Ջեսիկա Սմիթ, (անգլ.՝ Jessica Smyth, առավել հայտնի է որպես Biig Piig, հունվարի 22, 1998(1998-01-22)), իռլանդացի երգչուհի, երգերի հեղինակ և ռեփեր, որը ծավալում է իր գործունեությունն Արևմտյան Լոնդոնում։ Նա հանդես է գալիս անգլալեզու և իսպանալեզու երգերով։ Biig Piig-ը պայմանագիր ունի RCA Records-ի հետ։

Biig Piig
Ի ծնե անունՋեսիկա Սմիթ
Ծնվել էհունվարի 22, 1998 (26 տարեկան)
Կորկ, Իռլանդիա
Ժանրերհիփ հոփ, նեո սոուլ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներկիթառ, ուկուլելե
Գործունեություն2016-այժմ
ԼեյբլRCA Records
ԿապվածԼավա Լա Ռուե, Մաք Ուեթա

Վաղ կյանք խմբագրել

Սմիթը ծնվել է Իռլանդիայի Կորկ քաղաքում և մեծացել Իսպանիայում[1], որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքն այն պատճառով, որ նոր երկրի կլիման ավելի բարենպաստ էր Ջեսիկայի եղբոր ասթմայի համար[2]։ Նորից Իռլանդիա վերադառնալուց հետո, նա սկզբում կարողանում էր խոսել և գրել միայն իսպաներեն, և նա ստիպված էր ինտեգրվել իռլանդական մշակույթի մեջ։ Ուոթերֆորտում և Քերիում ապրելուց հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է Արևմտյան Լոնդոն[1], որտեղ Սմիթն աշխատել է որպես պոկերի գիշերային դիլեր[3] և որտեղ նրա ծնողները շարունակել են կառավարել փաբով[4]։

Նա սկսել է երգեր գրել Լոնդոնում ապրելու առաջին վեց ամիսների ընթացքում[5]։ Նրա վրա ազդել են այնպիսի ակուստիկ երաժիշտներ, ինչպիսիք են Լյուիս Ուաթսոնը և Բեն Հովարդը[3]։ Սկզբում նա գրում էր ֆոլկ ժանրում՝ ուկուլելեի և կիթառի վրա։ Հետո՝ Richmond College-ի երաժշտական տեխնիկայի դասարանում նա հանդիպել է Լավա Լա Ռուին՝ NiNE8-ի հիմնադիր և ստեղծագործական տնօրենին[6]։ NiNE8-ը նույն կերպ մտածող երիտասարարդ երաժշտական արտիստների կոլեկտիվ է[7]։

Այն ժամանակաշրջանի ընթացքում Սմիթը հանդես է եկել Soho-ի միքսում՝ միանալով NiNE8-ին, և գտել է նոր ձայն 2015-ի ֆրիսթայլինգ սեսիայում[8], որտեղ նա նաև հանդիպել է Մաք Ուեթային, որի հետ սկսել է երգեր գրել, և ով դարձել է նրա գլխավոր պրոդյուսերը։

Կարիերա խմբագրել

2016 թվականին Սմիթը սկսել է իր երաժշտությունը բեռնել SoundCloud-ում։ 2017 թվականին նրա «Vice City» սինգլը գրավել է COLORS թվային երաժշտական հարթակի ուշադրությունն, որը հրավիրել է նրան կենդանի վիդեոների սեսիա ձայնագրելու համար նրանց Բեռլին ստուդիան։ Այն թողարկվել է ապրիլի 13-ին՝ երգչուհու համար ճեղքումային դառնալով, դիտվելով ՅուԹյուբում մոտ վեց միլիոն անգամ և մոտ երեք միլիոն լսում հավաքելով Spotify-ում[9]։ Դրան հաջորդել են «24K» և «Perdida» սինգլները։

2018 թվականի ապրիլի 27-ին նա թողարկել իր նախագծերի տրիլոգիայից առաջինը՝ հինգ երգ ներառող «Big Fan of the Sesh, Vol 1» մինի ալբոմը[10]։ «A World Without Snooze, Vol 2»-ը հաջորդել է 2019 թվականի մարտի 22-ին։ Նույն տարվա հունիսին նա պայմանագիր է կնքել RCA Records-ի հետ[11], թողարկելով «Roses and Gold» երգը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ իր սպասվող հեդլայն շրջագայության աջակցման համար[12]։ Դրանից հետո լույս է տեսել նրա առաջին թողարկումը նոր լեյբլի վրա՝ «Sunny» երգն, որը պրոդյուսերավորել է Զաք Նահոմեն[13]։

Տրիլոգիայի երրորդ մասը՝ «No Place For Patience, Vol. 3»-ը, RCA-ում իր առաջին մինի ալբոմը, թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին[14]։

Բեմական կեղծանուն խմբագրել

Սմիթը տեսել է «Biig Piig» կեղծանունը պիցցայի մենյուի մեջ[15]։ Նա բացատրել է, որ կեղծանունը «ճնշում չի գործադրում իր վրա՝ նա կարող է անկանոն լինել, կարող է լինել սիրալիր կամ համատեղել այս գծերը»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freyaldenhoven, Laura (2019 թ․ նոյեմբերի 20). «Biig Piig: Finding a home in music». Dork. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  2. Williams, Jenessa (2019 թ․ դեկտեմբերի 10). «CLASS OF 2020: BIIG PIIG». DIY. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  3. 3,0 3,1 Cochrane, Greg (2017 թ․ սեպտեմբերի 12). «Behind Biig Piig's minimal songwriting is an ex-poker dealer embracing her own messy world». Loud and quiet. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  4. Joshi, Tara (2019 թ․ հոկտեմբերի 12). «One to watch: Biig Piig». The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  5. Cahill, Ryan (2018 թ․ մայիսի 10). «Biig Piig». Wonderland. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  6. Byrne, Stephen (2019 թ․ հունվարի 28). «BIIG PIIG». Golden Plec. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  7. 7,0 7,1 Bulut, Selim (2018 թ․ ապրիլի 6). «Biig Piig: Finding a home in music». Dazed. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  8. Ramos, Chuck (2018 թ․ օգոստոսի 28). «Biig Piig: Finding a home in music». Ones to Watch. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Biig Piig - Vice City - A COLORS SHOW». YouTube. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  10. Williams, Jenessa (2019 թ․ դեկտեմբերի 10). «CLASS OF 2020: BIIG PIIG». DIY. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  11. Kerwick, Sean (2019 թ․ հոկտեմբերի 21). «INTRODUCING BIIG PIIG». DIY. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  12. «BIIG PIIG SHARES HAZY NEW TRACK 'ROSES AND GOLD'». DIY. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  13. Samways, Gemma. «Biig Piig: Together, apart». Crack Magazine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  14. Rudas, Matthew (2019 թ․ նոյեմբերի 4). «Biig Piig Showcases Her Versatility and Dreamlike Vocals in 'No Place for Patience, Vol. 3'». Ones to Watch. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  15. Biddles, Claire (2018 թ․ մարտի 15). «On The Rise: Biig Piig». The Line of Best Fit. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.