Bookseller/Diagram մրցանակ տարվա ամենատարօրինակ վերնագրի համար
Bookseller/Diagram մրցանակ տարվա ամենատարօրինակ վերնագրի համար կամ պարզապես Diagram մրցանակ (անգլ.՝ Bookseller/Diagram Prize for Oddest Title of the Year կամ Diagram Prize), երգիծական գրական մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է ամենաանսովոր, տարօրինակ կամ զավեշտալի վերնագրով գրքին[1]։ Մրցանակն անվանվել է Diagram Group-ի՝ Լոնդոնում հիմնադրված տեղեկատվական և գրաֆիկական ընկերության[2] և The Bookseller հրատարակչական արդյունաբերության բրիտանական ամսագրի պատվին[3][4]։
Bookseller/Diagram մրցանակ տարվա ամենատարօրինակ վերնագրի համար | |
---|---|
Տեսակ | պարգև |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1978 |
Շնորհվում է | Ամենատարօրինակ վերնագրով գրքի համար |
Առաջին շնորհում | 1978 |
Կայք | thebookseller.com/tag/diagram-prize |
Սկզբնապես մրցանակը սահմանվել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի անցկացման ժամանակաշրջանում[2] և այդ ժամանակից ի վեր ամեն տարի հանձնվում է The Bookseller ամսագրի կողմից՝ դրա խմբագիր Հորաս Բենթի ղեկավարությամբ[3][4]։ Ի սկզբանե հաղթողներին որոշում էին մասնագետները, սակայան 2000 թվականից ի վեր հաղթողը որոշվում է The Bookseller ամսագրի կայքում հանրային հարցման արդյունքներով[5][6][7]։
Մրցանակի ստեղծման պահից ի վեր տարբեր տարաձայնություններ են եղել։ Օրինակ՝ երկու անգամ մրցանակը չի շնորհվել, քանի որ ոչ մի անվանում չի ճանաչվել բավականին տարօրինակ[8]։ Բենթը բողոքել է հանրության կողմից ընտրված որոշ հաղթողներից[9][10]։ Ամենավերջին հաղթողը՝ 2019 թվականի նոյեմբերին, դարձել է Չարլզ Լ․ Դոբինսի «Կեղտոտ անցքը և դրա վարիացիաները»[11]։
Պատմություն
խմբագրելԹեև այս մրցանակը սահմանվել է The Bookseller («Գրավաճառը») ամսագրի կողմից, ամենատարօրինակ վերնագրով գրքի համար մրցանակի գաղափարն առաջարկվել է Diagram Group ընկերության համահիմնադիր Բրյուս Ռոբերտսոնի և Թրևոր Բոունֆորդի կողմից, 1978 թվականին Ֆրանկֆուրտի գրքի հերթական տոնավաճառի անցկացման ժամանակ ուշադրություն գրավելու համար[12]։ Bookseller-ը փոքր հարցում է անցկացրել տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցող գործընկերների շրջանում։ Մասնակիցները պետք է պատմեին գրքերի ամենազարմանալի և պարադոքսալ վերնագրերի մասին, որոնք նրանք հանդիպել էին վերջին շրջանում։ Հարցման արդյունքներն այնքան են զարմացրել հրատարակիչներին, որ նրանք որոշել են ամենամյա մրցանակ սահմանել ամենաանհեթեթ վերնագրի համար[13]։ Սկզբում մրցանակը կոչվում էր «Diagram Group Prize for the Oddest Title at the Frankfurt Book Fair» (անգլ.՝ Diagram Group-ի մրցանակ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում ամենատարօրինակ անվանման համար), և այն ժամանակ կարող էր առաջադրվել գրքի տոնավաճառին մասնակցող ցանկացած գիրք։
1987 և 1991 թվականներին մրցանակը չի հանձնվել։ 2000 թվականից ամսագիրը սկսել է հաշվի առնել նաև ընթերցողների կարծիքները և ձայները։ Իսկ 2009 թվականից ի վեր քվեարկությունը հաշվի է առնում նաև Թվիթթերում անցկացված հարցումի արդյունքները[1]։ Դա հանգեցրել է մրցանակի անվանակարգորդների թվի կտրուկ ավելացմանը, որը ռեկորդային է դարձել մրցանակի ողջ պատմության ընթացքում։ Ներկայացվել է 90 գիրք (այդ թվում՝ 50-ը Թվիթթերից), ինչը գրեթե 3 անգամ ավելի էր նախորդ տարվա արդյունքից (32)։ Սակայն մրցանակի խմբագիր Հորաս Բենթը (որը գլխավորել է ամսագիրը 1982 թվականին) հայտնել է իր տարակուսանքը և դժգոհությունը, քանի որ քվեարկողներից շատերը խախտել են կանոնը՝ նախորդ տարիներին և նույնիսկ 1880 թվականին լույս տեսած գրքեր առաջադրելով[14][15]։
Diagram մրցանակն ամեն տարի գրավում է մամուլի ուշադրությունը[16]։ 2008 թվականին այս մրցանակի համար քվեարկությանը մասնակցել է ավելի շատ մարդ (8,500 ձայն), քան Բուքերյան մրցանակի համար քվեարկությանը (7,800)[17][18]։
Հաղթողին առաջադրած ընթերցողին հատուկ մրցանակ է շնորհվում՝ շամպայնի կամ Բորդոյի կարմիր գինու շիշը[16], որը բարձրացնում է գրքի հեղինակի հրապարակայնությունը[19]։
Ձևաչափ
խմբագրելԻ սկզբանե անվանակարգորդները սահմանափակվում էին միայն Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի գրքերով, սակայն դա տարածվել է The Bookseller ամսագրի ավանդական ընթերցող լսարանի, գրադարանավարների, հրատարակիչների և գրավաճառների կողմից ուղարկված նյութերի վրա, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որ մրցանակը չի շնորհվի։ 2009 թվականին նյութերը կարելի էր ուղարկել նաև Բենթի կամ The Bookseller-ի թվիթթերյան կայքէջերին։ Մարդիկ չեն կարող առաջադրել իրենց սեփական ստեղծագործությունները, ինչպես նաև ընտրել այն գրքերը, որոնք իրենք են հրատարակել։ Այն վերնագրերը, որոնք հատուկ ստեղծվել են ծիծաղելի լինելու համար, սովորաբար մերժվում են[20]։ Ի սկզբանե հաղթողներին որոշում էր մրցավարական կոլեգիան, սակայն 2000 թվականից ի վեր հաղթողը որոշվում է համացանցում անցկացվող հանրային հարցման արդյունքներով։ Բենթը դիմադրել է այդ քայլին և սպառնացել է հրաժարական տալ, սակայն հետագայում փոշմանել է և այժմ նա կազմում է եզրափակիչ փուլ անցած թեքնածուների կարճ ցուցակը։ Թեև գիրքը կարող է գրված լինել ցանկացած լեզվով, դրա անվանումը պետք է անգլերեն լինի։
Գրքեր մրցանակի մասին
խմբագրել2008 թվականի սեպտեմբերին Aurum Press հրատարակչությունը գիրք է հրատարակել Diagram մրցանակի մասին, որը կոչվում էր «Ինչպես խուսափել հսկայական նավերից և այլ անճշմարտանման վերնագրերով գրքեր» (անգլ.՝ How to Avoid Huge Ships and Other Implausibly Titled Books): Ջոել Ռիքեթի կողմից գրված ներածությամբ գիրքը թողարկվել է մրցանակի 30-ամյակի կապակցությամբ։ Դրանում ներկայացվել է նախորդ տարիների հաղթողների և մրցանակակիրների գրքերի շապիկների հավաքածուն[21]։ 2009 թվականի հոկտեմբերին լույս է տեսել «Պավիանների մետաֆիզիկա և ավելի անճշմարտանման վերնագրերով գրքեր» (անգլ.՝ Baboon Metaphysics And More Implausibly Titled Books), որը ներառել է Բենթի կողմից գրված ներածությունը[22]։
Diagram of Diagrams
խմբագրելԵրկու հատուկ հոբելյանական մրցանակները, որոնք հայտնի են որպես «Diagram of Diagrams», հանձնվել են Diagram մրցանակի ինչպես 15-րդ, ադյպես էլ 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մրցանակներին առաջադրվածները մինչ այդ պահը բոլոր նախորդ հաղթողներներն էին։ 1993 թվականին 15-րդ տարեդարձի մրցանակի հաղթող է դարձել «Մերկ մկների վերաբերյալ երկրորդ միջազգային կոնֆերանսի աշխատություններ» (անգլ.՝ Proceedings of the Second International Workshop on Nude Mice), որն առաջին Diagram մրցանակի դափնեկիրն էր[23][24]։ Երկրորդ «Diagram of Diagrams»-ը, որի մասին հայտարարվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին, հանձնվել է «Հունական գյուղական փոստատարները և նրանց մարման համարներ» (անգլ.՝ Greek Rural Postmen and Their Cancellation Numbers) գրքին՝ 1996 թվականի հաղթողին[24]։
Մրցանակակիրներ
խմբագրելՄրցանակի դափնեկիրների ցանկ[17]․
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ (անգլերեն) անվանում | Հեղինակ | Հրատարակիչ | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1978 | «Մերկ մկների վերաբերյալ երկրորդ միջազգային կոնֆերանսի աշխատություններ»[25] | «Proceedings of the Second International Workshop on Nude Mice» | Հեղինակների կոլեկտիվ | University of Tokyo Press | Լաբորատոր մկների արգելակված իմունային համակարգի բժշկական հետազոտություններ[26] |
1979 | «Մադամը որպես գործարար․ Կարիերայի կառավարում տնային մարմնավաճառության մեջ»[27] | «The Madam as Entrepreneur: Career Management in House Prostitution» | Բարբարա Շերման Հեյլ | Transaction Press | Մարմնավաճառության արդյունաբերության ոլորտում աշխատելու մասին |
1982 | «Բնակչություն և այլ խնդիրներ․ Ընտանիքի պլանավորում, բնակավայրեր 1000 միլիոնի համար, աշխատանք»[27] | «Population and Other Problems: Family Planning, Housing 1,000 Million, Labour Employment» | Հեղինակների կոլեկտիվ | China National Publications | Ակնարկներ Չինաստանի ժողովրդագրական իրավիճակի մասին |
1983 | «Երկայնակի գլանման ժամանակից տեսության չլուծված խնդիրներ»[27] | «Unsolved Problems of Modern Theory of Lengthwise Rolling» | Ա․ Ի․ Ցելիկով, Գ. Ս. Նիկիտին, Ս. Ե. Ռոկոտյան | Mir Publishers | Մետաղի մշակման տեխնիկայի մասին[28] |
1987 | Չի հանձնվել | ||||
1988 | «Վերսալ․ Հայացք Շվեդիայից»[27] | «Versailles: The View from Sweden» | Էլայն Դի, Գայ Ուոլթոն | University of Chicago Press | Քուփերի-Հյուիթի թանգարանի ցուցահանդեսների հավաքածու և ֆրանսիական բարոկկոյի և կլասիցիզմի ազդեցությունը ժամանակակից Շվեդիայի վրա[29] |
1989 | «Ինչպես կղկղել անտառում․ էկոլոգիական մոտեցում մոռացված արվեստին»[30] | «How to Shit in the Woods: An Environmentally Sound Approach to a Lost Art» | Քեթլին Մեյեր | Ten Speed Press | Խուլ տեղում մարդկային մնացուկների պատասխանատու մշակման մասին[31] |
1991 | Չի հանձնվել | ||||
1992 | «Ինչպես խուսափել հսկայական նավերից»[27] | «How to Avoid Huge Ships» | Ջոն Թրիմեր | Cornwell Maritime Press | Զբոսանավերի նավաստիների խորհուրդները ծովային ուղիների վտանգի մասին[32] |
1994 | «Բետոնի պատմության նշանակալի պահեր»[27] | «Highlights in the History of Concrete» | Ս․ Ս․ Սթենլի | British Cement Association | Գրքի վերնագիրը խոսում է ինքն իր մասին |
1996 | «Հունական գյուղական փոստատարները և նրանց մարման համարներ»[33] | «Greek Rural Postmen and Their Cancellation Numbers» | Դերեկ Վիլան | Hellenic Philatelic Society of Great Britain | Հունաստանի փոստային ծառայության պատմություն[34] |
1997 | «Սեքսի ուրախությունը. Փոքր հրատարակություն»[27] | «The Joy of Sex: Pocket Edition» | Ալեքս Քոմֆորթ | Mitchell Beazley | Գրքի վերնագիրը խոսում է ինքն իր մասին |
1999 | «Մոլախոտերը փոփոխվող աշխարհում. Բույսերի պաշտպանության բրիտանական միության խորհրդի աշխատանքների ժողովածու № 64»[27] | «Weeds in a Changing World: British Crop Protection Council Symposium Proceedings No. 64» | Չարլզ Սթիրթոն | British Crop Protection Council | Այլ անվանում՝ «Բալկանյան թերակղզու թիթեռների սեռական օրգանները․ Վերջնական ցանկ», սկզբում ֆավորիտ էր, սակայն ավելի ուշ մերժվել է[35] |
2005 | «Մարդիկ, ովքեր չգիտեն, որ մահացել են․ Ինչպես են նրանք կապվում անտեղյակ օտարներին և ինչ անել դրա հետ»[36] | «People Who Don’t Know They’re Dead: How They Attach Themselves To Unsuspecting Bystanders and What to Do About it» | Գերի Լեոն Հիլ | Red Wheel/Weiser Books | Մարմինների մեջ նստած, բայց նրանց չպատկանող մահացած հոգիների մասին[37] |
2006 | «Մոլորված գնումների սայլակները Հյուսիսարևելյան Ամերիկայում. Դաշտային նույնականացման ուղեցույց»[38] | «The Stray Shopping Carts of Eastern North America: A Guide to Field Identification» | Ջուլիան Մոնթագյու | Harry N. Abrams | Տեղեկագիրք նետված սայլակների նույնականացման համար[39] |
2007 | «Եթե վիճաբանությունների դադարում եք ցանկանում ձեր հարաբերությունների մեջ, սկսեք ձեր ոտքերից»[40] | «If You Want Closure in Your Relationship, Start with Your Legs» | Բիգ Բում (բոզարածի կեղծանունը)[19] | Simon & Schuster US | Գրքի վերնագիրն այնքան հաջող է, որ ընթերցանության անհրաժեշտությունը վերանում է ինքն իրեն[40] |
2008 | «Կաթնաշոռի 60-միլիգրամ տուփերի հեռանկարները 2009-2014 թվականների համար»[41] | «The 2009—2014 World Outlook for 60-milligram Containers of Fromage Frais» | Ֆիլիպ Փարքեր | Icon Group International | Գիրքը ստեղծվել է վերլուծական ծրագրով, որը թույլ է տալիս ստեղծել մեծ քանակությամբ նեղ մասնագիտական տեքստեր, որոնց բովանդակությունը հավաքվում է տվյալների բազաների և որոնողական հարցումների մշակումից հետո[7][41] |
2009 | «Քարգահակարային արկածներ հիպերբոլիկ հարթություններով»[42] | «Crocheting Adventures with Hyperbolic Planes» | Դայնա Տայմինյա | A K Peters, Ltd. | Հելունով գործվածքների օգնությամբ մաթեմատիկական օբյեկտների վիզուալիզացիայով աշխատանքի օրինակ[42] |
2010 | «Ստոմատոլոգիական պրակտիկայի կառավարում. Չինգիզ խանի մեթոդը»[43] | «Managing a Dental Practice: The Genghis Khan Way» | Մայքլ Յանգ | Radcliffe | Տեղեկատու ստոմատոլոգիական կլինիկայի կառավարչի համար[44], մարդկանց կառավարման և անձնակազմի ընտրության մեջ մեծ նվաճողի փորձի հիման վրա[45]։ |
2011 | «Պատրաստում ենք կղկղանքով»[46] | «Cooking with Poo» | Սայուդ Դայվոնգ | Urban Neighbours of Hope | Թայերեն խոհարարական գիրք։ Գրքի վերնագիրն իրականում հղում է հեղինակի մականունին՝ Փու[47] |
2012 | «Ինչպես պաշտպանել ձեր հավանոցը գոբլիններից»[48] | «Goblinproofing One’s Chicken Coop» | Ռեջինալդ Բեյքելի | Conari Press | «Ընթերցողներն ընտրել են իրենց հավերին առավել տհաճ առասպելական արարածներից պաշտպանելու շատ կարևոր աշխատանքը։ Բոլորին հայտնի է, թե ինչպես են ճտերի համար վտանգավոր կատուները և աղվեսները, էլ չենք խոսում հավի տիզերի մասին, սակայն այժմ հասարակությունը խոստովանել է, որ եկել է ժամանակը ուշադրություն դարձնել այդ թերագնահատված վտանգին»՝ մրցանակի խմբագիր Հորաս Բենթ[48] |
2013 | «Ինչպես կղկղել ժամադրության ժամանակ»[49] | «How to Poo on a Date» | Մեթս և Էնզո | Prion Press | Մրցանակի համար պատասխանատու ամսագրի աշխատակիցը գովել է հանրության ընտրությունը՝ ասելով, որ «նրանք ոչ միայն առանձնացրել են մրցանակի ոգին իրապես արտացոլող վերնագիրը, այլև ընտրել են առաջնորդություն, որը կարող է օգնել բարդ և նրբանկատ իրավիճակներում»[49] |
2014 | «Անծանոթներն ունեն լավագույն կոնֆետները» | «Strangers Have the Best Candy» | Մարգարեթ Մեթս Շուլթ | Choose Art | Ինքնահրատարակված ճանապարհային օրագիր |
2015 | «Չափազանց մերկ նացիստների համար» | «Too Naked For the Nazis» | Ալան Սթեֆորդ | Fantom Films | Wilson, Keppel and Betty-ի կենսագրություն, որը հրապարակվել է Fantom Films-ի կողմից[50] |
2016 | «Սեզոնային տոմս ունեցող փիղ ուղևորի պահապանը․ Խոզեր պահելու ամբողջական ուղեցույցը, երբ ժամանակը ձեր ամենաթանկ ապրանքն է» | «The Commuter Pig Keeper: A Comprehensive Guide to Keeping Pigs when Time is your Most Precious Commodity» | Միքայելա Գայլս | Old Pond Publishing | Խոզերի փոքր հոտի խնամքի գործնական ուղեցույց[51] |
2018 | «Ջրի եռման ուրախությունը» | «The Joy of Waterboiling» | Թոմաս Գյոթց ֆոն Օսթ | Achse Verlag[52] | Առաջին ոչ անգլերեն գիրքը, որը հաղթել է (հրատարակվել է անգլերեն վերնագրով, սակայն գերմաներեն բովանդակությամբ)[53] |
2019 | Կեղտոտ անցքը և դրա վարիացիաները | «The Dirt Hole and its Variations» | Չարլզ Լ․ Դոբինս | Ինքնահրատարակված[54] | Առաջին հետմահու հաղթանական տարած հեղինակը[11] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bent Horace. A Bluffer’s Guide to the Diagram Prize Արխիվացված 2010-12-01 Wayback Machine. The Bookseller. 21 October 2009.
- ↑ 2,0 2,1 Lyall Sarah. Odd Prize: Judging a Book by Its Title. The New York Times. 27 March 2009.
- ↑ 3,0 3,1 Rickett Joel. How to Avoid Huge Ships and Other Implausibly Titled Books. Aurum Press. London. 1 September 2008. Pp.6-7. isbn 978-1-84513-321-4
- ↑ 4,0 4,1 Diagram book for Xmas Արխիվացված 2008-04-01 Wayback Machine. The Bookseller. 28 March 2008.
- ↑ Ezard John. Bombproof Your Horse wins title fight. 21 January 2005. The Guardian
- ↑ Bent Horace. An odd question Արխիվացված 2009-04-14 Wayback Machine. The Bookseller. 12 January 2009.
- ↑ 7,0 7,1 Fromage Frais wins odd title prize Արխիվացված 2009-05-01 Wayback Machine. The Bookseller. 27 March 2009.
- ↑ Rickett, p. 9
- ↑ Ezard, John (2005 թ․ հունվարի 21). «Bombproof Your Horse wins title fight». The Guardian. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
- ↑ Bent, Horace (2009 թ․ հունվարի 12). «An odd question». The Bookseller. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
- ↑ 11,0 11,1 Bent, Horace (2019 թ․ նոյեմբերի 29). «The Dirt Hole cleans up to claim the 2019 Diagram Prize». The Bookseller. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Bent, Horace (2018 թ․ հոկտեմբերի 26). «When success is not enough». The Bookseller. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Объявлен шорт-лист премии Diagram за самые странные и забавные названия книг
- ↑ Neilan Catherine. http://www.thebookseller.com/news/111542-record-number-of-submissions-for-the-2009-odd-title-prize.html Արխիվացված 2010-02-05 Wayback Machine Record number of submissions for the 2009 odd title prize. The Bookseller. 3 February 2010.
- ↑ Bent Horace. http://www.thebookseller.com/blogs/111161-the-2009-diagram-prize-a-prequel.html Արխիվացված 2010-04-12 Wayback Machine The 2009 Diagram Prize: A Prequel. The Bookseller. 2 February 2010.
- ↑ 16,0 16,1 Rickett, p. 10
- ↑ 17,0 17,1 http://www.thebookseller.com/in-depth/feature/64672-more-odd-than-odd.html Արխիվացված 2010-12-02 Wayback Machine More odd than odd. The Bookseller. 7 August 2008
- ↑ http://www.themanbookerprize.com/news/stories/1099 Արխիվացված 2008-10-11 Wayback Machine Midnight’s Children wins Best of the Booker. The Man Booker Prize. 10 July 2008
- ↑ 19,0 19,1 http://www.thebookseller.com/news/53656-oddest-book-titles-prize-shortlist-announced.html Արխիվացված 2010-11-12 Wayback Machine Oddest book titles prize shortlist announced. The Bookseller. 22 February 2008.
- ↑ Rickett, p. 7.
- ↑ «Oddest title is crowned». The Bookseller. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Aurum Press Catalogue: Autumn 2009 (PDF). London: Aurum Press. 2009. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Flood, Alison (2008 թ․ սեպտեմբերի 5). «Greek Postmen win oddest book title prize». The Guardian. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 24,0 24,1 «Greek Postman wins Diagram of Diagrams». The Bookseller. 2008 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Klein, Jen; Geib, Rob; Wernet, Dorothee (2005 թ․ հուլիսի 8). «Book Reviews». Immunogenetics. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Book reviews — Springer(չաշխատող հղում)
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 Lenta.ru: Культура: Неправдоподобно прекрасное
- ↑ Unsolved Problems of Modern Theory of Lengthwise Rolling
- ↑ Art: Versailles Palace In Swedish Perspective — New York Times
- ↑ Rickett, p. 94-95
- ↑ Rickett, pp. 94-95
- ↑ The Diagram Prize: Judging a Book by its Title - The New York Times
- ↑ Lenta.ru: Культура: «Беспризорные тележки» выиграли литературную премию
- ↑ Rickett, p. 34-35
- ↑ Weeds oust insects' genitalia to win title | UK news | The Guardian
- ↑ Lenta.ru: Культура: В Британии стартовал конкурс на самое странное название книги
- ↑ People Who Don't Know They're Dead: How They Attach Themselves to Unsuspecting Bystanders and What to Do About It: Gary Leon Hill: 0824297632979: Amazon.com: Books
- ↑ Rickett, p. 26-27
- ↑ Rickett, pp. 26-27
- ↑ 40,0 40,1 Lenta.ru: Культура: Британский журнал выбрал самое курьезное название книги
- ↑ 41,0 41,1 Lenta.ru: Культура: «Упаковки для творога» победили «Метафизику бабуина»
- ↑ 42,0 42,1 Lenta.ru: Культура: В Великобритании выбрали книгу с самым курьезным названием
- ↑ «Genghis Khan dentistry book wins odd title prize». BBC. 2011 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ BBC News — Genghis Khan dentistry book wins odd title prize
- ↑ «Организаторы премии Diagram опубликовали список участников». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Cooking with Poo wins Diagram Prize for oddest title». BBC. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ Lenta.ru: Из жизни: Конкурс самых нелепых названий выиграла кулинарная книга Краба
- ↑ 48,0 48,1 Lenta.ru: Культура: Книги: Выбрана книга с самым нелепым названием
- ↑ 49,0 49,1 Lenta.ru: Культура: Книги: Вручена премия за самое нелепое книжное название
- ↑ «Too Naked For the Nazis claims 38th Diagram Prize». The Bookseller. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Some pig: porcine sizzler claims 39th Diagram Prize». Bookseller. 2017 թ․ հուլիսի 27.
- ↑ «The Diagram Prize 2018 shortlist revealed». The Bookseller. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Bent, Horace (2018 թ․ նոյեմբերի 23). «Full boil: foreign language entry wins 2018 Diagram Prize». The Bookseller. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Bent, Horace (2019 թ․ նոյեմբերի 1). «Life begins—again—at 41 for the Diagram Prize as six vie for title». The Bookseller. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Բենթ, Հորաս։ Պավիանների մետաֆիզիկա և ավելի անճշմարտանման վերնագրերով գրքեր։ Լոնդոն․ Aurum Press։ 2009 թվականի հոկտեմբերի 8։ ISBN 978-1-84513-498-3
- Ռիքեթ, Ջոել։ Ինչպես խուսափել հսկայական նավերից և այլ անճշմարտանման վերնագրերով գրքեր։ Լոնդոն․ Aurum Press. 2008 թվականի սեպտեմբերի 1։ ISBN 978-1-84513-321-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Մրցանակի պաշտոնական կայք Արխիվացված 2010-02-17 Wayback Machine(անգլ.)
- BBC՝ Odder book titles make shortlist (անգլ.)
- Հորաս Բենթը The Bookseller Արխիվացված 2010-01-23 Wayback Machine-ում(անգլ.)