Տիտանների գրոհը

Տիտաների գրոհը կամ Հսկաների գրոհը դա անիմե է եւ մանգա է, մի քաղաքի մասին է, որը պաշտպանված է Տիտաններից…
(Վերահղված է Attack on Titanից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտանների գրոհը (այլ կիրառումներ)

Տիտանների գրոհը (ճապ.՝ 進撃の巨人 Shingeki no Kyojin), Հաջիմե Իսայամայի գրած ճապոնական մանգա սերիաների շարք, որի հիման վրա նկարվել է անիմե-ադապտացիան։ Մանգան լույս է տեսել «Kodansha» հրատարակչության Bessatsu Shōnen ամսագրում 2009 թվականի սեպտեմբերի 9-ին։ 2016 թվականի դեկտեմբերի տվյալներով կազմվել է մանգա սերիաների 21 տանքոբոն գլուխներ։

Տիտանների գրոհը
進撃の巨人
(Shingeki no Kyojin)
Ժանրմութ ֆենտեզի, ֆանտաստիկ, սարսափ, դրամա, հետ-ապոկալիպտիկ[1]
Մանգա
ՀեղինակՀաջիմե Իսայամա
ՀրատարակիչKodansha
ԼսարանՇոնեն մանգա
ԱմսագիրBessatsu Shōnen Magazine
ՀեռարձակումՍեպտեմբերի 9, 2009 թ. – շարունակվում է
Հատորներ21
Վեպեր
Մանգա
Անիմե
ՌեժիսորՏեցուրո Արակի
Մասաշի Կոիզուկա(երկրորդ եթերաշրջան)
ՊրոդյուսերՏեցույա Կինոշիտա
Կենսուկե Տատեիշի
Ջորջ Վադա
Շին Ֆուրակավա
Տոմոհիտո Նագասե
Տոշիհիրո Մաեդա
ՀեղինակՅասուկո Կոբայաշի
ԿոմպոզիտորՀիրոյուկի Սավանո
ՍտուդիաWit Studio
Production I.G (կոոպերատիվ արտադրություն
ՀեռարձակումMBS, Tokyo MX, FBS, TOS, HTB, TVA, BS11
Առաջին հեռարձակում Ապրիլի 7, 2013 թ. – շարունակվում է
Անիմե ֆիլմ
Տիտանների գրոհը – Մաս 1։
Բոսորագույն Նետ և Աղեղ
Տիտանների գրոհը – Մաս 2։
Ազատության Թևեր
ՌեժիսորՏեցուրո Արակի
ՀեղինակՅասուկո Կոբայաշի
ԿոմպոզիտորՀիրոյուկի Սավանո
ՍտուդիաWit Studio
Production I.G (կոոպերատիվ արտադրություն
ԹողարկումՆոյեմբերի 22, 2014 թ. (Մաս 1)
Հուլիսի 27, 2015 թ. (Մաս 2)
Տևողություն120 րոպե (յուրաքանչյուրը)
Կինոֆիլմեր
Տեսախաղեր
  • Shingeki no Kyojin
  • Shingeki no Kyojin -Hangeki no Tsubasa-
  • Blu-ray Disc Visual Novel Vol.1
  • Attack on Titan: Humanity in Chains
  • Blu-ray Disc Visual Novel Vol.2
  • Shingeki no Kyojin -Hangeki no Tsubasa- Online
  • Shingeki no Kyojin -Jiyū e no Hōkō-
  • Shingeki no Kyojin Banda Attack on Typing
  • Attack on Titan

Գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը նման է XIX դարի Եվրոպային։ Ամբողջ մարդկությունը գոյատևում է մի քաղաքում, որը շրջապատված է հսկայական պատերով։ Պատերը կառուցվել են, որպեսզի մարդիկ պաշտպանվեն տիտաններից՝ հսկայական մարդակերպ էակներից, որ կարծես թե աննպատակ ուտում են մարդկանց։ Պատմության գլխավոր հերոսի՝ Էրեն Եգերի, իր որդեգրյալ քրոջ՝ Միկասա Աքերմանի և նրանց ընկերոջ՝ Արմին Արլերթի մասին է, որոնց կյանքը փոխվում է, երբ Հսկա տիտանը (անգլ.՝ Colossus Titan) հարձակվում է և քանդում պատերի երրորդ շարքը, որի պատճառով էլ քաղաք են ներխուժում մարդակեր տիտանները։ Քաղաքում քաոս է տիրում և հենց այդ ժամանակ էլ տիտաններից մեկը ուտում է Էրենի մորը, թողնելով երեխաներին որբ։ Ցանկանալով վրեժխնդիր լինել տիտաններից Էրենը, Միկասան և Արմինը զինվորագրվում են բանակ և միանում Հետախույզների լեգեոնին՝ հատուկ զինվորների խմբին, որոնք պայքարում են տիտանների դեմ՝ քաղաքի պատերից դուրս։

Լայթ-նովելների շարքը սկսել էր թողարկվել 2011 թվականի դեկտեմբերին և ստացել էր մանգա-ադապտացիա։ Երկու հավելյալ մանգա սերիաներ և անիմե-ադապտացիան արտադրվել են Wit Studio-ի և Production I.G-ի կողմից և ցուցադրվել ճապոնական հեռուստատեսությամբ 2013 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր։ Nitroplus ընկերության և Production I.G-ի համատեղ աշխատանքի շնորհիվ պատրաստված չորս խաղերի ադապտացիան հայտարարված էր, որ թողարկվելու էր, որպես հավելյալ, բոնուսային բովանդակություն՝ անիմեի երրորդ և վեցերորդ Blu-ray հատորների համար մի այլ խաղի հետ միասին, որը ստեղծել էր Spike Chunsoft ընկերությունը՝ Nintendo 3DS-ի համար։ Անիմեի հիման վրա նաև նկարահանվում է ֆիլմ-ադապտացիան, որի պրեմիերան լինելու է 2015 թվականին[2]։

Նկարագիր

խմբագրել

Նախաբան

խմբագրել

Պատմության սկզբից ավելի քան հարյուր տարի առաջ, հսկա, մարդակերպ արարածները՝ տիտանները (ճապ.՝ 巨人 Kyojin) հանկարծակի հայտնվել էին և առանց պատճառի, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել մարդկանց։ Այն ամենը, որ մնացել էր մարդկությունից, պատսպարվում էր քաղաքում, որը շրջապատված էր երեք պատերի շարքով՝ Մարիայի Պատը (ճապ.՝ ウォール・マリア Wōru Maria, արտաքին պատ), Ռոզայի Պատը (ճապ.՝ ウォール・ローゼ Wōru Rōze, միջին պատ), Սինայի Պատը (ճապ.՝ ウォール・シーナ Wōru Shīna, ներքին պատ)։ Մարդկությունը պատերի ներսում հարյուր տարի խաղաղության մեջ էր ապրել։ Կային մարդիկ, որոնք տիտաններին ծնված օրվանից չէին տեսել։ Այս ամենը փոխվում է մի ակնթարթում։ Էրենի ծննդավայրի՝ Շիգանշինա քաղաքի վրա, որը միացած էր Մարիայի պատին, հարձակվում է 60 մետրանոց Հսկա Տիտանը։ Հարվածելով արտաքին պատին նա անցք է բացում պատի մեջ, թույլ տալով համեմատ ավելի փոքր, սակայն ոչ պակաս վտանգավոր տիտաններին ներխուժել քաղաք։ Տիտանները սպանում են շատերին և շուտով հայտնվում է երկրորդ տիտանը՝ Զրահապատ Տիտանը (անգլ.՝ Armored Titan) և անցք է բացում Մարիայի պատի մեջ։ Մարդիկ ստիպված են լինում թողնել իրենց տները և փախչել ներքին շրջաններ։ Բնակչության հանկարծակի ներհոսքը առաջացնում խառնաշփոթ և սով։

Տիտանները հսկա, հիմնականում մկանոտ կազմվածքով, մերկ, մարդակերպ արարածներ են, սակայն չունեն սեռական օրգաններ։ Նրանց բարձրությունը տատանվում է 3-ից 15 մետրի միջև, բացառությամբ Հսկա (անգլ.՝ Colossus Titan) տիտանի։ Տիտանները բնազդաբար հարձակվում և սպանում են ցանկացած մարդու, որ հայտնվում է նրանց տեսադաշտում։ Չնայած այս վարքագծին, նրանք ըստ երևույթի չունեն սննդի կարիք, քանի որ 100 տարի ապրել են՝ առանց մարդկանցով սնվելու։ Նրանք իրենց մարմնի էներգիայի մեծ մասը ստանում են արևից և մութ վայրերում պասիվ են։ Նրանց մաշկը կոշտ է և այն գրեթե անհնար է ծակել կամ կտրել։ Տիտանների միակ, հայտնի թուլությունը նրանց վզակոթն է (վզի ետևի մասը) և այն ճիշտ խորությամբ կտրելու դեպքում, սպանում է տիտանին։ Այս ինֆորմացիան տանում է մի նոր սարքավորման ստեղծման, որը կոչվում է Ուղղահայաց Մանևրելու Սարքավորում (անգլ.՝ Vertical Maneuvering Equipment, ճապ.՝ 立体機動装置 Rittai Kidō Sōchi)։ Հատուկ մարզված մարդկանց այն հնարավորություն է տալիս շարժվել եռաչափ տարածության մեջ։ Թեև այն հմուտ օգտագործողին ավելի մեծ շարժունակության հնարավորություն է տալիս, այն կարող է նաև մկանային լարվածություն առաջացնել։ Այդ պատճառով այն պահանջում է լավ ֆիզիկական պատրաստություն և ճարպկություն։

Սյուժե

խմբագրել

«Տիտանների գրոհը» անիմեի պատմությունը Էրեն Եգերի, իր որդեգրյալ քրոջ՝ Միկասա Աքերմանի և նրանց ընկերոջ՝ Արմին Արլերթի արկածների մասին է։ Երբ Հսկա Տիտանը և Զրահապատ Տիտանը քանդում են Էրենի ծննդավայրը շրջափակող պատը, ապա քաղաք են ներխուժում տիտանները և աջ ու ձախ մարդկանց սպանում, այդ թվում նաև Էրենի մորը։ Մարդիկ ստիպված են լինում փախչել ներքին շրջաններ։ Երբ էրենը, Միկասան և Արմինը էվակուացվում են ավելի ապահով վայր, Էրենը իր առաջ նպատակ է դնում և խոստանում սպանել բոլոր տիտաններին և հետո իր ընկերների հետ միասին բանակ զինվորագրվում։ Քրտնաջան մարզումների շնորհիվ նրանք երեքով զինագրվում են Հետախույզների լեգեոն, որի շնորհիվ նրանք կկարողանային կռվել տիտանների դեմ՝ պատերից դուրս։ Զորացրվելուց հետո, նրանք երեքով դիրքավորվում են Թրոսթի շրջանում, որը միանում է Մարիայի պատին։ Համենայն դեպս, նրանց զարմացնում է Հսկա Տիտանի ներկայանալը, որը ներխուժում է քաղաք, ինչպես որ հինգ տարի առաջ։

Տիտանների հետ ճակատամարտում, Էրենը պատահմամբ բացահայտում է իր՝ սեփական կամքով տիտան դառնալու ունակության մասին։ Թեև նա մարդկանց կարծիքով վտանգավոր է մարդկության համար, շատերը՝ այդ թվում նաև Հետախույզների լեգեոնից, կարծում են, որ նա մարդկության միակ հույսն է։ Էրենի հաստատակամ վճռականության և տիտաններին հեշտությամբ սպանելու ունակության շնորհիվ, նա գտնում է իր տեղը և Միկասայի ու Արմինի հետ միասին ընդունվում է Հետախույզների լեգեոն։ Նոր տիտանների ի հայտ գալը և հասարակության հնարավոր վերջի սպառնալիքը ստիպում են Էրենին և իր ուղեկիցներին հուսահատ պայքարի մեջ մտնել ընդդեմ տիտանների, որպեսզի պաշտպանեն մարդկությունը և բացահայտեն տիտանների, պատերի և Էրենի գաղտնիքները։

Կերպարներ

խմբագրել
  • Էրեն Եգեր՝ պատմության գլխավոր հերոսը։ Իր աչքի առաջ մոր մահից հետո նա երդվեց ոչնչացնել բոլոր տիտաններին
  • Միկասա Աքերման՝ Էրենի ընկերուհին։ Պատմության սկզբից մեկ տարի առաջ՝ ավազակների հարձակումից հետո, կորցնում է ծնողներին և փրկվում է Էրենի կողմից, ինչից հետո ընդունվում է Եգերների ընտանիք։
  • Արմին Արլերթ՝ Էրենի մանկության ընկերը։ Ֆիզիկապես թույլ է, սակայն ունի լավ զարգացած ռազմավարական մտածողություն։
  • Ռայներ Բրաուն՝ Էրենի ընկերը։ Համարվում է ուժեղ կամքի և անսասան բնավորության տեր մարդ, ունի գերազանց ֆիզիկական պատրաստվածություն։ Երազում է ծննդավայր վերադառնալու մասին։

Արտադրություն

խմբագրել

Հաջիմե Իսայաման 2006 թվականին գրում է Տիտանների գրոհի միօրինակ, 65 էջանոց տարբերակը[3]։ Մինչև հրապարակումը նա արդեն մտածել էր սցենարի շրջադարձների մասին, որոնք արդեն անիմեի ցուցադրման ժամանակ հետզհետե զարգանում էին։ Ինտերնետային սրճարանում աշխատելու ժամանակ, Իսայաման վեճի էր բռնվել մի հաճախորդի հետ, որը իր օձիքից էր բռնել։ Հենց այդ միջադեպն էլ ցույց տվեց նրան՝ «վախը հանդիպել այն մարդուն, որի հետ չես կարողանա շփվել»։ Սա էլ հանդիսանում է այն զգացումը, որը նա փոխանցում տիտանների միջոցով[4]։ Հերոսների տեսքը գծանկարելուց նա օգտագործել է մի քանի մոդելներ ինչպես օրինակ մարտարվեստի վարպետ Յուշին Օկամին` Տիտան Էրենի տեսքի համար[5] և Բրոկ Լեսնարին`թ Զրահապատ Տիտանի տեսքի համար[6]։ Զորջ Վադան` անիմեի պրոդյուսերը հայտարարել է, որ «Վախի Պատը» (անգլ.՝ "Wall of Fear") ստեղծելու միտքը եկել է մեկուսացված Ճապոնական մշակույթից[7]։ Նա նաև ասել է, որ հերոսների ներքին զգացումների վառ արտահայտումը անիմեի ազդեցիկ լինելու պատճառներից մեկն է[7]։

Իսայաման դասակարգել է իր ամսական ժամանակացույցը, որպես մեկ շաբաթ կադրավորում և երկու շաբաթ գլխի նկարելը։ Պատմությունը նախատեսվել է նախօրոք, նույնիսկ նշել են, թե որ գլխում ինչ բացահայտում է լինելու[5]։ 2013 թվականի Սեպտեմբերին նա հրապարակել էր, որ պատրաստվում է ավարտել շարքը 20 հատորներով[8]։ Սկզբից Իսայաման որոշել էր շարքին ողբերգական ավարտ տալ, ինչպես Սթիվեն Քինգի The Mist ֆիլմում, որտեղ բոլոր հերոսները մահանում են։ Սակայն անիմեի և մանգայի ճանաչում ձեռք բերելը ստիպում են նրան փոխել իր որոշումը և տալ շարքին այնպիսին ավարտ, որը հուսախաբ չէր անի շարքի սիրահարներին[9][10]։

Գրված և նկարազարդված Հաջիմե Իսայամայի կողմից, «Տիտանների Գորհը» մանգան սկսվեց հրապարակվել «Kodansha» հրատարակչության Bessatsu Shōnen ամսագրում՝ սկսած 2009 թվականից։ Մանգայի գլուխները հավաքված են տանքոբոններում և հրապարակվում են Kodansha-յի կողմից 2010 թվականի մարտի 17-ից սկսած։ Մինչև 2014 թվականի օգոստոսի 8-ը թողարկվել է 14 հատոր։ 2014 թվականի հուլիսի տվյալներով մանգան ունի 40 միլիոն օրինակ տպագրության մեջ։ Մանգայի 12-րդ հատորը տպագրվել է 2.2 միլիոն օրինակով, որի շնորհիվ էլ Տիտանների գրոհը մանգան դարձել է երբևէ տպագրված երկու մանգաններից մեկը, որի սկզբնական տպագրված տարբերակը ունեցել է 2 միլիոնից ավել օրինակ։ Մյուս մանգան Վան Փիսն է։
Սակի Նակագավայի գրած կատակերգական սփին-օֆֆ սերիաները շարքը՝ Attack on Titan: Junior High (ճապ.՝ 進撃!巨人中学校 Shingeki! Kyojin Chūgakkō) վերնագրով, լույս է տեսել Bessatsu Shōnen ամսագրում՝ 2012 թվականի մայիսին։ Այստեղ հերոսները պայքարում են տիտանների դեմ, մինչ սովորում են միջնակարգ դպրոցում։ Մեկ այլ մանգա սերիաների շարք՝ Attack on Titan: Before the Fall վերնագրով, որը նկարել է Սատոշի Շիկին, լույս է տեսել Kodansha հրատարակչության Monthly Shōnen Sirius ամսագրում՝ 2013 թ.-ի օգոստոսից։ Եվս մեկ սփին-օֆֆ մանգա սերիաների շարք՝ Attack on Titan: No Regrets (ճապ.՝ 進撃の巨人 悔いなき選択 Shingeki no Kyojin։ Kuinaki Sentaku) վերնագրով, սկսել է տպագրվել Արիա անունով Շոջո մանգա ամսագրում։ Մանգան գրել է Գան Սնարկը, իսկ Հիկարու Սուրուգան նկարազարդել է այն։ Այն հիմնված է շարքի աչքի ընկնող հերոսներից մեկի՝ Լևիի ծագման վրա։ Kodansha-ն ավելացրեց Արիայի օրինակների քանակը մոտ 500%-ով, երբ զգացվեց հատուկ Նախաբան շարքի պահանջը, որը սկսել իր հրատարակչությունը դեռ անիմեից առաջ՝ 2013 թ.-ի նոյեմբերի 28-ից։ Sungeki no Kyojin (寸劇の巨人) (Կաղապար:Lang-eg) վերնագրով Յոնկոմա սփին-օֆֆ սերիաները լույս են տեսել Kodansha-յի՝ պլանշետների և սմարթֆոնների համար նախատեսված «Manga Box» հավելվածում սկսած 2013 թ.-ի դեկտեմբերից։

Լայթ-նովել

խմբագրել

Րյո Սուզուկազեի գրած և Տորես Շիբամատոյի նկարազարդած Attack on Titan: Before the Fall (ճապ.՝ 進撃の巨人) լայթ-նովել սերիաների շարքը լույս է տեսել 2011 թ.-ի դեկտեմբերին։ Այն Հրապարակվել է Kodansha-ի կողմից և մինչ այժմ հրապարակվել է 3 հատոր։ Դեպքերը տեղի են ունենում հիմնական մանգայի պատմությունից առաջ։ Առաջին հատորը դարբին՝ Էնջել Աալթոնենի մասին է, ով ստեղծում է Ուղղահայաց Մանևրելու Սարքավորման առաջին նախատիպը։ Մյուս երկու հատորները մի երիտասարդի մասին են, որին գտնում են Տիտանի ստամոքսում։

Մանգա սերիաների անիմե-ադապտացիան արտադրվել է Wit Studio-յի կողմից և ցուցադրվել է 2013 թվականի ապրիլի 6-ից մինչև սեպտեմբերի 28-ը։ Անիմեի ռեժիսորն է Տեցուրո Արաքին (Մահվան Տետր) և գլխավոր դերերում են. Յուկի Կաջին` Էրենի դերում, Յուի Իշիկավան Միկասայի դերում և Մարինա Ինոուեն` Արմինի դերում։ «Իլզայի Նոթատետրը» հիմնական մանգայի բոնուսային գլուխի (տանքբոնի հինգերորդ հատոր) OVA տարբերակը նախօրոք պլանավորվել էր, որ լույս է տեսնելու 2013 թվականի օգոստոսի 9-ին մանգայի 11-րդ հատորի հետ միացված, սակայն հետաձգվեց և մանգայի 12-րդ հատորի հետ միացված լույս տեսավ 2013 թ.-ի դեկտեմբերի 9-ին։ Երկրորդ OVA-ն՝ 13-րդ հատորին միացված, լույս է տեսել 2014 թվականի ապրիլի 9-ին։ Այն 104-րդ ուսուցչական կորպուսի անդամների մասին է։
Առաջին տասներեք սերիաների համար անիմեն բացող երգն է Linked Horizon խմբի «Բոսորագույն Նետ և Աղեղ» (ճապ.՝ 紅蓮の弓矢 Guren no Yumiya, անգլ.՝ Crimson Bow and Arrow) երգը և ավարտող երգը՝ Յոկո Հիկասայի «Այս Գեղեցիկ և Դաժան Աշխարհը» (ճապ.՝ 美しき残酷な世界 Utsukushiki Zankoku na Sekai, անգլ.՝ This Beautiful Cruel World)։ Տասնչորսից տասնհինգերորդ սերիաների համար անիմեն բացող երգն է Linked Horizon խմբի «Ազատության Թևեր» (ճապ.՝ 自由の翼 Jiyū no Tsubasa, անգլ.՝ Wings of Freedom) երգը և ավարտող երգը՝ Cinema Staff խմբի «Մեծ Փախուստ» (անգլ.՝ Great Escape)։ «Բոսորագույն Նետ և Աղեղ»-ը և «Ազատության Թևեր»-ը 2013 թ.-ի հուլիսի 10-ին լույս էին տեսել Cinema Staff խմբի՝ «Jiyū e no Shingeki» (自由への進撃, անգլ.՝ March to Freedom) սինգլում։

Երրորդ սեզոնի երկրորդ մասի առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 28-ին։ Երկրորդ մասը բաղկացած է լինելու10 սերիայից։ Ընդհանուր սեզոնում պլանավորվում է 22 սերիա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Thompson, Jason (2013 թ․ նոյեմբերի 14). «House of 1000 Manga: Crunchyroll Manga». Anime News Network. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  2. «SFX Director Shinji Higuchi to Helm Live-Action Attack on Titan Film». Anime News Network. 2013 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «1st Attack on Titan Blu-ray/DVD to Bundle Manga 'Prototype'». Anime News Network. 2013 թ․ մայիսի 7. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2–ին-ին.
  4. «'Attack on Titan' author expresses fears through popular boys' manga». Asahi Shimbun. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1–ին-ին.
  5. 5,0 5,1 «Interview with Attack on Titan Creator Hajime Isayama». MTV. Արխիվացված է օրիգինալից 2013-07-30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  6. Isayama, Hajime (2013 թ․ ապրիլի 17). «アクセス数がすごい!». Blog.livedoor.jp. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  7. 7,0 7,1 «Interview: George Wada, Producer of Attack on Titan». Anime News Network. 2013 թ․ հուլիսի 23. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Attack on Titan Creator Aims to End Manga in 20 Volumes». Anime News Network. 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29–ին-ին.
  9. «「進撃の巨人」の漫画家、諫山創インタビュー! トラウマという財産!? 人生観と漫画創作が濃密に交わる諫山創の視点とは?» (Japanese). White Screen. 2013 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Attack on Titan Creator Considers Changing Ending». Anime News Network. 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.