AROS (դան․՝ ARoS Aarhus Kunstmuseum), արվեստի թանգարան Դանիայի Օրհուս քաղաքում։ Այն հիմնադրվել է 1859 թվականին և հանդիսանում է Կոպենհագենից դուրս գտնվող Դանիայի ամենահին պետական արվեստի թանգարանը։ 2004 թվականի ապրիլի 7-ին ARoS- ը բացվել է նոր ժամանակակից 10 հարկանի 20,700 մ² ընդհանուր մակերես ունեցող շենքում[3], դանիական Schmidt Hammer Lassen ճարտարապետական ընկերության նախագծմամբ։ Այսօր ARoS–ը համարվում է Հյուսիսային Եվրոպայի արվեստի ամենամեծ թանգարաններից մեկը։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ ընդհանուր առմամբ ունեցել է 980909 այցելու։

AROS
Տեսակպատկերասրահ
Երկիր Դանիա[1]
ՏեղագրությունՕրհուս
ՎայրAarhus C?
ՀասցեAros Allé 2, 8000 Aarhus8000
Հիմնադրվել է2004
Այցելուներ401 844 մարդ (2021)[2]
ՏնօրենErlend Høyersten?
Կայքaros.dk(դան.)(անգլ.)(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Բացի մշտական և ժամանակավոր ցուցադրություններից պատկերասրահի թանգարանում կա նաև արվեստի խանութ, սրճարան և ռեստորան։ Թանգարանի ճարտարապետական ձևավորումն ավարտվել է 2011 թվականին։ Իսլանդացի նկարիչ Օլաֆուր Էլիասոնի կողմից շենքի վրա տեղադրվել է «Ձեր ծիածանի համայնապատկեր» գրառումը։ Այս գրառումն ավելացրել է այցելուների թիվը՝ դարձնելով այն Դանիայի ամենաշատ այցելվող թանգարանը Համլեբեկի Լուիզիանայի թանգարանից հետո[4]։

Ցուցադրություններ խմբագրել

ARoS-ը ունի դանիական ոսկեդարից մինչ այժմ գոյություն ունեցող արվեստի գործերի լայն հավաքածու։ Բացի այդ, թանգարանում ներառված են և՛ դանիացի, և՛ արտասահմանցի նկարիչների բազմաթիվ թեմատիկ ժամանակավոր ցուցանմուշներ, ինչպիսիք են Օլաֆուր Էլիասոնը, Բյորն Նյեգորը, Ինգվար Քրոնհամարը, ճարտարապետ Ֆրենկ Գերին, Փոլ Մաքարթին, Ռոբերտ Ռաուշենբերգը, Մայքլ Քվիումը, Հանս Քրիստիան Անդերսենը և Բիլ Վիոլան։

Նոր շենքում, որպես առաջին թեմատիկ ցուցահանդեսի մի մաս ներկայացված են նկարիչներ՝ Էնդի Ուորհոլի և Ռոյ Լիխտենշտայնի մի շարք գլխավոր գործեր։ Ինչպես և շատ այլ ժամանակակից արվեստի պատկերասրահներ և թանգարաններ, AROS-ը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում ճարտարապետությանը և ճարտարապետներին՝ երբեմն կազմակերպելով թեմատիկ ցուցահանդեսներ։ Նկուղում տեղադրված է «9 տարածություն» պատկերասրահ՝ այնպիսի նկարիչների ինստալիացիաներ, ինչպիսիք են Ջեյմս Թարելը, Շիրին Նեշատը և Օլաֆուր Ֆլիասոնը։ Նրա սենյակները ներկված են սև գույնով, արտաքին տեսքը պայծառ սպիտակի համադրությամբ։ Տանիքի կտուրը խորհրդանշում է Աստվածային լույս դժոխքից դուրս գալուց առաջ։ Այսպիսով թանգարանի կոնցեպցիան հանդիսանում է դժոխքից դեպի դրախտ ճանապարհորդության մի մասը։ Այս շարժումը կարևորվում է թանգարանային տարածքում պարուրաձև մեծ սանդուղքով։ AROS-ի տանիքային հատվածում գերակշռում է Օլաֆուր Էլիասոնի «Ձեր ծիածանի համայնապատկերը» իստալիացիայի տեղադրումը։ Դրա տեղադրումն արժեցել է 60 մլն դանիական կրոն[5] ($10.7 միլիոն), որը ֆինանսավորվել է անգլ.՝ Realdania ֆոնդի հաշվին[6]։ Այն բացվել է 2011 թվականի մայիսի 28-ին։ Թանգարանի գլխավոր մասնաշենքից դեպի «Ձեր ծիածանի համայնապատկերը» տանող դահլիճը բացվել է 2013 թվականին։

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1859 թվականին և հանդիսանում է Դանիայի ամենահին պետական արվեստի թանգարանը։ Հավաքածու արվեստը սկսվել է մի քանի տարի առաջ՝ 1847 թվականին։ Առաջին հասարակական ցուցահանդեսը բացվել է 1859 թվականի հունվարի 6-ին, Մայր տաճարում տեղակայված Օրհուսի Հին քաղաքի սրահում, որն այժմ գտնվում է Կանանց թանգարանում։ 2004 թվականից գործող Համերգասրահների հարևանությամբ գործող թանգարանային շենքն արվեստի թանգարանի չորրորդ տունն է։

2009 թվականի Հունվարի 6-ին AROS-ը իր 150-ամյակը նշել է հոբելյանական ցուցահանդեսով, որտեղ ներկայացրել են 1859 թվականի առաջին ցուցահանդեսին ներկայացրած նույն գործերը[7]։

2014 թվականի վերջին AROS-ը հայտարարել է, որ նախատեսվում է ընդլայնել ՝ ստեղծելով նոր ստորգետնյա պատկերասրահ և նոր մեծ տեղադրում, որը պետք է պատրաստի ամերիկացի նկարիչ Ջեյմս Թարելը։ Ծրագիրն ունի «Հաջորդ մակարդակ» աշխատանքային անվանումը, որը նախատեսվում էր ավարտել մինչև 2020 թվականը[8]։

Թանգարանի անունը ծագել է Օրհուս քաղաքի հին դանիական անունից միևնույն ժամանակ, իր անունից երեք տառ հատկացնելը որպես մեծատառ վերաբերում է լատիներեն ars բառին, որը թարգմանվում է որպես «արվեստ»։

Մասնակցություն խմբագրել

2010 թվականին, Eliasson-ի դիզայնի բացումից առաջ, AROS- ն հյուրընկալել էր 221,744 այցելու[9]։ Երկու տարի անց թանգարանի այցելուների թիվը եղել է ավելի քան 551,000 այցելու[4]։ 2017 թվականին ամրագրվել է 980 909 հյուր[10]։

Պատկերսրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. Om ARoS
  4. 4,0 4,1 Gulstad, Hanne Cecilie (28 августа 2013). «Eliasson's room with a rainbow view brings record visitors to Aros». The Art Newspaper. Արխիվացված է օրիգինալից 31 августа 2013-ին.
  5. «Eliasson's room with a rainbow view brings record visitors to Aros - The Art Newspaper». web.archive.org. 2013 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «ARoS - Your rainbow panorama - Realdania». web.archive.org. 2012 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Aarhus Kunstmuseum - Anno 1859 150 år jubilæum» (Danish). ARoS Aarhus Kunstmuseum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 23 августа 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «ARoS Next Level». shl.dk. Վերցված է 23 августа 2019-ին.
  9. Дарья, Маслова. «Первый архитектурный проект художника Олафура Элиассона». www.elledecoration.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. https://stiften.dk/artikel/her-er-det-rigtige-bes%C3%B8gstal-for-aros-33-procent-g%C3%A5r-i-cafeen-eller-butikken

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «AROS» հոդվածին։