Crédit Agricole
Crédit Agricole (արտասանվում է Կրեդի ագրիկոլ), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, որը BNP Paribas-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական բանկային շուկայի «մեծ քառյակը»։ Մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ, Եվրոպայի երրորդ և աշխարհի տասներորդ բանկն է[2]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Հիմնադրվել է 1894 թվականին։ 2009 թվականին Fortune Global 500 մրցույթում գրավել է 46-րդ տեղը[3]։ 2018 թվականին իր ակտիվների հանրագումարով աշխարհում զբաղեցրել է տասներորդ տեղը[4]։ 2011 թվականից համարվում է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկ[5]։ Crédit Agricole խմբի հիմնական ընկերությունը Crédit Agricole S.A.-ն է։ Խմբի մեջ մտնում են նաև Crédit Lyonnais բանկը, այլ երկրներում գործող մի շարք բանկեր, ապահովագրական ընկերություն և ակտիվների կառավարմամբ զբաղվող Amundi ընկերությունը։ Խումբը ներկայացված է 48 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ունի շուրջ 10.000 բաժանմունքներից բաղկացած ցանց (դրանցից 8.200-ը Ֆրանսիայում), որոնց միջոցով սպասարկում է 52 միլիոն հաճախորդների։ Ինչպես բանկի անվանումն է հուշում՝ այն պատմականորեն սերտ առնչություն ունի գյուղատնտեսության ֆինանսավորման հետ[6]։
Crédit Agricole | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, վարկային կազմակերպություն, բանկ, ֆինանսական ինստիտուտ, cooperative bank? և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2000 |
Վայր | Մոնրուժ, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Q112165989?[1] |
Աշխատողների թիվ | 150 000 մարդ (դեկտեմբերի 31, 2012) |
Դուստր ընկերություններ | Crédit Lyonnais?, Crédit Agricole Italia?, Crédit agricole de La Réunion?, Crédit Agricole Corporate and Investment Bank?, Square Habitat?, Crédit agricole assurances? և Caceis? |
Կայք | credit-agricole.com(ֆր.)(անգլ.) |
Մասնակից է | Fédération bancaire française? |
Բորսա | Euronext |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ «The world's 100 largest banks, 2021»։ S&P Global Market Intelligence։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-26-ին։ Վերցված է 2022-01-04
- ↑ Fortune Global 500
- ↑ «Leading world banks by assets | Statista» (անգլերեն)։ Statista։ Վերցված է 2019-08-29
- ↑ «2018 list of global systemically important banks (G-SIBs)» (PDF; 176 kB) (անգլերեն)։ Secretariat to the Financial Stability Board Bank for International Settlements։ 2018-11-16։ Վերցված է 2019-08-13
- ↑ «Crédit Agricole : la banque verte s'engage à devenir arc-en-ciel»։ Boursier.com։ 23 January 2008։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2014-ին։ Վերցված է 18 August 2014
ԳրականությունԽմբագրել
- Gale Directory of Company Histories, "Credit Agricole" (2012) online
Արտաքին հղումներԽմբագրել
Crédit Agricole Վիքիպահեստում |