155 մմ Մ1/Մ2/Մ59 թնդանոթ
155 Մ1/Մ2 միլիմետրանոց զենքը (ավելի ուշ Մ59), հայտնի է «Երկար Թոմ» («Long Tom») մականունով, Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմների ժամանակ ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործված դաշտային թնդանոթ։ «Երկար Թոմ»-ը զորքում փոխարինում էր այդ ժամանակվա ֆրանսիական 155 միլիմետրանոց 1917 թվականի Ֆիյյու թնդանոթի նմուշին։
155 մմ Մ1/Մ2/Մ59 թնդանոթ «Երկար Թոմ» | |
---|---|
155-мм пушка M1/M2/M59 «Долговязый Том» | |
«Երկար Թոմը» տրանսպորտային դիրքում, աբերդինական հրետանա-տեխնիկական թանգարան | |
Տեսակ | բուքսիրային դաշտային հրետանի |
Ենթատեսակ | դաշտային հրանոթ |
Երկիր | ԱՄՆ |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 1930-ական թվականներ |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 155 մմ (6,1 դյույմ) մմ |
Փողի երկարություն | 6,97 մ L/45 մմ |
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով | 13 880 կգ կգ |
Փամփուշտի տեսակ | Օսեբերիի համակարգ |
Հրաձգության տեմպ | ժամում 40 կրակոց կր/ր |
Գնդակի սկզբնական արագություն | 853 մ/վ մ/վ |
Ուղիղ կրակի հեռավորություն | 23,72 կմ մ |
Ստեղծման պատմությունը և տեխնիկական յուրահատկությունները
խմբագրելՄտնելով Առաջին համաշխարհային պատերազմ՝ ԱՄՆ բանակը ծանր հրետանու պակաս զգաց։ Այդ խնդրի լուծման համար սպառազինություն ընդունվեցին որոշ արտասահմանյան խոշոր տրամաչափի հրետանային համակարգերի նմուշներ, այդ թվում նաև 155 միլիմետրանոց 1917 թվականի Ֆիյյու նմուշը։ Պատերազմից հետո ԱՄՆ-ում սկսվեցին արդեն ունեցած զենքերի կատարելագործումը և սեփական ծանր հրետանու մշակումը, սակայն, 1920-ական և 1930-ական թվականներին ստեղծված շատ նախագծեր սառեցվել էին ոչ բավարար ֆինանսավորման պատճառով։ Վերջապես, 1938 թվականին սպառազինությում ընդունվեց 155 միլիմետրանոց Մ1 զենքը «Carriage M1» հրետասայլով։
Ֆիյյու թնդնանոթի փող հիշեցնող նոր զենքի փողը սարքավորված էր Օսբերիի՝ լիցքավորման մեխանիզմով։ Շարժական պատվանդան նոր հրետասայլը ուներ 4 ամիվ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրվում էր 2 օդադող։ Անիվները կարող էին բարձրացվել զենքի վրա պատվանդանի վրա տեղադրման համար, ինչն էլ զենքին հաղորդում էր լրացուցիչ դիամկայունություն, և հետևաբար նար ճշտություն։
Մարտական կիրառում
խմբագրելԱռաջին անգամ «Երկար Թոմը» կիրառվեց 1942 թվականի դեկտեմբերի 24-ին Հյուսիս-աֆրիկական պատերազմի ժամանակ դաշտային հրետանու «А» մարտկոցի 36-րդ դիվիզիայի կազմում։ Հետագայում այս զենքով հարստավցեվին շուրջ 49 դիվիզիաներ՝ ներառյալ եվրոպական ռազմաբեմում 40 և Խաղաղօվկիանոսյան պատերազմ կռված 7 դիվիզիաները։
Իսկզբանե որպես զենքի քարշակ օգտագործվում էր Mack NO 6x6 7½ ton բեռնատարը, 1943 թվականին այն փոխարինվեց Մ4 քարշակով[1]։
Գտնվելով ազգային-հեղափոխական բանակի սպառազինությունում, չնայած նրա՝ երկու անգամ շատ մեծ զանգավածին՝ ուներ առնվազն 4 կմ հեռավորություն և 50-ական թվականների վերջին պատրվեց Մ-46 թնդանոթին Թայվանական նեղուցում հրետանային մենամարտում։
Վերափոխություն
խմբագրել-
«Երկար Թոմ»-ը Անգլիայում ուսումնառությն ժամանակ։
-
Մ2 Օկինավայի հակամարտության ժամանակ։
Թողարկվեցին զենքի հետևյալ տարբերակները.
- Մ1920 — նախատիպ։
- Տ4 — Նախատիպ։
- Մ1 (1938) — առաջին արդյունաբերական սերիա (20 զենք).
- Մ1Ա1 (1941) — փոփոխված կոնստրուկցիա։
- Մ1Ա1Ե1 — քրոմապատված փողանցքով նախատիպ։
- Մ1Ա1Ե3 — հեղուկային սառեցմամբ նախատիպ։
- Մ2 (1945) — փոփոխված կոնստրուկցիա։
Քարշակի տարբերակներ.
- Տ2 — Նախատիպ։
- Մ1 (1938).
- Մ1Ա1 — Տ2 քարշակի վերափոխություններ։
Զենքը Մ13 քարշակի օգնությամբ տեղադրվեց Մ4 «Շերման» տանկի շասսիի վրա։ Ստացված ինքնագնացը իսկզբանե ուներ 155mm Gun Motor Carriage T83 անվանումը, սակայն հետագայում ստանդաարտավորվեց և վերանվանվեց 155 mm Gun Motor Carriage M40[2]։ 155mm Gun Motor Carriage T79 զենքով սարքավորված փորձարարական T23 տանկի շասսիի վրա հիմնավորված մեկ այլ ինքնագնաց հրետանային կայանք հերթական արտադրությունում չթողարկվեց[3]։
Ռազմամթերքներ
խմբագրելՀրաձգության համար օգտագործվում էին տարբեր լիցքավորիչներ։ Թնդանոթի մեջ դրվում էր հիմնական 9.23 կգ և լրացուցիչ 4.69 կգ կշռով լիցքը։ Ներքևում բերված տվյալները պատկանում են կրկնակի լիքցերով հարստվացված արկերին։
155 միլիմետրանոց Մ1/Մ2/Մ59 զենքի արկերի բնութագրեր.[2][4][5] | |||||
Տեսակ | Անվանում | Քաշ, կգ | Պայթուցիկ նյութերի տեսակը | Սկզբնական արագություն, մ/վ | Հեռավորություն, մ |
Զրահահար արկ | AP M112 | 45,36 | Explosive D | 837 | 22,014 |
HE | HE M101 | 42,96 | Տրոտիլ | 853 | 23,513 |
Ծխային | WP M104 | 44,53 | Ֆոսֆոր (Ծխային արկ) | 853 | 23,720 |
Ծխային | FS M104 | Ծծմբական օքսիդը (VI) քլորասուլֆադներում | 853 | 23,720 | |
Քիմիական | H M104 | Իպրիտ, 5,3 կգ | 853 | 23,720 | |
Թնդանոթ ձուլելու մետաղե կաղապար | Mk I | - | - | - | |
Թնդանոթ ձուլելու մետաղե կաղապար | M7 | 43,09 | - | - | - |
Ծակման կարողություն (զրահ), մմ*[2] | ||||
Արկ \ Հեռավորություն, մ | 457 | 914 | ||
AP M112 | 160 | 152 | ||
AP M112 | 135 | 130 | ||
Ծակման կարողություն (բետոն), մմ[2] | ||||
Արկ \ Հեռավորություն, մ | 914 | 4572 | ||
HE M101 (0° անկյան տակ) | 2,011 | 1,402 | ||
*Ծանոթություն։ հաճախ ուղիղ համեմատությունը անհնար է, քանի որ տարբեր երկրներում տարբեր ժամանակներում նախաձեռնարկվում էին տարատեսակ փորձեր Մ1/Մ2/Մ59 զենքի ծակման կարողությունը հստակեցնելու համար։ |
Որտեղ կարելի է հանդիպել
խմբագրելՌուսաստան — Սվերդլովյան տարածաշրջանի Վերխնայա Պիշմայում գտնվող Ռազմական տեխնիկայի թանգարան - 1944 թվականի ՄМ2 նմուշ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zaloga — US Field Artillery of World War II, p 20-22.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Hunnicutt — Sherman: A History of the American Medium Tank, p 353—355, 570.
- ↑ Hunnicutt — Pershing, A History of the Medium Tank T20 Series, p 158.
- ↑ Technical Manual TM 9-1901, Ammunition, p 197—202.
- ↑ Technical Manual TM 9-1904, Ammunition Inspection Guide, p 490—518.
- ↑ Рузаев С.В. Артиллерийские системы из коллекции музея военной техники УГМК. — Екатеринбург: Уральский рабочий, 2017. — 80 с. — 1000 экз. — ISBN 978-5-85383-687-7