AGATA (կազմակերպություն)
Լիտվայի հարևան իրավունքների պաշտպանության ասոցիացիա (լիտ.՝ Lietuvos gretutinių teisių asociacija), հայտնի է նաև AGATA անունով, կատարողական իրավունքների պաշտպանության շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Ստեղծվել է 1999 թվականին և զբաղվում է Լիտվայում երաժշտական հրատարակիչների և կատարողների լիցենզավորման և իրավունքների հարցերով։ 2011 թվականին այն դարձել է գրողների, կատարողների, դերասանների և պրոդյուսերների համար փոխհատուցումների հավաքագրման երկրի լիազոր մարմինը[1]։ AGATA-ն Ֆոնոգրամ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) ասոցացված անդամ է։ 2018 թվականի սեպտեմբերից AGATA-ն ամեն շաբաթ հրապարակում է Լիտվայի ամենահայտնի ալբոմների և սինգլների թոփ 100 չարթերը։ Չարթերը հիմնված են Spotify-ի, Deezer-ի, Apple Music-ի, iTunes-ի, Google Play-ի և Shazam-ի վաճառքի և սթրիմինգի վրա[2][3]։
AGATA | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն և կատարողների իրավունքների պաշտպանության կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | AGATA |
Հիմնադրված | 1999 |
Իրավ. կարգավիճակ | Ասոցիացիա |
Գլխադասային գրասենյակ | Վիլնյուս |
Տարածաշրջան | Լիտվա |
Պաշտ. լեզու(ներ) | Լիտվերեն |
Տնօրեն | Այնե Բեգիտ |
Պատկանելիություն | IFPI |
Կայք | AGATA.lt |

Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Agata». AGATA (լիտվերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Tarptautinės platformos». AGATA (լիտվերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «2019 47-os savaitės klausomiausi (TOP 100)». AGATA (լիտվերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.