Continental Airlines (ռուս.՝ Контине́нтэл Эйрлайнз), չորրորդ խոշորագույն ավիաընկերությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Հյուստոն, Տեխասում[1]։ Continental Airlines-ը պաշտոնապես միավորվեց United Airlines-ի հետ։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ավիաընկերությունը սկսեց գործել United Airlines-ի անվան տակ։ Այս նոր ավիաընկերությունը դարձել է խոշորագույն ավիաընկերություններից աշխարհում[2]։

Boeing 747-200

Continental Airlines-ը իրականացրել է ավելի քան 3 միլիոն չվերթ 1 օրում, ավելի քան 190 ուղղություններով 151 օդանավակայաններում[3]։ Ավիաընկերության երթուղային ցանցը ներառում է հետևյալ քաղաքները՝ Կանադա, Լատինական Ամերիկա, Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։

2005 թվականի սեպտեմբերին Continental ավիաընկերությունը լիիրավ դաշինքի անդամ դարձավ SkyTeam ավիաընկերության հետ, որն մինչ օրս ունեն ամուր համագործակցություն, այդ դաշինքի ավիաընկերություններից են՝ Northwest Airlines, Delta Air Lines, Air France, KLM, Aeromexico և Alitalia։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Continental now USA’s 4th-biggest airline, passing Northwest», USA Today notes Continental overtaking Northwest according to a Bloomberg News study
  2. United Airlines становится крупнейшим в мире авиаперевозчиком
  3. «Directory: World Airlines». Flight International. 2007 թ․ ապրիլի 3. էջ 68.

Արտաքին հղումներ խմբագրել