9-րդ հրաշալիք

հայկական շաբաթաթերթ
(Վերահղված է 9-րդ Հրաշալիքից)

«9-րդ հրաշալիք», Երևանում 1994-2020 թվականներին հրատարակված հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային ամսաթերթ։ Հիմնադիր և հրատարակիչ՝ «9-րդ հրաշալիք» ՍՊԸ։ Ընդամենը լույս է տեսել 783 համար։ Թերթի կարգախոսն էր Մուշեղ Իշխանի հետևյալ միտքը. «Հայ լեզուն տունն է հայուն»։

«9-րդ հրաշալիք»
ՏեսակԼեզվաբանական, մշակութային,
ժամանցային ամսաթերթ
Ժանրմշակույթ, լեզու, պատմություն, խաչբառ և գլուխկոտրուկ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1994
Հիմնադիր«9-րդ հրաշալիք» ՍՊԸ
Հրատարակիչ«9-րդ հրաշալիք» ՍՊԸ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակության պատմություն1994-2020
Լուծարվել է2020
Հաճախականությունամսական մեկ անգամ
Տպաքանակ3000
ISSN1829-1635
Կայք9hrashaliq.blogspot.com
էլեկտրոնային փոստ9rd@mail.ru
40°10'13.5"N 44°30'26.5"E

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել
  • Լույս տեսնելու օրերը՝ ամեն ամսվա 20-ին
  • Ձևաչափը՝ A4
  • Էջերի քանակը՝ 16
  • Տպաքանակը՝ 3000
  • Գույները՝ սև-սպիտակ, առաջին և վերջին էջերը՝ գունավոր, 8-9-րդ էջերը՝ լրացուցիչ մեկ գույնով

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1994 թվականի հոկտեմբերից։ Թերթը հիմնադրել է Վաչագան Սարգսյանը, որը թերթի անփոփոխ գլխավոր խմբագիրն է։ Սկզբնական շրջանում թերթում տպագրվում էին բացառապես խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղեր և նմանատիպ այլ նյութեր։ Հետագայում «9-րդ հրաշալիքում» սկսեցին հրապարակվել այլ նյութեր ևս՝ լեզվաբանական, երգիծական, վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ, գրական ստեղծագործություններ և այլն։

«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը սկզբնական փուլում պատրաստվում էր գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի և Հայկ Սարգսյանի ուժերով։ Տարիների ընթացքում խմբագրակազմն ընդլայնվեց, այնտեղ սկսեցին աշխատել խմբագիրներ Հրանտ Վարդանյանն ու Արտաշես Թադևոսյանը, էջադրողներ Լիանա Ավագյանը, Հեղինե Ասլանյանը, Ալեն Խանբեկյանը, համակարգչային բաժնի աշխատող Նարինե Գևորգյանը, գրական աշխատող Անահիտ Խաչատրյանը, տնօրեն Հովհաննես Սարգսյանը։ Թերթի գլխավոր հաշվապահն էր Ռաֆիկ Ասլանյանը։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին թերթը նշեց հիմնադրման 15-ամյակը[1]։

1998-2001 թվականներին «9-րդ հրաշալիք» ՍՊԸ-ն հրատարակում էր նույն ուղղվածության ռուսերեն "9-ое чудо" թերթը, որի առաջին գլխավոր խմբագիրը Շիրակ Էլբակյանն էր։ 1999-2001 թվականներին "9-ое чудо" թերթի գլխավոր խմբագիրը Արտաշես Թադևոսյանն էր։

1995-2000 թվականներին Հ1-ի եթերում հեռարձակվում էր «9-րդ հրաշալիք» հեռուստախաղը, որի հեղինակն ու վարողը Վաչագան Սարգսյանն էր։

2000-2005 թվականներին «Ստերեո-ստուդիա» ռադիոկայանով և «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր Վաչագան Սարգսյանի և «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը, որը նվիրված էր հայոց լեզվին։

2020 թվականի դեկտեմբերից թերթի հրատարակումը ֆինանսական պատճառներով դադարեցվել է։

Հեռուստախաղ

խմբագրել

«9-րդ հրաշալիք» հեռուստախաղը[2] 1995 - 2000-ին հեռարձակվել է Հ1-ի եթերում։ Խաղի սցենարի հեղինակն ու վարողը Վաչագան Սարգսյանն էր։ Հեռուստախաղը հիմնադրելու գաղափարը ծնվել է այսպես. 1994 - 1995-ին «9-րդ հրաշալիք» թերթում կազմակերպված մրցույթների հաղթողները հրավիրվում էին խմբագրություն՝ մասնակցելու խաղ-հանդիպմանը, որի ընթացքում մասնակիցներին տրվում էին զանազան հարցեր, նրանք մասնակցում էին խաղերի ու վիկտորինաների, իսկ հաղթողները ստանում էին մրցանակներ։ Այդպիսի հանդիպումներից մեկին ներկա է գտնվում հեռուստատեսային ռեժիսոր, որն առաջարկում է այդ հանդիպումները դարձնել հեռուստախաղ։ Այդպես ծնվում է «9-րդ հրաշալիք» հեռուստախաղը։ Սկզբնական շրջանում խաղին մասնակցում են բացառապես թերթի մրցույթների հաղթողները, հետագա տարիներին կազմակերպվեցին նաև խաղեր անվանի դերասանների, հաղորդավարների, երգիչների մասնակցությամբ։ Խաղի ընդմիջումներին ելույթ էին ունենում էստրադային երգիչներ։ Կազմակերպվում էր նաև խաղ հանդիսատեսի հետ, որի ժամանակ Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանները պատկերում էին որևէ առարկա, երևույթ կամ գործողություն, իսկ հանդիսականները պետք է գուշակեին։ Հաղթողը ստանում էր մրցանակ։ Հեռուստախաղի բոլոր մասնակիցները ստանում էին մրցանակներ, իսկ հաղթողը՝ արժեքավոր մրցանակներ։

Հրատարակչական գործունեություն

խմբագրել

«9-րդ հրաշալիքն» իրականացնում է նաև գրահրատարակչական գործունեություն։ «9-րդ հրաշալիք» հրատարակչությունում լույս են տեսել հետևյալ գրքերը.

  • Վաչագան Սարգսյան. Օրեր և Սեր։ Բանաստեղծություններ (1999)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Անցողիկ հավերժություն (2001)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Այս տխրությունը ես չեմ հորինել։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2003)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Արարման 9-րդ օրը։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2005)
  • «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»։ Գրքում զետեղված են 1956-2006 թթ. ՀՀ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի ընդունած բոլոր որոշումները հայոց լեզվում փոփոխություններ կատարելու մասին (2006
  • Վաչագան Ա. Սարգսյան. Մենախոսություն երկուսով։ Վիպակ (2008)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Օրը՝ ինչպես որ տեսա։ Հրապարակախոսություն, բանաստեղծություններ, երգիծանք, ասույթներ (2008)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Հայերենի դասագիրք-1։ Դասագիրք հանրակրթական դպրոցների համար։ Առաջին դասարան (2005)
  • Վաչագան Ա. Սարգսյան, Արտաշես Թադևոսյան. Հայկական խաչբառ։ Լեզվատրամաբանական խրախճանականներ (2002)
  • Իրավական ուղեցույց երիտասարդների համար (2004)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Հայերենը ափի մեջ։ Ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողությունների շտեմարան։ Օտար և հայ մեծերի շուրջ 300 ասույթ հայերենի մասին (2005)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Եղծ դոկտորաց։ Գրքում բացահայտվում է գիտական աշխարհի մի կեղծիք (2004)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Հայերեն տառերի պատկերային յուրօրինակ ներկայացումներ օրացույցների տեսքով (1999, 2001)
  • Մնացական Ափոզյան. Պինդ օր. բանաստեղծություններ (2004)
  • Մնացական Ափոզյան. Օրը իջնում է որպես հրաման. բանաստեղծություններ (2009)
  • Ներկայություն։ Վաչագան Ա. Սարգսյան։ Կենսամատենագիտություն 60 (կազմողներ՝ Բելլա Դավթյան, Հրանտ Վարդանյան) (2011)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Ասույթներ համենայն դեպս (2011)
  • Վաչագան Ա. Սարգսյան. Բանաստեղծություններ։ Ժողովածու (2013)[3]
  • Վաչագան Ա. Սարգսյան. Վասույթներ համենայն դեպս (ասույթների ժողովածու, 2017)

Խմբագրակազմ

խմբագրել

Գլխավոր խմբագիր՝ Վաչագան Ա. Սարգսյան

Խմբագիր՝ Արտաշես Թադևոսյան

Մուտքագրող և էջավորող՝ Նարինե Գևորգյան

Մշտական խորագրեր

խմբագրել
  • Հայերենը ափի մեջ
  • Սխալ և ճիշտ (ներկայացվում են հանրապետության մամուլից և այլ լրատվամիջոցներից քաղված լեզվական աղավաղումներ, բերվում են դրանց մեկնաբանություններն ու ճիշտ ձևերը)
  • Օտարները և մենք հայերի մասին
  • Զարմանահրաշ իննյակ (ներկայացվում են անսովոր փաստեր, տվյալներ տարբեր բնագավառներից)
  • Հայկական ասույթների հանրագիտարան (ներկայացվում են հայ հեղինակների ստեղծագործություններից քաղված ասույթներ, որոնք հետագայում պետք է հրատարակվեն առանձին գրքով)
  • Խնդուկներ (անեկդոտներ)
  • Ծիծաղի ասուլիս (ներկայացվում են երգիծական մանրապատումներ, ժպիտներ, հումորեսկներ, իրական կյանքից վերցրած միջադեպեր, փշոտ մտքեր և այլն)
  • Խճանկար
  • Աշխարհագրական ստուգաբանություն (ներկայացվում են աշխարհագրական տարբեր օբյեկտների անվանումների ծագման ստուգաբանությունները)
  • Ստեղծագործում են մեր ընթերցողները և երիտասարդները
  • Մարդը սխալական է (ներկայացվում են այնպիսի մոլորություններ, որոնց թվացյալ ճշմարտացիությունն ընդունել ենք առանց կասկածի)
  • Քչերին է հայտնի... (ներկայացվում են տարբեր երկրներում գործունեություն ծավալած հայ գործիչներ, որոնք մեծ ավանդ են ունեցել տվյալ երկրի և համաշխարհային մշակույթում, պատմության, քաղաքականության, սպորտի, գործարարության մեջ և այլ բնագավառներում)
  • «9-րդ հրաշալիքի» տեղեկատու (ներկայացվում են զանազան տեղեկություններ տարբեր բնագավառներից՝ ցանկերի տեսքով, օրինակ՝ Ամենայն հայոց կաթողիկոսներ, Հայոց արքաներ, Հայաստանի թռչուններ, բույսեր, գետեր, լեռներ, օտարազգի հայագետներ, խաղողի տեսակներ և այլն)
  • Մանկական էջ (ներկայացվում են երեխաներին ուղղված բազմաբնույթ նյութեր՝ պատմվածքներ, բանաստեղծություններ, հանելուկներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղիկներ, խնդիրներ և այլն։
  • Խոսում են երեխաները (ներկայացվում են փոքրիկների սրամիտ, միամիտ, անմիջական խոսքերը)
  • Ստեղծագործում են երեխաները
  • Հայկական խաչբառ (սա «9-րդ հրաշալիքի» հեղինակային խաչբառն է, որի հեղինակը գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանն է։ Հայկական խաչբառ կա թերթի յուրաքանչյուր համարում)
  • Նկարելուկներ (սրանք նույն ռեբուսներն են։ Յուրաքանչյուր համարում կարելի է գտնել նկարելուկային առնվազն երկու առաջադրանք)
  • Ճապոնական նկարչություն
  • Բազմազան մրցանակային խաչբառեր, գլուխկոտրուկներ, խաղեր և այլն

Մշտական հեղինակներ

խմբագրել
  • Վաչագան Սարգսյան (հրապարակախոսական, լեզվաբանական հոդվածներ, չափածո և արձակ ստեղծագործություններ, հայկական և այլ խաչբառեր)
  • Թորոս Թորանյան (նյութեր, գրախոսություն, հուշեր)
  • Արտաշես Թադևոսյան («Զարմանահրաշ իննյակ», «Իսկ դուք գիտե՞ք, որ...» խորագրեր, խաչբառեր, գլուխկոտրուկներ, նկարելուկներ)
  • Հրանտ Վարդանյան (նյութեր, բազմազան խաչբառեր)
  • Արա Դիլանյան (նյութեր, բազմազան խաչբառեր)
  • Սոս Ազիզյան (հումորային, երգիծական նյութեր)
  • Հրանտ Հորիզոն (Ղազարյան) (հումորային, երգիծական նյութեր)
  • Գուրգեն Լոռեցի (Բալայան) (հումորային, երգիծական նյութեր)
  • Արմեն Տեր-Քառյան (իրապատումներ)
  • Յուրի Ազիզյան (խաչբառեր, ասույթներ)
  • Էդգար Բազինյան (խաչբառեր)
  • Հովհաննես Սարգսյան (նյութեր, խաչբառեր)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել