«Ice Princess» (հայերեն՝ «Սառցե արքայադուստր»), ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի մարտի 23-ին՝ որպես նրա դեբյուտային «Broke with Expensive Taste» ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։

«Ice Princess»
Ազիլիա Բենքսի սինգլը
«Broke with Expensive Taste» ալբոմից
ԹողարկվածՄարտի 23, 2015 (2015-03-23)
Ձայնագրված2012
ԺանրԹրեպ
Տևողություն3:43
ԼեյբլAzealia Banks Records, Caroline Records, Prospect Park
ՊրոդյուսերAraabMuzik
Ազիլիա Բենքսի սինգլների ժամանակագրություն
«Chasing Time»
(2014)
«Ice Princess»
(2015)
«The Big Big Beat»
(2016)

Կառուցվածք

խմբագրել
 
Երգում Բենքսը պարծենում է իր հարստությամբ։

Երգը գրվել է Ազիլիա Բենքսի, Քևին Ջեյմսի և Ջոնաթան Հարիսի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է AraabMuzik-ը։ Երգում Բենքսը պարծենում է իր հարստությամբ[1]։ Ըստ «Spin» ամսագրի լրագրող Կարլի Բրենանի՝ սա թրեպ ժանրի երգ է[2]։ Երգի երաժշտությունն ու կրկներգը վերցված է ամերիկացի պրոգրեսիվ հաուս դիջեյ Մորգան Փեյջի «In the Air» երգից, որը թողարկվել է 2011 թվականին։

Տեսահոլովակ

խմբագրել
 
Բենքսը երգի տեսահոլովակում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է WeWereMonkeys դուետը[3], նկարահանվել է 2015 թվականի փետրվարի սկզբին և ներկայացվել է մարտի 31-ին Բենքսի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակի նկարահանումից առաջ Բենքսը լուսանկարներ է հրապարակում համացանցում, որոնցում նրա դեմքը սպիտակեցված է ներկով։ Այդ լուսանկարները քննադատության են արժանանում լրատվամիջոցների և հանդիսատեսի կողմից, քանի որ Բենքսը գրում է, որ ունի «ստիպակ դեմք»[5]։ Ի վերջո Բենքսը պարզաբանում է, որ փորձել է ծաղրել լրատվամիջոցներին և իրականում դրանք նրա չվերջացրած դիմահարդարումից են «Ice Princess» տեսահոլովակի նկարահանման համար։

Տեսահոլովակում Բենքսը սառցե մեդուսա է, ում մազերը վերածվել են օձերի։ Նա ունի ռոբոտների իր բանակը, որոնց հետ միասին պայքարում է գույնզգույն ամպեր ժայթքող հրաբխի դեմ։ Բենքսը նստելով իր սառցե հսկա օձի վրա դուրս է գալիս ճակատամարտի հրաբխի դեմ։ Նա հրաբխի արտադրած գույնզգույն ամպերի մի մասը վերածում է սառույցի, սակայն վերջում պարտվում է, քանի որ հրաբուխը ժայթքում է ավելի մեծ թվով ամպեր և Բենքսը հալվում է։

Կենդանի կատարումներ

խմբագրել

2015 թվականի ապրիլի 10-ին Բենքսը կատարել է երգը Coachella փառատոնի ժամանակ[6], իսկ նույն տարվա հուլիսի 10-ին նաև Bilbao BBK Live փառատոնի ժամանակ, որը անցկացվել է Իսպանիայի Բիլբաո քաղաքում[7]։ Երգը նաև ներառված է եղել Բենքսի Broke with Expensive Taste Tour համերգային շրջագայության երգացանկում։

Ստեղծագործական կազմ

խմբագրել

Այլ նշումներ

  • Երգում օգտագործվել է դիջեյ Մորգան Փեյջի «In the Air» երգի երաժշտությունն ու կրկներգը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sargent, Jordan (2014 թ․ նոյեմբերի 12). «Azealia Banks - 'Ice Princess'». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  2. Carley, Brennan (2014 թ․ նոյեմբերի 6). «Azealia Banks Silences Haters on Debut 'Broke With Expensive Taste'». Spin. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  3. Camp, Zoe (2015 թ․ մարտի 31). «Azealia Banks is a Frozen Medusa in "Ice Princess" Video». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Video: Azealia Banks – 'Ice Princess'». Rap-Up. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Stutz, Colin (2015 թ․ փետրվարի 2). «Azealia Banks Isn't in Whiteface, She's an Ice Princess». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Horowitz, Steven (2015 թ․ ապրիլի 10). «No More Drama: Azealia Banks Electrifies at Coachella». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Alt-j and Azealia Banks lead the latest Line-up announcment». Bilbao BBK Live. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել