CD Projekt RED
CD Projekt RED, լեհական ընկերություն, որը տեղակայված է Լեհաստանում։ Համարվում է CD Projekt-ի դուստր ձեռնարկությունը։
CD Projekt RED | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | փետրվար 2002 |
Վայր | Վարշավա, Լեհաստան և Լոձ, Լեհաստան |
Երկիր | Լեհաստան |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | ▲981 մարդ (2022)[1] |
Մայր ընկերություն | CD Projekt? |
Սեփականատեր | CD Projekt? |
Կայք | cdprojektred.com |
CD Projekt RED Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելCD Projekt Investment հիմնել է CD Projekt RED-ը 2002 թվականի փետրվարին, առաջին հերթին Անջեյ Սապկովսկիի վեպի մոտիվներով ստեղծվող «Կախարդը» խաղի մշակման համար։ 2003 թվականի սեպտեմբերին ընկերությունը սկսում է աշխատանքը իր առաջին նախագծի վրա։
Հիմնադրման պահին ընկերության աշխատանքային կազմում կային 10-ից ավել մարդ, իսկ արդեն «Կախարդը» խաղի մշակման ընթացքում, որի վրա ծախսվել է ավելի քան 10 միլլիոն դոլլար[2], աշխատակիցների քանակը գնալով աճեց և հասավ 70 մարդու[3]։
2009 թվականի մարտի 29-ին հայտարարվեց, որ CD Projekt RED-ը ձեռք է բերել Havok ֆիզիկական շարժիչի լիցենզիան։ Այս լիցենզիան թույլ է տալիս օգտագործել Havok-ը անհատական համակարգիչների, PlayStation 3 և Xbox 360 համար[4]։
Մարտի 24-ին և 25-ին CD Projekt ընկերությունը անց կացրեց պրեսս-կոնֆերանս, որի ընթացքում լայն հասարակության ներկայացրեց Կախարդը 2 խաղի իր նոր նախագիծը[5]։
2012 թվականի մայիսի 30-ին ընկերությունը ներկայացրեց նոր դերային համակարգչային խաղը, որը կիբերպանկ ոճի էր՝ Cyberpunk 2077[6]։
2015 թվականի մայիսի 19-ին դուրս եկավ «Կախարդը 3․ Վայրի որս» խաղը, որը բարձր գնահատականի արժանացավ խաղացողների կողմից։ Վաճառվել է ավելի քան 20 միլլիոն օրինակ։ Նախագիծը ստացել է բազմաթիվ մրցանակներ։
2015 թվականի նոյեմբերին Global Game Awards ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում, որին մասնակցում էր նաև CD Projekt RED-ը, «Լավագույն ստուդիա-մշակող» անվանակարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[7]։
2018 թվականի հոկտեմբերին Անջեյ Սապովսկին, ով «Կախարդը» գրքի հեղինակն էր ստացավ հեղինակային պարգևատրում՝ ստուդիաի շահույթի 6 %-ի չափով։ Այլ կերպ գործը կհասներ դատարան[8]։ Սկզբնական շրջանում գրողը հրաժարվեց հեղինակային իրավունքից, և իր ստեղծագործությունը վաճառեց 10․000 դոլլարով, քանի որ նա չէր հավատում այս նախագծի հաջողությանը։
Աշխատակիցներ
խմբագրելԽաղեր
խմբագրելԱնվանում | Թողարկման ամսաթիվ | Պլատֆորմ | Ժանր | Համագործակցություն |
---|---|---|---|---|
«Կախարդը» | 2007 թվականի հոկտեմբերի 24 | ԱՀ (Windows, macOS) | Համակարգչային դերային խաղ | |
The Witcher: Versus | 2008 թվականի հուլիսի 9 | Tribeware (Java/xml, flash video) ԱՀ | Ֆայթինգ | |
They | Չեղարկված | ԱՀ, (Windows), PlayStation 3, Xbox 360 | Հրաձգություն առաջին դեմքից | |
The Witcher: Rise of the White Wolf | Կասեցված է անհայտ ժամանակով | PlayStation 3, Xbox 360 | Action/RPG | |
«Կախարդը 2․ Արքաներին սպանողը» | 2011 թվականի մայիսի 16 | ԱՀ (Windows, macOS), Xbox 360 | Action/RPG | |
The Witcher: Adventure Game | 2014 թվականի նոյեմբերի 28 | ԱՀ (Windows, macOS), Android, iOS | Համակարգչային դերային խաղ | |
The Witcher Battle Arena | 2015 թվականի հունվարի 22 | Android, iOS | MOBA | |
«Կախարդը 3․ Վայրի որս» | 2015 թվականի մայիսի 19 | ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One, Nintendo Switch | Action/RPG | |
«Կախարդը 3․ Վայրի որս — Քարե սիրտ» | 2015 թվականի հոկտեմբերի 13 | |||
«Կախարդը 3․ Վայրի որս — Գինի և արյուն» | 2016 թվականի մայիսի 31 | |||
«Կախարդը․ Քարտային խաղ» | 2018 թվական | ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One | Քարտային խաղ | |
«Արյունալի թշնամանք․Կախարդը» | 2018 թվականի հոկտեմբերի 23 | ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One | Քայլային մարտավարություն, քարտային խաղ | |
Cyberpunk 2077 | 2020 թվականի սեպտեմբերի 17 | ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One | Action/RPG |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cdprojekt.com/en/wp-content/uploads-en/2022/09/management-board-report-cdr-h1-2022-en.pdf
- ↑ «Как делался «Ведьмак»». «Хроники Каэр Морхена». 8 сентября 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Guns, Ksandr Warfire. (24 августа 2008 года). «Интервью с HCGamer». «Хроники Каэр Морхена». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Michelle Curran, Susan Kramer. (26 марта 2009 года). «CD Projekt Red Licenses Havok Complete Upcoming Game Titles From Acclaimed Development Studio Built On Havok's Award-Winning, Cross-Platform Technology» (անգլերեն). официальный сайт компании Havok. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 8 июля 2009-ին.
- ↑ «Конференция CDProjekt в записи». «Хроники Каэр Морхена». 26 марта 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ JC Fletcher (2012 թ․ մայիսի 30). «CD Projekt Red goes 'Cyberpunk' in new 'triple-A RPG'» (անգլերեն). Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Global Game Awards 2015». www.game-debate.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Анджей Сапковский требует от CD Projekt 16 миллионов долларов за второго и третьего «Ведьмака»» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.