Թորոս Թորանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թորոս Խաչերի Թորանյան (փետրվարի 29, 1928[1][2], Հալեպ, Սիրիա[2] - հունիսի 3, 2021[2], Երևան, Հայաստան[2][3]), գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ։
Թորոս Թորանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1928[1][2] |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա[2] |
Վախճանվել է | հունիսի 3, 2021[2] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, բժիշկ, հասարակական գործիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ |
Կրթություն | Կիլիկյան ճեմարան |
Պարգևներ | |
Թորոս Թորանյան Վիքիքաղվածքում | |
Թորոս Թորանյան Վիքիդարանում | |
Toros Toranyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։ Հայրն ավարտել է ծննդավայրի Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը և տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում և մայրենի լեզվին չի տիրապետել։ Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։ Մինչև հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզուն սովորել է մանկապարտեզում[4]։ Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Ստացել է բժշկական կրթություն։
Եղել է բազմաժանր ստեղծագործող[5]։
Մահացել է 2021 թվականի հունիսի 3-ին[6]։ Թաղված է Շահումյան գերեզմանոցում։
Պարգևներ
խմբագրել- 2012 թվական - Մովսես Խորենացու մեդալ[7]
Մեջբերումներ Թորոս Թորանյանից
խմբագրելՄենք, ինչպես երևանցիները սովորություն ունեն ասելու, էն գլխից լսել ենք Խաչատուր Աբովյանի ձայնը, որ ասում էր. «Ով լեզուն կկորցնի, ազգը կկորցնի», լեզուն կորցրածը չի կարող ճանաչել հայ մշակույթը, հայոց պատմությունը։ Հալեպում իմ ընկերներից մեկն ասում է, որ մենք հիմա Սփյուռքում դարձել ենք հայանման մի բան, հայ չենք։
Երկեր
խմբագրել- Աստղերու ճամբան, 1960։
- Կանաչ տառեր, Երևան, 1965։
- Երգ արեգական, Երևան, 1970։
- Վերստին կարդալով Շահան Շահնուրը, Հալէպ, 1971։
- Ուր կտանին ճամփաները, Երևան, 1978։
- Անտալուզեան Երգեր, Հալէպ, 1979։
- Գիրք որդիական, Բեյրութ, 1980։
- Վավա և Սարգիս Խաչատրեան, 1983։
- Կարոտի ճամփաներով, Երևան, 1989։
- Կարօտի ճամբաներով, 1990։
- Ժամանակի վկան և ապագայի դեսպանը, 1990։
- Մեծ Եղեռնէն վերապրող մը՝ Գէորգ Պագըրճեան, այսպէս լուծեց իր վրեժը, Փարիզ, 1990։
- Ապրող մարդեր, Պէյրութ, 1991։
- Մեծ հօրս պատմած հեքիաթները, 1992։
- Բարև, հայրիկ։ Նովելներ, Երևան, 1993։
- Գրող հոգեւորականը. Արտակ Արք. Մանուկեանի կեանքն ու գործը, Հալէպ, 1994 թ.:
- Երիզ մը կապոյտ, հ. 1-3, Երեւան, 1995։
- Ս. Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբում, Բ. հատոր 1984-1994 թվականներ, Պէյրութ, 1995։
- Թող Հայաստանը խօսի, 1998։
- Կեանքի կեռմաններով, Հալէպ, 1999։
- Երգեր եօթանասունէս ետք, Ծ., 2000։
- Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը, 2000։
- Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան, 2002։
- Տիեզերքի խուզարկուն Սուրիոյ մէջ (Երկու շաբաթ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադեանի հետ), Երեւան, 2003։
- Զրոյցներ Կարպիս Սուրէնեանի հետ, 2003։
- Սիմոն Սիմոնեան երեւոյթը, 2004։
- Ուր տարին մեզ ճամփաները, Հալեպ, 2005։
- Թթխմոր պատմուածքներ, Իսթանպուլ, 2009 ։
- Դասախօսութիւններ Աւստրալիոյ մէջ - 2004-2005 թվականներ, Հալէպ, 2010։
- Մելգոնեանցի մը՝ երկու մելգոնիանցիներու մասին, Երեւան, 2016։
- Հարցազրոյցներ՝ Սուրիոյ մէջ դուրսէն պարտադրուած պատերազմին հետեւանքով ՀՀ-ի կողմէ սիրով ընդունուած հայերու հետ, Երեւան, 2016։
- Ակնարկներ դոկտ. պրօֆ. Սուրեն Դանիէլեանի և «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատութիւններուն շուրջ, Երեւան, 2016։
- Անահիտ Թոփչեան. վիպագիր, արձակագիր, Երեւան, 2016։
- Մանկութեան յուշեր, Երեւան, 2016։
- Ռուբէն Սեւակի վերադարձը Հայաստան` Սուրբ Էջմիածին, Երեւան, 2016։
- Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանին հետ, Երեւան, 2016։
- Յուշերգութիւն. արձակ բանաստեղծութիւններ, Երեւան, 2016։
Մամուլ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5106
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Zarkfoundation - Թորոս Թորանյան». zarkfoundation.com.
- ↑ Թորանեան, Թորոս. Տեսլապաշտ Սուրիա. Երևան: Լուսակն. ISBN 978-9939-871-90-5. OCLC 1054269981.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ոչ եւս է հալէպահայ ճանչցուած գրող, հրապարակախօս, բժիշկ Թորոս Թորանեանը». arevelk.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ բանաստեղծության համացանցը, Թորոս Թորանյան
- Հանդիպում Թորոս Թորանեանին հետ Արխիվացված 2014-05-13 Wayback Machine
- Հալեպահայ գրող Թորանյանը տարեդարձը տոնել է հայրենիքում Արխիվացված 2020-01-19 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Թորանյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Թորանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորոս Թորանյան» հոդվածին։ |