Buster Keaton (ալբոմ)
Buster Keaton , Ազամատ «Miyagi» Կուձաևի ստուդիական դեբյուտային ալբոմը, թողարկված 2019 թվականի հունիսի 21-ին։
Buster Keaton | |
---|---|
MiyaGi & Էնդշպիլի Ստուդիական ալբոմ | |
Թողարկված | 2019 թվականի հունիսի 21-ին |
Ձայնագրված | 2017-2019 |
Ժանր | ռուսական հիփ-հոփ, փոփ-ռեփ և ragga? |
Տևողություն | 2467 s |
Լեզու | ռուսերեն,անգլերեն |
Լեյբլ | Hajime Records |
Նկարագրություն
խմբագրելԱլբոմն իր անունը ստացել է ամերիկական համր կինոնկարի կատակերգու` Բաստեր Քիթոնի պատվին։ Նոր սոլո ալբոմի մասին առաջին տեղեկությունները ստացվել են Hajime Records պաշտոնական կայքից «Angel» սինգլի թողարկման հետ մեկտեղ[1]։ Ապրիլի 23-ին թողարկվեց ալբոմի հերթական սինգլը` «Bismarck»: Կես ամսից արդեն հայտնի դարձավ ալբոմի անվանումն ու երգացանկը։
Ալբոմի թողարկումը iTunes Store-ում և Apple Music-ում տեղի է ունեցել հունիսի 21-ին, մի փոքր ուշ ՎԿ-ում։ Ալբոմի աշխատանքներին մասնակցել են Hajime Records լեյբլի անդամները. Andy Panda-ն, TumaniYO-ն, KADI-ն, HLOY-ը։
Ալբոմը ինքնին հիփ հոփի և ռեգգիի մինորային խառնուրդ է, լցված է կատարողի անձնական տեքստերով։
Ռուսական iTunes-ում «Buster Keaton»-ը զբաղեցրել է առաջին և երկրորդ տեղերը թողարկումից հետո առաջին օրերին, իսկ Apple Music-ի ռուսական չարթում ալբոմի Marlboro երգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Ալբոմի ներկայացումը տեղի է ունեցել հունիսի 28-ին Սանկտ Պետերբուրգի A2 ակումբում[2]։
Ստեղծագործությունների ցանկ
խմբագրելՀիմնական աղբյուր.[3]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Intro» | 1:30 |
2. | «Captain» | 3:34 |
3. | «Мы не одни» | 2:22 |
4. | «Angel» | 3:35 |
5. | «Kingdom» | 3:31 |
6. | «Корабли» | 2:51 |
7. | «Sorry» | 3:14 |
8. | «Try» (feat. HLOY) | 4:28 |
9. | «Bismarck» (feat. TumaniYO, KADI) | 3:38 |
10. | «Ночи в одного» | 2:07 |
11. | «Самурай» | 2:44 |
12. | «Говори мне» (feat. Andy Panda) | 3:30 |
13. | «Marlboro» | 4:03 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Стена». m.vk.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Miyagi "Buster Keaton"» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Альбом «Buster Keaton» (Miyagi)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.