍների համաշխարհային շուկայի 70%-ը։

2014 թվականին ընկերությունը TIMES պարբերականի կողմից հայտնվեց 10 լավագույն նորարար տեխնոլոգիաների ցանկում։ Ընկերության կարգախոսն է The Future of Possible (Ապագան հնարավոր է)[7]։ Ուսումնասիրման մեջ իր հակառակորդներից առաջ անցնելու համար 2015 թվականին ստեղծել է ծրագրավորման և ուսումնասիրման կենտրոն Science Park Hong Kong-ում[16]։ DJI աշխատողների միջին տարիքը կազմում է 26 տարի[17]։ Ընկերության մասնաճյուղերը բացվել են Չինաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ճապոնիայում և Կորեայում[17]։

PCMag Digital Group պարբերականի կարծիքով 10 լավագույն դռոնների ցանկից 4-ը DJI-ի արտադրանք է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.forbes.com/sites/ryanmac/2015/04/14/worlds-largest-drone-manufacturer-dji-seeking-to-raise-at-10-billion-valuation/#41611edc4e44
  2. https://www.bloomberg.com/news/articles/2016-04-20/drone-maker-dji-willing-to-share-data-with-china-s-government
  3. The Unicorn List — 2016.
  4. CrunchBase — 2007.
  5. http://www.theverge.com/2015/3/12/8196413/dji-drone-funding-billion-dollar-sales
  6. https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
  7. 7,0 7,1 7,2 Райан Мак. Война дронов: как Фрэнк Ван создал новый рынок и стал миллиардером. Forbes Media, Forbes.Ru (20 мая 2015)
  8. 视频大疆:从创客到全球无人机领跑者 (кит.). 中央电视台网站 (5 февраля 2015)
  9. Brad Stone. DJI's Drone Is Simple Enough for Anyone to Use (англ.)
  10. 突破航拍彊界,捕捉全新視覺 (кит.). 投資推廣署 保留
  11. DJI XP3.1 WayPoint is officially launched to the market worldwide (англ.). DJI web (29 April 2010)
  12. Zaw Thiha Tun. DJI, China's Drone Maker: "The Apple of Drones"? (англ.). Investopedia (1 February 2016
  13. Clay Dillow. The DJI Phantom 4 Takes Drone Tech to New Heights (англ.). FORTUNE (3 March 2016)
  14. Jack Nicas. Who Builds the World’s Most Popular Drones? (англ.). Wall Street Journal (10 November 2014)
  15. Company Overview of SZ DJI Technology Co., Ltd. (англ.). Bloomberg L.P.. Проверено 10 апреля 2016.
  16. 突破航拍彊界,捕捉全新視覺 (кит.). 投資推廣署 保留 (21 января 2016)
  17. 17,0 17,1 视频大疆:从创客到全球无人机领跑者 (кит.). 中央电视台网站

Արտաքին հղումներ խմբագրել

  • DJI ընկերության պաշտոնական կայքը։
  • Helen Regan (19.1.2015). ««Watch the Latest Must-Have Smart Toys Unveiled at Asia's Largest Toy Fair»» (անգլերեն). Time. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.