Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն գիրք է, որը լույս է տեսել 2006 թվականին, և պարունակում է 1950-ականների վերջերից մինչև 2006-ը արևելահայերենի զարգացումները։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Նախկին նմանատիպ տեղեկատուն լույս էր տեսել 1988 թվականին։ Գրքի կազմողն ու խմբագիրը Հովհաննես Բարսեղյանն է, գիտական խմբագիրն է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ՝ Լավրենտի Միրզոյանը։
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | հայերեն, տառադարձություն և ուղղագրություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան |
Հրատարակիչ | 9-րդ հրաշալիք |
Հրատարակման տարեթիվ | 2006 |
ԳՄՍՀ | 99941-56-03-9 |
Թվային տարբերակ | issuu.com/5420/docs/texekatu |
Այն ամփոփում է յոթանասուն տարվա ընթացքում՝ նախ ԽՍՀՄ-ում աշխատող տերմինաբանական կոմիտեի և Հայաստանի անկախությունից հետո նրա իրավահաջորդ ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, ինչպես նաև նրանց վերլուծություններն ու մեկնաբանությունները։
Գիրքը պարունակում է հայերենի տերմինաշինության, ուղղագրության, և կետադրության վերաբերող տերմինաբանական կոմիտեի և Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատու բառացանկեր, որոնք տեադրված են թեմատիկ համակարգմամբ։
Գրքի կառուցվածք
խմբագրելՏեղեկատում բաղկացած է չորս գլխից և հավելվածից՝
- Գլուխ առաջին. ընդգրկում է հայերենի լեզվաշինության, նորմավորման և մաքրության ընդհանուր տեսական խնդիրներ։
- Գլուխ երկրորդ. պարունակում է հայերենի տերմինաշինության և օտար բառերի տառադարձման մասին որոշումներ և բառացանկեր՝ պարզաբանող մեկնաբանություններով
- Գլուխ երրորդ. պարունակում էհայերենի ուղղագրության, ուղղախոսության և կետադրության մասին որոշումներ՝ մեկնաբանություններով
- Գլուխ չորրորդ. ընդգրկում է 1990-2003 թվականներին հայերենի բարձրագույն խորհրդի կողմից տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության վերաբերող որոշումները
- Հավելված.
- Հայաստանի Հանրապետության օրենքը լեզվի մասին
- Լեռնային Ղարաբաղի օրենքը լեզվի մասին
- Քաղվածքներ ՀՀ «Գովազդի մասին» օրենքից
- Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները
- «Ապրանքների և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենք, հոդված 6
- Արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները
- Քաղվածքներ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքից
- Տերմինաբանական կոմիտեի և հայերենի բարձրագույն խորհրդի որոշումներում տեղ գտած անունների, տերմինների, բառերի ու բառակապակցությունների ցանկ
Աղբյուրներ
խմբագրել- Բարսեղյան, Հովհաննես։ «Երկու խոսք». «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»։ «9-րդ հրաշալիք» հրատարակչություն։ Երևան, 2006։
- Երիցյան, Սերգո։ «Ի նպաստ հայոց լեզվի զարգացման». «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»։ «9-րդ հրաշալիք» հրատարակչություն։ Երևան, 2006։
Քննադատություն
խմբագրել2007 թվականի Նոյեմբերի քսանին լույս տեսած «Հայոց Աշխարհ» օրաթերթի համարում գիրքը քննադատության է ենթարկվել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ և «Միջազգային լեզվաբանական ակադեմիա» ՀԿ նախագահ Վահան Սարգսյանի կողմից։ «Քաղաքական Լեզվաբանություն և Լեզվական Քաղաքականություն» վերնագրով հոդվածում գիրքը քննադատվում էր հնացած նորմերի մեջբերման և օգտագործման համար։ Մատնանշվում է նաև գրքի առաջաբանում բերված նպատակների իրականացման համար ընտրված լուծումների անարդյունավետությունը[1]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վահան Սարգսյան, «Քաղաքական Լեզվաբանություն և Լեզվական Քաղաքականություն» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, մաս առաջին. «Հայոց Աշխարհ» օրաթերթ, 20/11/2007