AMV (անգլ.՝ anime music video), սիրողական երաժշտական տեսահոլովակ, որը ստեղծված է անիմեի հատվածների կամ ճապոնական համակարգչային խաղերի հատվածների և ցանկացած երաժշտության համադրմամբ։ Կարող են նաև օգտագործվել այլ նյութեր, օրինակ՝ սեփական անիմացիա, նկարներ կամ իսկական վիդեո, բայց դրանք չպետք է հիմնական դեր կատարեն։

AMV-ների շարքին չեն պատկանում այն աշխատանքները, որոնց հիմքում ընկած են ֆիլմերը, ոչ ճապոնական մուլտիպլիկացիոն ֆիլմերը կամ խաղերը, ինչպիսին են, օրինակ՝ «Wamdue Project — King of My Castle»։

Ճապոնական համակարգչային խաղերի հիման վրա պատրաստված տեսահոլովակները դասվում են game music videos կամ GMV ենթաբաժնին։

Պատմությունը խմբագրել

AMV-ի Պատմությունը սկիզբ է առել անիմեի և գիտական ֆանտաստիկայի ամերիկացի սիրահարների շարքերում։ Համարվում է, որ առաջին AMV-ն ստեղծվել է 1982 թ. Ջիմ Կապոստասը (անգլ.՝ Jim Kaposztas)` Gundam անիմեյի և «Mr Roboto» երգի հիման վրա[1]։ Այդ ժամանակ անիմե-տեսահոլովակների հիմնական դերը ֆանսաբով վիդեոկասետների վրա մնացած ազատ տեղը լցնելն էր։ Նախաթվային ժամականաշրջանում տեխնիկական մի շարք սահմանափակումներ չէին թույլատրում, որ AMV-ն վերաճի ինքնուրույն ֆան-ստեղծագործության տեսակի։ Առաջին հերթին 80-ականների ընթացքում և 90-ականների առաջին կեսին AMV-ների ստեղծման համար գործիք էր ծառայում երկու մագնիտոֆոնների օգնությամբ կատարվող գծային մոնտաժը։ Այս մեթոդը շատ ժամանակատար ու անարդյունավետ էր և թույլ չէր տալիս երաժշտությունն ու վիդեոն ճշտգրիտ համադրել կամ հատուկ վիզուալ էֆֆեկներ ստեղծել[2]։ Երկրորդ հերթին՝ շատ դժվար էր որակյալ նյութ հայթայթել, քանի որ անիմեն այդ ժամանակ տարածվում էր միայն VHS-կասետների վրա և պարունակում էր ֆան-սուբտիտրեր։ Երրորդ՝ տարբեր քաղաքներով ցրված հեղինակները շփվելու հարմար հնարավորություն չունեին և հանդիպում էին միայն անիմե-փառատոնների ժամանակ։

Իրավիճակը փոխվեց, երբ հայտնվեցին համակարգիչները, ոչ-գծային մոնտաժի ծրագրերը և Համացանցը։ Որոշ ժամանակ մոնտաժը իրականացվում էր համակարգչի միջոցով բայց վիդեոնյութը դեռ վերցվում էր VHS-ներից՝ վիդեոգրավվման քարտի օգնությամբ։ Սակայն նոր դարի սկզբին բոլորը անցան DVD-rip-երին։ Այդուհետ AMV-ների ստեղծման տեխնոլոգիան այլևս չի փոխվել։

AMV-ներ ստեղծելու հնարավորության հետ միասին մեյքերները ստացան նաև դրանք տարածելու և քննարկելու հնարավորություն՝ Ինտերնետը։ Ամեն ինչ սկսում էր զանգվածային ծանուցման նամակներից և համալսարանների սերվերներից, սակայն արդեն 2000 թվականին ստեղծվեց AnimeMusicVideos.Org կայքը, որի ստեղծողը իր առջև դրեց երբևիցե ստեղծված բոլոր AMV-ները իր դարանում հավաքելու նպատակը[3]։ Այս կայքի շուրջ ստեղծվեց AMV-հեղինակների և պարզապես դիտողների շատ մեծ միջազգային խմբավորում։ Անիմե-փառատոնները նույնպես չեն կորցրել իրենց նշանակությունը։ Այսօր Արևմտյան համարյա բոլոր խոշոր AMV-մրցույթները անցկացվում են անիմե-փառատոների շրջանակներում։

Ժանրերը խմբագրել

  • անգլ.՝ Action/Adventure, գործողությունները կատարվում են արագ, սրընթաց և լի են զանազան վիզուալ եֆֆեկտներով։ Տվյալ ժանրի տեսահոլովակներում պարտադիր չէ զետեղել որևէ խորիմաստ միտք կամ պատմություն։ Բավական է միայն ընտրել արագ, «ադրենալինով լի» տեսարաններ և հարմարեցնել դրանք ոչ պակաս ադրենալինային երաժշտւթյան տակ։
  • անգլ.՝ Story, որևէ հետաքրքիր պատմություն պատմող տեսահոլովակներ։
  • անգլ.՝ Drama, դրամատիկ տեսահոլովակներ։ Ժանրի հիմանական հատկանիշներն են Շեքպիրյան կրքեր, անձնական ողբերգություն և, շատ հաճախ, տխուր ավարտ։
  • անգլ.՝ Horror, Երբևէ ուշ ժամին դիտել եք որևէ սարսափ ֆիլմ? Հիշու՞մ եք տպավորությունները։ Ուրեմն պատրաստվեք, որովհետև հենց դրանք են ձեր մեջ առաջանալու այս ժանրի տեսահոլովակ դիտելուց հետո...
  • անգլ.՝ Romance/Sentimental․ սիրո, զգացմունքների և ռոմանտիկայի ժանր։
  • անգլ.՝ Comedy/Fun, ժանր, որի տեսահոլովակներում առկա են ծիծաղելի տեսարանները, աշխույժ երածշտությունը և, առհասարակ, լավ տրամադրությունը։ Տվյալ ժանրը աչքի է ընկնում նաև վիզուալ էֆֆեկտների առատությամբ։
  • անգլ.՝ Parody, ժանր, որի հեղինակները փորձում են անիմե-տեսարանների միջոցով վերարտադրել կամ ծաղրի ենթարկել որևէ հայտնի ֆիլմ, տեսահոլովակ կամ այլ հեղինակի աշխատանք։ Որպես հումք օգտագործվում են այդ ֆիլմի/տեսահոլովակի/աշխատանքի երաժշտությունը կամ այլ դետալներ, որոնք հնարավոր չէ չճանաչել։
  • անգլ.՝ Trailer, անիմե-տեսարանների միջոցով հեղինակը ստեղծում է անոնս կամ գովազդ` նվիրված տվյալ տեսահոլովակին։
  • անգլ.՝ Dance, տեսահոլովակներ, որոնք պարունակում են պարային տեսարաններ։ Հաճախ են շփոթում Comedy/Fun ժանրի հետ։ Պատճառը, հիմնականում, այն է, որ հեղինակներն օգտագործում են սովորական «ուրախ» տեսարաններ, ի հակադրություն հենց այնպիսի տեսարաններ, որտեղ հերոսը պարում է։
  • անգլ.՝ Psychedelic, շատ խորը և ոչ միշտ հասկանալի բովանդակության տեսահոլովակներ ընդգրկող ժանր։ Սյուրռեալիզմի, իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, սիմվոլիզմի, փիլիսոփայության և, պարզապես, գլուխկոտրուկների խառնուրդ։
  • անգլ.՝ Cross-over, շատ հետաքրքիր և բարդ ժանր է։ Այստեղ հեղինակը փորձում է միմյանց հետ համատեղել ընդհանրապես տարբեր անիմեներ այնպես, որ դիտողին թվա, թե դա մեկ անիմե է։ Պատկերացրեք, օրինակ, որ «Բլիչ»-ի հերոս Իչիգոն նստած գարեջուր է խմում «Հելլսինգ»-ի հերոս Ալուկարդի հետ։
  • անգլ.՝ Instrumental, ժանրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այստեղ օգտագործվում է միայն գործիքային երաժշտություն։ Փաստորեն, վերը նշված ցանկացած ժանրի տեսահոլովակ կարելի է կապել այս ժանրի հետ, եթե դրանցում ներկա երաժշտությունը «չի խոսում», այսինքն`բառեր չունի։
  • անգլ.՝ Character profile, հեղինակի նպատակն է ներկայացնել որևէ անիմեի հերոսին և անել դա այնպես, որ այն մարդիկ, որոնք ծանոթ չեն տվյալ անիմեին, հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հերոսը և ինչ դեր է խաղում անիմեում։
  • անգլ.՝ MEP(Multi-Editor Project)/Collaboration, մի քանի հեղինակների համագործակցությամբ պատրաստված տեսահոլովակներ։ Սովորաբար այս տեսակի հոլովակներում միշտ զգացվում է, թե որ մասը որ հեղինակն է պատրաստել։ Սակայն լինում են դեպքեր, երբ դա բացարձակապես չի երևում։

Այլ խմբագրել

Ստորև ներկայացված ժանրերը հիմնված են ոչ թե միայն անիմեների, այլ նաև՝ մանգաների ու ճապոնական վիդեո֊խաղերի վրա։

  • անգլ.՝ M@D/MMV(Manga Music Video): Տվյալ ժանրը դասում են տեխնիկապես ամենաբարդ ժանրերի շարքին, որոնց պատկանում է նաև վերը նշված Cross-over-ը։ Այս տեսակի հոլովակներում բացի անիմե-տեսարաններից օգտագործվում են նաև ստատիկ, անշարժ նկարներ և մանգայի հատվածներ։ Շատ հազվադեպ հանդիպում են տեսահոլովակներ, որոնցում ընդհանրապես չկան անիմե-տեսարաններ, և որոնք ամբողջությամբ կազմված են նկարներից կամ մանգայից։
  • անգլ.՝ GMV(Game Music Video): ճապոնական վիդեո-խաղերի հիման վրա պատրաստված տեսահոլովակներ։ Շատ մեծ և կայուն տեղ են գրավել ֆան֊ստեղծված տեսահոլովակների շարքերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. japantimes.co.jp
  2. «animenation.net». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  3. animemusicvideos.org