«Burn the Stage: The Movie» ( կորեերեն՝ 번 더 스테이지: 더 무비; ռոմանականացում` Beon Deo Seuteiji: Deo Mubi), հարավկորեական BTS բոյ բենդի վավերագրական համերգային ֆիլմը նրանց 2017 BTS Live Trilogy Episode III-ի հյուրախաղային շրջագայության մասին, որը աշխարհի 19 տարբեր քաղաքներից ավելի քան մեկուկես միլիոն երկրպագու է ներգրավել։ Ֆիլմի ռեժիսորը Պակ Չժուն Սուն է, պրոդյուսերը՝ Յուն Չժի Վոնը։ Պաշտոնական թողարկումը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին, որպես դիստրիբյուտոր հանդես է եկել Trafalgar Releasing[1]։

Burn the Stage: The Movie
Երկիր Հարավային Կորեա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվականնոյեմբերի 15, 2018 և հունվարի 26, 2019
Լեզուկորեերեն
ՌեժիսորPark Jun-soo?
ԵրաժշտությունBTS
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ

Տոմսերը նախնական պատվերի համար հասանելի են դարձել հոկտեմբերի 22-ին, և ֆիլմը սահմանափակ ցուցադրության է դուրս եկել նոյեմբերի 15-ին[2]։ Ֆիլմի թրեյլերը ներկայացվել է հոկտեմբերի 23-ին[3]։

Բարձր պահանջարկի պատճառով ֆիլմը դեկտեմբերի 5-ին և 6-ին որոշակի երկրներում կրկնակի վարձույթի է հանվել[4]։ Երկրորդ ցուցադրության ժամանակ գերազանցել Է One Direction-ի կողմից սահմանված հանդիսատեսի հաճախելիության ռեկորդը․ ֆիլմի տոմսերը ձեռք են բերել 2 մլն մարդ[5]։

2019 թվականի հունվարի 18-ին կայացել Է համերգային ֆիլմի պրեմիերան YouTube Premium-ում[6]։

Սյուժե խմբագրել

Պատկերը ցուցադրում է BTS-ի հաջողության պատմությունը, որոնց փառքի գագաթնակետը սկսվել է 2017 թվականին. հիմնական կադրերը նկարահանվել են նույն տարվա համերգային շրջագայության ժամանակ, օգտագործվել են կուլիսային պահեր, հատվածներ երաժշտական մրցանակաբաշխություններից, ինչպես նաև մասնակիցներից յուրաքանչյուրի հարցազրույցներից[7]։

Մասնակիցները պատմում են փառքի դժվար և հաճելի պահերի, ինչպես նաև աճելու և զարգանալու իրենց ցանկության մասին[8]։

Ադապտացիա խմբագրել

Ֆիլմը ավելի վաղ թողարկված «Burn the Stage» սերիալի լիամետրաժ ադապտացիան է, որը թողարկվել է 2018 թվականին՝ առանձին էպիզոդների տեսքով[9]։ «Ես կանեմ դա» (անգլ.՝ I’d do it all) պիլոտային էպիզոդը YouTube-ի կորեական հատվածում դարձել է տասներորդ ամենադիտվող ոչ երաժշտական տեսահոլովակը[10]։

Էպիզոդ Թողարկման ամսաթիվ
1 «Ես կանեմ դա» 2018 թվականի մարտի 28
2 «Դու արդեն պատասխան ունես»
3 «Նվիրիր ինձ ժպիտ» 2018 թվականի ապրիլի 4
4 «Ամբողջը իմ և քո համար» 2018 թվականի ապրիլի 11
5 «Ես չեմ կարող դադարեցնել» 2018 թվականի ապրիլի 18
6 «Լունայի երեխաները» 2018 թվականի ապրիլի 25
7 «Լավագույնն ինձ համար» 2018 թվականի մայիսի 2
8 «Դու ինձ պետք ես» 2018 թվականի մայիսի 9

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում ներգրավված են խմբի բոլոր մասնակիցները, մի պահ հայտնվում են նաև աշխատակազմի աշխատակիցները[11]։

Թողարկում խմբագրել

Դրամարկղային վճարներ խմբագրել

Սեուլում ցուցադրության առաջին օրը ֆիլմը հավաքել է ավելի քան 72 հազար հանդիսատես, ինչը թույլ է տվել կինոնկարը ընդգրկել այդլ-խմբերի համերգային ֆիլմերի թոփ 5-ում[12]։ Հաջորդ երեք օրերին ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 200 հազար տոմս, ինչի շնորհիվ կինոն ընդգրկվել է շաբաթվա լավագույն 5 թողարկումների ցանկում[13]։ Առաջին երեք օրվա ընթացքում կինոնկարի եկամուտը կազմել է 1,77 մլն դոլար[14]։

ԱՄՆ-ում ցուցադրության առաջին օրը ֆիլմը հավաքել է 1,2 մլն դոլար, հանգստյան օրերին շահույթն ավելացել է մինչև 3,6 մլն դոլար։ Սա 2014 թվականին One Direction ֆիլմ մյուզիքլի լավագույն արդյունքն էր։ Ֆիլմը ցուցադրվել է միայն 620 կինոթատրոնում, սակայն դա չի խանգարել նրան դրամարկղային մուտքերով զբաղեցնել 10-րդ հորիզոնականը, չնայած այն բանին, որ մյուս ֆիլմերը նույն ցուցակում ցուցադրվել են միջինը 2-4 հազար կինոթատրոններում[15]։

Ճապոնիայում առաջին շաբաթվա ընթացքում ընդհանուր հավաքը կազմել է 1,3 մլն դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 826 884 դոլար։ Ընդհանուր հավաքը գերազանցել է 20,3 միլիոն դոլարի նշագիծը[16]։

Քննադատական ընդունելություն խմբագրել

Polygon պորտալից Սիդհանթ Ադլակխանը նշել է, որ ֆիլմը կատարում է իր հիմնական խնդիրը․ ցույց է տալիս BTS-ին ինչպես հյուրախաղային կյանքի ընթացքում, այնպես էլ առօրյա կյանքում։ Նա նաև ասել է, որ միակ նկատելի բացթողումն խմբի ելույթների ասպեկտներից խուսափելն է, ինչը ստեղծում է երաժշտական կուլմինացիա, որն այդպես էլ վրա չի հասնում[17]։

Դուբայի Gulf News թերթը նշել է, որ ֆիլմում լավ ցույց է տրվել մասնակիցների կապը միմյանց հետ, նրանց բոլոր վնասվածքներն ու դժվարությունները, և չնայած ճնշմանը, նրանք դեռևս կարող են մնալ միասին և ուրախանալ։ Հնդկական MensXP կայքը նշել է, որ կինոնկարի շնորհիվ երկրպագուները կկարողանան տեսնել BTS-ի ելույթների ետնաբեմի պատկերը, իսկ ինքը՝ ֆիլմը նման է «մի կում թարմ օդի»։

Celeb Mix-ը կինոնկարն անվանել է «սիրտ ջերմացնող ֆիլմ, որը ցույց է տալիս կյանքը ետնաբեմից դուրս, անդադար շրջագայությունների և անհանգիստ ապրելակերպի շրջանում, որն ապրում են կորեական այդոլները, և որ BTS-ն երաժշտության նկատմամբ կիրք ունեցող յոթ տղաներ են, իրենց ելույթներով և իրենց Արմիի նկատմամբ մեծ երախտագիտությամբ[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BTS' 'Burn the Stage' Movie Opens Worldwide, Sells Nearly 1M Pre-Sale Tickets». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  2. «BTS Sets Premiere Date for Burn the Stage: The Movie». Coming Soon Net. 2018 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  3. «BTS (방탄소년단) 'Burn the Stage: the Movie' Official Trailer». BANGTAN TV. 2018 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. «BTS' 'Burn the Stage' Gets an Encore in Cinemas Around the World (EXCLUSIVE)». Variety. 2018 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. «BTS' 'Burn the Stage' Movie Claims Biggest-Ever Event Cinema Box Office Haul». Variety. 2018 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  6. «BTS 다큐 영화, 유튜브 오리지널 콘텐츠로 본다». The Science Monitor. 2019 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  7. «BTS film 'Burn the Stage: The Movie' coming to UAE cinemas». The National. 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  8. «'Burn The Stage' review: Inside BTS' rise in K-Pop». Gulf News. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  9. «BTS: Burn the Stage». BANGTAN TV. 2019 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. «유튜브 글로벌 K-POP 뮤직비디오 순위, 블랙핑크 BTS 트와이스». The Science Monitors. 2018 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  11. «The Tweets About The 'Burn The Stage' Movie Are Hype Because It's Even Better Than Expected». Elite Daily. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  12. «방탄소년단, 극장서도 SM·YG 이겼다…'번 더 스테이지: 더 무비' 첫날 7만 동원». Spim. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  13. «[박스오피스IS] "스크린까지 접수" 톱4 '번더스테이지' BTS의 힘». Joins. 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  14. «Korea Box Office: 'Fantastic Beasts' Beats 'Bohemian Rhapsody' and Burns 'BTS'». Variety. 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  15. «BTS Breaks The Box Office Bank With 'Burn The Stage: The Movie'». Forbes. 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  16. «BTS Made $18.5 Million At The Box Office With 'Burn The Stage: The Movie'». Forbes. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  17. «The BTS concert film Burn the Stage digs deep into a phenomenon». Polygon. 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  18. «BTS – Burn The Stage: an insight into the life of the world's biggest boyband». Celeb Mix. 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.