«(I’m Gonna) Love Me Again» (հայերեն՝ (Ես պատրաստվում եմ) սիրել ինձ կրկին), երգ «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմից, որը գրել են Էլթոն Ջոնը և Բերնի Թոփին։ Պաշտոնական երաժշտական տեսանյութը պարունակում է ինչպես Էլթոն Ջոնի վաղ կարիերայի արխիվային տեսահոլովակները, այնպես էլ ֆիլմից տեսարաններ[1]։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին երգը արժանացել է «Սպուտնիկ» մրցանակի՝ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում[2], 2020 թվականի հունվարի 5-ին՝ «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում[3] և 2020 թվականի հունվարի 12-ին՝ «Քննադատների ընտրություն» մրցանակը՝ «Լավագույն երգ» անվանակարգում[4]։ 2020 թվականի փետրվարի 9-ին երգը ստացել է Օսկար մրցանակ՝ «Լավագույն երգ» անվանակարգում[5]։

«(I’m Gonna) Love Me Again»
Էլթոն Ջոն, Բերնի Թոփինի սինգլը
Թողարկված19 դեկտեմբերի 2019
Ժանրռոք
ՊրոդյուսերԳրեգ Քերսթին

Երգի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 16-ին BBC Radio 2-ով[6]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ
Մրցանակ Անվանակարգ Արդյունք
Օսկար Լավագույն օրգինալ երգ Հաղթանակ
Ոսկե գլոբուս Լավագույն օրգինալ երգ Հաղթանակ
Քննադատների ընտրություն Լավագույն երգ Հաղթանակ
Սպուտնիկ Լավագույն օրգինալ երգ Հաղթանակ
Hollywood Critics Association Լավագույն օրգինալ երգ Առաջադրված
Hollywood Music in Media Awards Լավագույն օրգինալ երգ - գեղարվեստական ֆիլմ Առաջադրված
Gold Derby Awards Լավագույն օրգինալ երգ Հաղթանակ
Georgia Film Critics Association Լավագույն օրգինալ երգ Առաջադրված
Houston Film Critics Society Լավագույն օրգինալ երգ Առաջադրված
Music City Film Critics' Association Awards Լավագույն երգ Հաղթանակ
Latino Entertainment Journalists Association Awards Լավագույն երգ՝ գրված ֆիլմի համար Հաղթանակ
Hawaii Film Critics Society Լավագույն երգ Հաղթանակ
Online Film & Television Association Լավագույն օրգինալ երգ Հաղթանակ
Denver Film Critics Society Լավագույն օրգինալ երգ Առաջադրված
NBP Film Awards Լավագույն օրգինալ երգ Առաջադրված
Iowa Film Critics Awards Լավագույն երգ Առաջադրված

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Երգի ռեժիսորը Կի Արենսն է[7]։ Այն 2019 թվականի հունիսի 13-ին տեղադրվել է Ջոնի պաշտոնական Vevo հաշվում[8]։ Տեսահոլովակում ներկայացված են Ջոնը և Թերոն Էջերթոնը, որտեղ Էջերթոնը նկարահանվել է Rocketman-ում Ջոնի դերում, երաժշտի արխիվային կադրերը և Ջոնի և Էջերթոնի տեսահոլովակները, որոնք ձայնագրում են երգը ստուդիայում։ Այն նաև ներառում է կալեյդոսկոպիկ անիմացիա՝ խառնված ալբոմի շապիկների և Ջոնի ծաղկման շրջանի համերգային պաստառների հետ[9]։

Երաժշտական հոլովակի ձայնագրությունը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 4-ին Vevo հաշվում, որտեղ Էլթոն Ջոնը և Բերնի Թոմփին քննարկում էին թրեքը կուլիսային տեսահոլովակում[10]։

Կենդանի կատարում խմբագրել

Երգը կատարել են Էլթոն Ջոնը և Թերոն Էջերթոնը 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Լոս Անջելեսի հունական թատրոնում Rocketman: Live in Concert համերգի ժամանակ հոլիվուդյան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ[11]։

Էլթոն Ջոնը երգը կատարել է 2020 թվականի փետրվարի 9-ին Հոլիվուդի Դոլբի թատրոնում Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ կարմիր յամահա դաշնամուրով և ամբողջական խմբով, այդ թվում՝ բեք-վոկալիստներով, էկրանի առջև նիմացիոն գրաֆիկայով ֆիլմը ներկայացնելու համար[12][13]։ Կատարումից հետո հայտարարվել է անվանակարգի արդյունքները․ երգը ստացել է «Օսկար» մրցանակ՝ լավագույն երգ անվանակարգում[14]։

Ռեմիքս խմբագրել

Purple Disco Machine-ը պատասխանատու էր Ջոնի և Էդգերտոնի երաժշտության ռեմիքս տարբերակի համար[15]։ Երաժշտությունը թվային և երաժշտական հոսքային հարթակներում գործարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։

Չարթեր խմբագրել

Չարթեր (2019—2020) Դիրք
  Ultratip Flanders[16] 32
  Adult Contemporary (Billboard)[17] 12
  Hot Dance Club Songs (Billboard)[18] 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Elton John & Taron Egerton Release Colorful '(I'm Gonna) Love Me Again' Video: Watch» (անգլերեն). Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  2. «2019 Winners | International Press Academy» (անգլերեն). Рressacademy.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  3. «The Latest: '1917' wins best drama film Golden Globe award» (անգլերեն). AP NEWS. 2020 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  4. «'Rocketman,' 'Joker,' 'Wild Rose' Take Home Top Music Prizes at 2020 Critics' Choice Awards» (անգլերեն). Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  5. Jon Burlingame, Jon Burlingame (2020 թ․ հունվարի 13). «Elton John's '(I'm Gonna) Love Me Again' Rockets to Front of Oscar Songs Pack» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  6. «Brand-New Song "(I'm Gonna) Love Me Again" From The Forthcoming Album, Rocketman: Music From The Motion Picture, Is Out Today» (անգլերեն). Top40-Charts.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  7. «OFFICIAL MUSIC VIDEO FOR "(I'M GONNA) LOVE ME AGAIN", FROM ROCKETMAN: MUSIC FROM THE MOTION PICTURE, OUT NOW» (անգլերեն). Umusic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  8. «Elton John, Taron Egerton - (I'm Gonna) Love Me Again» (ռուսերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  9. Jon Blistein, Jon Blistein (2019 թ․ հունիսի 13). «Watch Elton John's Delightfully Trippy '(I'm Gonna) Love Me Again' Video» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  10. «Elton John & Taron Egerton - Making '(I'm Gonna) Love Me Again'» (ռուսերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  11. «Elton John & Taron Egerton - (I'm Gonna) Love Me Again - Live at the Greek Theater» (ռուսերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  12. «(I'm Gonna) Love Me Again (Live From The 92nd Annual Academy Awards)». YouTube (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  13. Unterberger, Andrew (2020 թ․ փետրվարի 9). «Elton John Performs '(I'm Gonna) Love Me Again' With Full Band at the 2020 Oscars». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  14. «"(I'm Gonna) Love Me Again" from "Rocketman" wins Best Original Song». YouTube (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  15. «"(I'M GONNA) LOVE ME AGAIN", DE ELTON JOHN E TARON EGERTON, GANHA VERSÃO REMIXADA POR PURPLE DISCO MACHINE | Notícias» (պորտուգալերեն). Universal Music Brasil. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  16. Ultratop.be — Elton John & Taron Egerton — (I'm Gonna) Love Me Again (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 10 February 2020.
  17. Elton John Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Elton John. Ստուգվել է 10 February 2020.
  18. Elton John Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Elton John. Ստուգվել է 23 February 2020.