Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ (գերմ.՝ Frankfurter Buchmesse), աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառը։ Այն ամեն տարի տեղի է ունենում հոկտեմբերի կեսերին գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Հինգ օրում այդ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ աշխարհի մոտավորապես 100 երկրներից. փառատոնն ունենում է ավելի քան 286 հազար այցելու։ Տարբեր ժամանակներում Ֆրանկֆուրտի տոնավաճառի պատվավոր հյուրեն են եղել Ֆինլանդիան (2014[1]), Թուրքիան (2008), Հնդկաստանը (2006), Ռուսաստանը (2003), Պորտուգալիան (1997), Ճապոնիան (1990)։

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ
Frankfurter Buchmesse 2011 logo.svg
FrankfurterBuchmesse2008.JPG
Տեսակգրքի տոնավաճառ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՎայրMesse Frankfurt?
Առաջինըսեպտեմբերի 18, 1949
book-fair.com և buchmesse.de
Frankfurt Book Fair Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Աշխարհում գրքի ոչ մի փառատոն չունի այնպիսի հին պատմություն, ինչպիսինն է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատմությունը։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1473 թվականին[2] և պարբերաբար իրականացվել է 1574 թվականից սկսած։ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը ավանդաբար կապված է Յոհան Գուտենբերգի կողմից Ֆրանկֆուրտի մոտակայքում` Մայնցում, հիմնված գրքի տպագրության հետ։ Այդ ժամանակվանից ի վեր Ֆրանկֆուրտը համարվում է Եվրոպայի գրքի տոնավաճառի մայրաքաղաքը։

ՀակասություններԽմբագրել

2007 թվականի տոնավաճառը քննադատության է արժանացել իսպանական ու գերմանական մամուլում։ Գերմանական Der Spiegel պարբերականն այն «սահմանափակ» է անվանել` իսպաներենով գրող մի շարք կատալոնացի գրողների գործեր ցուցահանդեսում չընդգրկելու քաղաքականության պատճառով[3]։ Այս որոշումը տոնավաճառի կազմակերպիչներն ընդունել էին չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի կառավարությունը ավելի քան 6 միլիոն եվրո էր փոխանցել տոնավաճառի ծախսերի համար[4]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել