Broke with Expensive Taste
«Broke with Expensive Taste», ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի դեբյուտային ստուդիական ալբոմը։ 2011 թվականին Բենքսը հայտարարում է, որ սկսել է աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա, սակայն այդ ժամանակ նա որևէ ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր չուներ կնքած[1]։ Մեկ տարի հետո նա պայմանագիր է ստորագրում Interscope Records և Polydor Records լեյբլների հետ, որպեսզի թողարկի այս ալբոմը[2]։ 2014 թվականի հուլիսին Բենքսը ավարտում է պայմանագիրը այդ լեյբլների հետ և նոր պայմանագիր է ստորագրում Prospect Park լեյբլի հետ[3]։ Ալբոմը թողարկվում է 2014 թվականի նոյեմբերի 7-ին[4]։
Broke with Expensive Taste | ||
---|---|---|
![]() | ||
Ազիլիա Բենքսի ստուդիական ալբոմ | ||
Թողարկված | Նոյեմբերի 7, 2014 | |
Ձայնագրված | 2011-14 | |
Ժանր | Դանս փոփ, ռեփ հաուզ | |
Տևողություն | 60:19 | |
Լեզու | անգլերեն | |
Լեյբլ | Azealia Banks Records, Prospect Park | |
Պրոդյուսեր | Ազիլիա Բենքս, Apple Juice Kid?, AraabMuzik?, Ariel Pink?, Enon?, Բաստո, Lone?, Machinedrum?, M. J. Cole?, Trevor McFedries? և Pop Wansel? | |
Սինգլներ Broke with Expensive Taste ալբոմից | ||
|
Ալբոմը թողարկման առաջին շաբաթում Միացյալ Նահանգների Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը[5]։ Այն նաև հորիզոնականներ է զբաղեցրել մի քանի այլ երկրների հիթ շքերթներում, այդ թվում Ավստրալիա, Շոտլանդիա, Իռլանդիա, Բելգիա և Մեծ Բրիտանիա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cragg, Michael (2011 թ․ դեկտեմբերի 19). «New music: Azealia Banks – Liquorice». The Guardian. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Ahmed, Insanul (2012 թ․ փետրվարի 14). «Who Is Azealia Banks?». Complex. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Vozick-Levinson, Simon (2014 թ․ նոյեմբերի 25). «Azealia Banks' Long, Twisted Road to 'Broke with Expensive Taste'». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Nostro, Lauren (2014 թ․ դեկտեմբերի 13). «Interview: Azealia Banks Is Still Broke With Expensive Taste». Complex. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Balfour, Jay (2014 թ․ նոյեմբերի 12). «Hip Hop Album Sales: T.I., Azealia Banks, Joe Budden». HipHopDX. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.