Ֆեդերիկո Բարբա

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ֆ. Բարբաից)

Ֆեդերիկո Բարբա (իտալ.՝ Federico Barba, սեպտեմբերի 1, 1993(1993-09-01)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։

Ֆեդերիկո Բարբա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1993(1993-09-01)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
1999-2007 Իտալիա Axa Soccer School
2007-2008 Իտալիա Ատլետիկո (Հռոմ)
2008-2011 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Իտալիա Գրոսետո 19 (0)
2013-2017 Իտալիա Էմպոլի 53 (2)
2016  Գերմանիա Շտուտգարտ 2 (1)
2017-2018 Իսպանիա Սպորտինգ (Խիխոն) 40 (1)
2018— Իտալիա Կիևո 30 (0)
2019-2020  Իսպանիա Վալյադոլիդ 5 (0)
2020—  Իտալիա Բենևենտո 0 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Իտալիա Իտալիա (մինչև 19) 6 (0)
2012-2015 Իտալիա Իտալիա (մինչև 21) 11 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բարբան իր կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Ատլետիկո» ակումբում։ Տասնհինգ տարեկան հասակում տեղափոխվել է «Ռոմայի» ակադեմիա։ Ֆեդերիկոն պատանեկան թիմին օգնել է հաղթել երիտասարդական առաջնությունում, ինչպես նաև երկու անգամ նվաճել Իտալիայի պատանեկան գավաթը։ Մրցությունների արդյունքներով ճանաչվել է լավագույն երիտասարդ պաշտպան[3]։ 2012 թվականի ամռանը Բարբան վարձավճարով տեղափոխվել է «Գրոսետո»։ Հոկտեմբեր 20-ին «Մոդենայի» դեմ խաղում նշել է նորամուտը Սերիա Բ-ում[4]։ Մրցաշրջանի ավարտին «Գրոսետոն» գնել է Ֆեդերիկոյի տրանսֆերը 200 հազար եվրոյով, իսկ մեկ ամիս անց «Էմպոլիին» է վաճառել իրավունքների 50 %-ը 250 հազար եվրոյի դիմաց[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին «Մոդենայի» դեմ խաղում Բարբան կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Դեբյուտային մրցաշրջանում նա ակումբին օգնել է անցնել էլիտա։ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Չեզենայի» հետ խաղում նշել է նորամուտը Իտալիայի Սերիա Ա-ում[7]։ Նոյեմբերի 9-ին Հռոմի «Լացիոյի» դեմ խաղում Ֆեդերիկո Բարբան խփել է իր առաջին գոլն «Էմպոլիի» կազմում[8]։

2016 թվականի սկզբին Բարբան վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ» հետագայում գնման իրավունքով[9]։ Ապրիլի 23-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում նշել է նորամուտը Բունդեսլիգայում[10]։ Մայիսի 2-ին Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է ինքնագոլ, այնուհետև գրավել հակառակորդի դարպասը[11]։

2017 թվականի ամռանը Բարբան տեղափոխվել է Խիխոնի «Սպորտինգ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[12]։ «Ալկորկոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Սեգունդայում։ 2018 թվականի մայիսի 27-ին «Գրանադայի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը «Սպորտինգի» կազմում[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Ֆեդերիկո Բարբան Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է փոխարինող և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Schede Premiati - Talenti del Calcio - Coppa Santa Maria di Leuca 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  4. «Մոդենա VS. Գրոսետո 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012-10—20.
  5. «Relazione Finanziaria Annuale per l'esercizio chiuso al 30 giugno 2014» (PDF) (իտալերեն). A.S. Roma. 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Էմպոլի VS. Մոդենա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013-10—05.
  7. «Չեզենա VS. Էպոլի 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014-09—20.
  8. «Էմպոլի VS. Լացիո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014-11—09.
  9. «VfB sign Federico Barba». vfb.de. VfB Stuttgart. 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Շտուտգարտ VS. Բորուսիա Դորտմունդ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016-04—23.
  11. «Վերդեր VS. Շտուտգարտ 6:2» (անգլերեն). soccerway.com. 2016-05—02.
  12. «Sporting de Gijon sign Federico Barba». elcomercio.es. 2017 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  13. «Սպորտինգ Խիխոն VS. Գրանադա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-05—27.

Արտաքին հղումներ խմբագրել