Chasing Time
«Chasing Time», ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի երգը։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին՝ որպես նրա դեբյուտային «Broke with Expensive Taste» (2014) ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Ազիլիա Բենքսի, Ռոնի Քոլսոնի, Ուորեն Ֆելդերի, Ջոնաթան Հարիսի, Սթիվ Մոսթինի, Քելլի Շիհանի և Էնդրյու Ուանսելի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Ուանսելը։
«Chasing Time» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Ազիլիա Բենքսի սինգլը | |||||
«Broke with Expensive Taste» ալբոմից | |||||
Թողարկված | Սեպտեմբերի 22, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2013 | ||||
Ժանր | |||||
Տևողություն | 3:30 | ||||
Լեյբլ |
| ||||
Պրոդյուսեր | Էնդրյու Ուանսել | ||||
Ազիլիա Բենքսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Քլասֆելդը, թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին։ Երգը գովազդելու նպատակով Բենքսը ռեմիքսների մրցույթ էր սկսել, որի հաղթողը կստանար 10.000 դոլար երգի լավագույն ռեմիքսը ստեղծելու համար[1]։ Բենքսը երգը կատարել է Կոաչելա փառատոնի և «Broke with Expensive Taste» ալբոմը գովազդելու նպատակով սկսած համերգային շրջագայությունների ընթացքում։
Երգի գովազդում Խմբագրել
Տեսահոլովակ Խմբագրել
Երգը գովազդելու նպատակով Բենքսը նկարահանեց տեսահոլովակը, որի ռեժիսորը Մարկ Քլասֆելդն է, իսկ պրոդյուսեր՝ Նինա Դլու Միլերը[2]։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին Բենքսի ՅուԹյուբի էջում տեղադրվեց տեսահոլովակի 15 վայրկայն տևողությամբ թրեյլերը[3], իսկ նոյեմբերի 13-ին այն ամբողջական տարբերակով ներկայացվեց MTV հեռուստաալիքի եթերում[4]։ Նոյեմբերի 14-ին տեսահոլովակը տեղադրվեց Բենքսի VEVO ալիքում[5]։ MTV-ի լրագրող Ջոն Ուոլքերը տեսահոլովակն համեմատել է «TLC» խմբի «No Scrubs» և Մայքլ/Ջանեթ Ջեքսոնների «Scream» երգի տեսահոլովակի հետ[4]։
Կենդանի կատարումներ Խմբագրել
2015 թվականի ապրիլի 10-ին Բենքսը երգը կատարել է Կոաչելա ֆառատոնի ժամանակ, որը անցկացվել է Կալիֆորնիա նահանգի Ինդիո քաղաքում։ «Rap-Up» ամսագիրը դրական վերլուծություն է գրել նրա կատարման մասին, նկատելով, որ հանդիսատեսի «էներգին բարձր էր» նրա ամբողջ ելույթի ընթացքում[6]։ Երգը նաև ընդգրկված է եղել «Broke with Expensive Taste» ալբոմի համերգային շրջագայության երգացանկում[7]։
Հիթ շքերթներ Խմբագրել
Հիթ շքերթ (2014-15) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) | 12 |
Ճապոնիա (Japan Hot 100) | 48 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Azealia Banks Announces $10,000 Remix Contest»։ Stereogum։ Նոյեմբերի 18, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
- ↑ «Azealia Banks – Chasing Time»։ Clash։ Նոյեմբերի 14, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
- ↑ «Video: Azealia Banks – 'Chasing Time' [Trailer]»։ Rap-Up։ Նոյեմբերի 11, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
- ↑ 4,0 4,1 «Premiere: Watch Azealia Banks' New 'Chasing Time' Video»։ MTV։ նոյեմբերի 13, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
- ↑ «Chasing Time (Official) - Azealia Banks»։ VEVO։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
- ↑ «Azealia Banks Makes Triumphant Return to Coachella»։ Rap-Up։ Ապրիլի 10, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
- ↑ «Listen: Azealia Banks Premieres New Singles ‘Chasing Time’ and ‘Wallace’ Live»։ Styleite։ Սեպտեմբերի 16 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին։ Վերցված է Սեպտեմբերի 19, 2015
Արտաքին հղումներ Խմբագրել
- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում
- Երգի տեքստը Archived 2015-09-24 at the Wayback Machine. MetroLyrics կայքում