«Can’t Help Falling in Love» (հայերեն՝ Չեմ կարողանում չսիրահարվել), Էլվիս Փրեսլիի հայտնի երգը՝ սինգլի տեսքով թողարկված 1961 թվականին: Նրա երաժշտությունը հիմնված է ֆրանսիական XVIII դարի «Plaisir d'Amour» երգի վրա: Էլվիս Փրեսլին երգը ձայնագրել է 1961 թվականի մարտի 23-ին «Կապույտ Հավայաններ» ֆիլմի համար:

«Can't Help Falling in Love»
«Can't Help Falling in Love» սինգլի շապիկը (Էլվիս Փրեսլի, 1961)
Էլվիս Փրեսլիի սինգլը
«Blue Hawaii» ալբոմից
Թողարկված1961 թվականի նոյեմբերի 22
ՖորմատCD
ԺանրՓոփ երաժշտություն
Տևողություն2:59
ԼեյբլRCA Records
Էլվիս Փրեսլիի սինգլների ժամանակագրություն
«Little Sister»
(1961)
«Can't Help Falling in Love»
(1961)
«Good Luck Charm»
(1962)

Սինգլի թողարկումը կայացել է 1961 թվականի նոյեմբերի 22-ին («Բ» կողմում ձայնագրվել է «Rock-A-Hula Baby»-ն): Մեծ Բրիտանիայում երգը գլխավորել է հիթ-շքերթը: ԱՄՆ-ում այն դարձել է «ոսկե» (կես միլիոն վաճառված օրինակ) 1962 թվականի հունվարի 27-ին[1], իսկ այնուհետև ստացել է նաև «պլատինե» կարգավիճակ: 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին Փրեսլին այս երգով է ավարտել բոլոր համերգները:

Փրեսլիի կատարմամբ «Can’t Help Falling in Love»-ը հայտնվել է Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկի մեջ՝ զբաղեցնելով 394-րդ հորիզոնականը:

Քավր տարբերակներԽմբագրել

Տարբեր ժամանակներում «Can’t Help Falling in Love»-ը կատարվել է բազմաթիվ երգիչների և խմբերի կողմից: Նրանցից էին՝ UB40-ը, A*Teens-ը, Fancy-ն, Անդրեա Բոչելլին, Բոբ Դիլանը, Բրենդա Լին, Դարեն Հեյզը, Դորիս Դեյը, Ռիք Էսթլին, Փերրի Կոմոն, Շիրլի Բեսսին, Էլ Մարտինոն, Կարել Գոթթը:[2], Blackmore's Night-ը, Baccara-ն, Բոն Ջովի-ն, Cameo-ն, Erasure-ը, U2-ը, Կլաուս Նոմի-ն, Մայքլ Բուբլե-ն, Քրիս Այզեկ-ը.

UB40-ի տարբերակԽմբագրել

«Can't Help Falling in Love»
UB40սինգլը
«Promises and Lies» ալբոմից
Թողարկված1993
ՖորմատCD
Ժանրռեգգի
ԼեյբլRCA Records
UB40-ի սինգլների ժամանակագրություն
«One in Ten»
(1992)
«Can't Help Falling in Love»
(1993)
«Higher Ground»
(1993)

UB40 բրիտանական խմբի կատարած «Can’t Help Falling in Love»-ի տարբերակը դարձավ, երևի, ամենահայտնին և հաջողակը: Այն թողարկվել է 1993 թվականն «Promises and Lies» ալբոմի առաջին սինգլի կարգավիճակով, և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնականների:

Կոմպոզիցիաների ցանկԽմբագրել

CD-սինգլ:

  1. I Can’t Help Falling in Love With You — 3:24
  2. Jungle Love — 5:09

CD-մաքսեր:

  1. I Can’t Help Falling in Love With You — 3:24
  2. Jungle Love — 5:09
  3. I Can’t Help Falling in Love With You (Extended Mix) — 6:03

10" սինգլ:

  1. I Can’t Help Falling in Love With You (Extended Mix) — 6:03
  2. Jungle Love — 5:09
  3. I Can’t Help Falling in Love With You — 3:24

7" սինգլ:

  1. I Can’t Help Falling in Love With You — 3:24
  2. Jungle Love — 5:09

A*Teens-ի տարբերակԽմբագրել

«Can't Help Falling in Love»
A*Teensսինգլը
«Pop 'til You Drop!» ալբոմից
Թողարկված2002   Շվեդիա
ՖորմատCD
ԺանրՓոփ երաժշտություն
ԼեյբլRCA Records
A*Teens-ի սինգլների ժամանակագրություն
«Heartbreak Lullaby»
(2001)
«Can't Help Falling in Love»
(2002)
«Floorfiller»
(2002)

Շվեդական A*Teens խումբը թողարկել է «Can’t Help Falling in Love»-ը իրենց երրորդ «Pop 'til You Drop!» ալբոմի առաջին սինգլի կարգավիճակում: Այս երգի ընտրությունը կապված էր նրա հետ, որ 2002-ի ամռանը ԱՄՆ-ում էկրաններին էր բարձրացել Դիսնեյի նոր մուլտֆիլմը՝ «Լիլո և Ստիչ»-ը: Մուլտֆիլմի գործողությունները ծավալվում են Հավայան կղզիներում (ինչպես և «Կապույտ Հավայաններ» ֆիլում, որի համար էլ գրվել է օրիգինալ երգը), իսկ սաունդթրեքը պարունակում է Փրեսլիի մի քանի երգերի քավր-տարբերակներ: A*Teens-ը ձայնագրեց երգի իր տարբերակը, և այն դարձավ մուլտֆիլմի սաունդթրեքը: Մուլտֆիլմի պրեմիրայի հետ միասին թողարկում է նաև խմբի ալբոմը:

ԱՄՆ-ում «Can’t Help Falling in Love»-ը թողարկվել է սաունդթրեքի կազմում և չի ներկայացվել որպես սինգլ: Սինգլը թողարկվել է 2002 թվականի ամռանը Լատինական Ամերիկայում և աշնանը՝ Եվրոպայում, երբ խումբը ետ վերադարձավ ամերիկյան շրջագայություններից: Չարթերում այն զբաղեցրել է միջին հորիզոնականներ, իսկ Շվեդիայում նույնիսկ չի էլ հայտնվել առաջին տասնյակում: Երգը հաջողություն է ունեցել Դիսնեյ Ռադիոյում՝ հասնելով առաջին հորիզոնականի[3].:

Տեսահոլովակը նկատահանվել է Սանտա Կլարա շրջանում: Ռեժիսորը Գրեգորի Դարկն էր[4]: Պրեմիերան կայացել է 2002 թվականի մայիսի 29-ին[5]: Կա հոլովակի երկու տարբերակ: Օրիգինալ տարբերակում խմբի անդամները պարում և խաղում են շնիկների հետ: «Դիսնեյական տարբերակը» ունի անալոգիական տեսաշար, սակայն ավելացված են խմբի անդամների մասնակցությամբ տեսարաններ, որտեղ նրանք լողազգեստներով են, և կադրեր մուլտֆիլմից: Այս տարբերակը հատկանշական է նրանով, որ այնտեղ ներառվել է նաև այն կադրը, երբ Մարին պատահմամբ եղունգով ճանկռում է Դանիի դեմքը:

Կոմպոզիցիաների ցանկԽմբագրել

Եվրոպական սինգլ[6]

  1. A*Teens — Can’t Help Falling In Love — 3:06
  2. Mark Keali’i Ho’omalu and North Shore Children’s Choir & Key Cygnetures — Hawaiian Roller Coaster Ride — 3:27
  3. Mark Keali’i Ho’omalu and North Shore Children’s Choir & Key Cygnetures — He Mele No Lilo — 2:28

Հիթ-շքերթներԽմբագրել

Երկիր Հորիզոնական
Ավստրալիա[7] 35
Արգենտինա[8] 16
Նիդերլանդներ[7] 50
Շվեդիա[7] 12

ԾանոթագրություններԽմբագրել