«3%», թրիլեր-անտիուտոպիա ժանրի բրազիլական հեռուստասերիալ՝ ստեղծված Պեդրո Ագիլերոյի կողմից։ Գլխավոր դերերը կատարում են Բյանկա Կոմպարատուն և Ջոան Միգելը[3]։ Շոուն հիմնված է 2009 թվականի պիլոտային էպիզոդի վրա[4] և Նեթֆլիքսի առաջին օրիգինալ պորտուգալալեզու հեռուստասերիալն է՝ իսպանալեզու «Ագռավների ակումբը» սերիալից հետո[5] երկրորդ ոչ անգլերենը։ Նեթֆլիքսը պատվիրել է ութ էպիզոդներից կազմված առաջին եթերաշրջանը, որը համացանցում հասանելի է դարձել 2016 թվականի նոյեմբերի 25-ին[6][7]։ Սերիալը նկարահանվել է Սան Պաուլոյի «Արենա Կոիրինթիանս» ֆուտբոլային մարզադաշտի տարածքում։

3%
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում
Երկիր Բրազիլիա
Լեզուպորտուգալերեն
ՌեժիսորՍեսար Չառլոնե
Գլխավոր
դերերում
Բյանկա Կոմպարատու և Liniker[1]
Գործադիր պրոդյուսերՍեսար Չառլոնե
Նկարահանման վայրՍան Պաուլո
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ26
Էկրաններին էնոյեմբերի 25, 2016[2]-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Սեսար Չարլոնեն, որ «Օսկարի» է ներկայացվել Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Աստծու քաղաք» ֆիլմի համար, եղել է հեռուստասերիալի ռեժիսորը Դիանա Ջիանենչիի, Դենի Լիբարդի և Ջոգատա Կրեմայի հետ։ Տյագո Մելոն ստանձնել է գործադիր պրոդյուսերի դերը[3]։

2016 թվականի դեկտեմբերի 4-ին հեռուստասերիալը երկարացրին մինչև երկրորդ եթերաշրջան, որը թողարկվեց 2017 թվականին[8]։

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալի սյուժեն զարգանում է ապագայում, որտեղ աշխարհը բաժանված է երկու մասի. «Ծովափին» առաջընթաց է և բարգավաճում, իսկ «Մայրցամաքում»՝ աղքատություն և թշվառություն։ 20 տարին բոլորած յուրաքանչյուր երիտասարդի հնարավորություն է տրվում՝ «Գործընթացն» անցնելով, տեղափոխվել «Ծովափ», բայց միայն երեք տոկոսին է դա հաջողվում[9]։

Դերերում խմբագրել

  • Բյանկա Կոմպարատու` Միշել Սանտանա
  • Ջոան Միգել` Իեզիքիել
  • Միշել Գոմես` Ֆերնարդո Քարվալո
  • Վանեսա Օլիվերա` Ջոանա Քոելո
  • Վիվիան Պորտո` Էլին
  • Ռոդոլֆո Վալենտե` Ռաֆայել Մորեար
  • Ռաֆայել Լոզանյո` Մարկո Ալվարես

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.virgula.com.br/musica/liniker-brilha-em-episodio-da-2a-temporada-de-3-da-netflix/
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
  3. 3,0 3,1 Diniz, Aline (2016 թ․ մարտի 11). «3% | Primeira série original brasileira da Netflix começa a ser filmada». Omelete. Universo Online. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Mesquita, Marcelo. «Ministério da Cultura - MinC  » Resultado do FICTV/Mais Cultura». thacker.diraol.eng.br. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Cox, Jamieson (2015 թ․ օգոստոսի 5). «Netflix's newest original series is a dystopian thriller in Brazil». The Verge. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  6. Netflix Brasil Facebook page.
  7. Vaquer, Gabriel (2016 թ․ սեպտեմբերի 5). «Netflix anuncia estreia de série brasileira "3%" para novembro». NaTelinha (Portuguese). Universo Online. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «O Maralto espera por você. #3porcento - 3% - 3 por cento | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Littleton, Cynthia (2015-08-05). "Netflix Orders Brazilian Drama Series ‘3%’" Variety.com. Retrieved 2016-01-04.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «3» հոդվածին։