«Crave» (անգլ. թարգմանաբար՝ «Ծարավ»), ամերիկացի երգչուհի Մադոննայի և ռեփեր Սուեյ Լիի երգը, որը ներառվել է երգչուհու տասնչորսերորդ «Madame X» ստուդիական ալբոմում։ Որպես սինգլ թողարկվել է 2019 թվականի մայիսի 10-ին «Interscope Records» լեյբլի կողմից[1]։ Երգը Dance Club Songs պարային հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին[2]։

«Crave»
Մադոննա և Swae Leeի երգը
Ժանրփոփ և Թրեպ երաժշտություն
Լեզուանգլերեն
ԼեյբլInterscope Records
ՀեղինակՄադոննա

Թողարկման պատմություն խմբագրել

2019 թվականի Billboard Music Awards արարողության կուլիսներում տված հարցազրույցում Մադոննան պատմել է, որ երգն առաջիններից էր, որ իր կողմից գրվել էր ալբոմի համար։ Երգը «ցանկության և սպասման» (desire and longing) մասին է, և հետագայում ձայնագրության ժամանակ Մադոննան ցանկացել է ավելացնել տղամարդու ձայն[3]։ Սուե Լիի հետ աշխատելու մասին նա ասել է․ «Նա իսկապես տաղանդավոր է... Կարծում եմ, որ նա լավ է ստեղծագործում, լավ է երգում և շատ գեղեցիկ է։ Գեղեցիկ տեսքը շատ կարևոր է ժպիտով»[4]։ Սուե Լին Rae Sremmurd խմբի անդամ է[5]։ Մայիսի 10-ին Մադոննան iHeartRadio ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ այս երգը այն մասին է, որ «մենք բոլորս ուզում ենք այն, ինչ չենք կարող ստանալ»[6]։

Պրոֆեսիոնալ գրախոսություն խմբագրել

Rolling Stone ամսագիրը երգն անվանել է «կիզիչ փոփ համար մեկ այլ մարդու ծարավի մասին»[7]։ NME-ն այն անվանել է «Madame X» ալբոմի առաջին թողարկած երգը, որտեղ ակնհայտորեն զգացվում է պորտուգալական ֆադու երաժշտության ազդեցությունը[8]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի պրեմիերան[9] տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 22-ին ՅուԹուբում։ Տեսահոլովակի ռեժիսորը դարձել է երգչուհի Նունո Քսիկոն։ Կադրում արտիստների սիրային պատմությունն է։

Առևտրային հաջողություններ խմբագրել

«Crave» երգն Dance Club Songs պարային հիթ-շքերթում զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ դառնալով Մադոննայի 49-րդ հիթթոփը այդ ամերիկյան հիթ-շքերթում (հիթ-շքերթում է 2019 թվականի նոյեմբերի 16-ին)[2] և երրորդը «Madame X» ալբոմից։ Դրանից ավելի վաղ պարային հիթ-շքերթը գլխավորել են «Medellín» և «I Rise» երգերը[10]։ Հունիսի 8-ին երգը առաջնաելույթ է ունեցել Billboard ամսագրի Adult Contemporary chart հիթ-շքերթի 19-րդ հորիզոնականում։ Սա եղել է Մանդոննայի 37-րդ անգամ այդ հիթ-շքերթում հայտնվելը և առաջինը այդ տասնամյակում «Ghosttown» ալբոմից հետո, որը 2015 թվականին գլխավորում էր «Rebel Heart» ալբոմը[11]։ Մեկ շաբաթ անց երգը բարձրացել է 15-րդ հորիզոնական[12], իսկ հետո մինչև 11-րդ հորիզոնականը՝ դառնալով երգչուհու «Frozen» (այն 1998 թվականին զբաղեցրել է 8-ռդ հորիզոնականը)[13] հիթից հետո ամենամեծ ձեռքբերումը։ Երգը նաև հայտնվել է Adult Pop Songs հիթ-շքերթի 34-րդ հորիզոնականում և դարձել այդ հիթ-շքերթում Մադոննայի 21-րդ հիթը՝ ունենալով «Give Me All Your Luvin'» երգից հետո հսկայական հայտնիություն[14]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2019) Լավագույն
հորիզոնական
  Չինաստան China Airplay (Billboard China)[15] 22
  Ֆրանսիա France Downloads (SNEP)[16] 23
  Single Top 10[17] 38
  Scottish Singles Top 40[18] 64
  Շվեդիա Sweden Heatseeker (Sverigetopplistan)[19] 19
  Միացյալ Թագավորություն UK Downloads (Official Charts Company)[20] 49
  Միացյալ Թագավորություն UK Sales (Official Charts Company)[21] 51
  Adult Contemporary (Billboard)[22] 11
  Adult Pop Songs (Billboard)[23] 34
  Hot Dance Club Songs (Billboard)[2] 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Minsker, Evan (2019 թ․ մայիսի 9). «Madonna and Swae Lee Team on New Song "Crave": Listen». Pitchfork. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Madonna Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Madonna. Ստուգվել է November 7, 2019.
  3. «Madonna Talks Preparing For BBMAs Performance With Maluma & New Album 'Madame X': Watch». Billboard. 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  4. Duffey, Connor (2019 թ․ մայիսի 10). «Madonna – 'Crave' (Feat. Swae Lee)». Stereogum (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  5. «Мадонна выпустила песню «Crave» с участием Swae Lee из Rae Sremmurd». Союз. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  6. «Madonna Checks in To Break Down New Song 'Crave' Featuring Swae Lee!» (անգլերեն). iHeartRadio. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  7. Zemler, Emily (2019 թ․ մայիսի 10). «Hear Madonna And Swae Lee Team Up for 'Crave'». Rolling Stone (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  8. «Madonna channels the essence of Lisbon's Fado music in 'Crave'» (անգլերեն). NME. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2109 թ․ մայիսի 11-ին.
  9. «Watch Madonna and Swae Lee's New "Crave" Video» (անգլերեն). Pitchfork. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  10. Murray, Gordon (2019 թ․ նոյեմբերի 10). «Madonna Adds 49th No. 1 on Dance Club Songs Chart With Swae Lee Collab 'Crave'». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. «Madonna Earns Best Career Adult Contemporary Chart Debut With Swae Lee Duet 'Crave'». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  12. «BDSRadio Charts». Nielsen Broadcast Data Systems. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  13. «Madonna chart history». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  14. «Madonna chart history». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  15. «China Airplay Chart - 24/06/2019». Billboard China (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  16. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés» (ֆրանսերեն). SNEP. 2019 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  17. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 24, 2019.
  18. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է May 18, 2019.
  19. «Veckolista Heatseeker, vecka 20». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  20. «Official Singles Downloads Chart Top 100 (17 May 2019 - 23 May 2019)». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  21. «Official Singles Sales Chart Top 100 (17 May 2019 - 23 May 2019)». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  22. Madonna Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Madonna. Ստուգվել է July 30, 2019.
  23. Madonna Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Madonna. Ստուգվել է July 16, 2019.